ՀՀ ԳԱԱ-ում որոշվել են դեղագործական արդյունաբերության համար խաղողի կորիզներից չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանները

Լուրեր

08.10.2026 | 12:45
Ոչ ոք չգիտի` որտեղ են այդ մարդիկ. պետք է Ադրբեջանի հետ համագործակցենք. Փաշինյանը` անհետ կորածների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:42
2023-ի 1-օրյա պատերազմում զոհված 51 զինծառայողի արտաշիրիմման հարց կա․ կեսը՝ եղբայրական գերեզմանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:30
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Ռյազանում «Յանդեքս»-ի տվյալների կենտրոնին և Բաշկորտոստանում նավթավերամշակման գործարանին
08.10.2026 | 12:28
Դիպլոմ չունենալը համատեղելի է վարչապետի պաշտոնին, աղջիկ ունենալը կաթողիկոսի դեպքում՝ ոչ. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 12:22
Առինջում թրաֆիքինգի և սեռական շահագործման գործով 2 օտարերկրացի է ձերբակալվել
08.10.2026 | 12:17
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Դավիդ Սիլվան 40 տարեկանում վերսկսել է կարիերան
08.10.2026 | 12:10
ԵՄ-ն ընդունեց ՀՀ-ի համար արտոնությունների փաթեթը // Սևանի ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 12:02
ՌԴ-ն զանգվածային հարված է հասցրել Ուկրաինային․ տասնյակ զոհեր կան
08.10.2026 | 11:50
Վլադիմիր Վարդանյանը՝ ՍԴ նոր նախագահի թեկնածո՞ւ․ Արման Դիլանյանի պաշտոնավարման ժամկետն ավարտվում է
08.10.2026 | 11:42
Օտարերկրյա ռազմական կցորդներն այցելել են ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանություն
08.10.2026 | 11:33
Դատախազությունը պահանջում է ազատել Աբովյան 8/1-ի անշարժ գույքը ընկերության ապօրինի տիրապետումից
08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
Բոլորը

ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնում ուսումնասիրվել են Հայաստանում և Արցախում տարածված Խինդողնի և Արենի սորտերի խաղողի կորիզներից լուծամզման մեթոդով ստացված բնական յուղերի օրգանոլեպտիկ, ֆիզիկաքիմիական հատկությունները և քիմիական բաղադրությունը: Որոշվել են նպատակային արտադրանքի օպտիմալ ելքերը․ տեղեկացնում են ՀՀ ԳԱԱ-ից։

«Խաղողի կորիզներից անջատված յուղը (grape seed oil) լայն համբավ ունի համաշխարհային սննդարդյունաբերության, դեղագործական արտադրության և գեղարարության (կոսմետոլոգիա) բնագավառներում: Այն պարունակում է մոնո- և պոլիչհագեցած ճարպաթթուներ, վիտամին E, կարոտինոիդներ և ֆենոլային միացություն­ներ, որոնք նպաստում են օրգանիզմի հակաօքսիդանտային, իմունապաշտպանիչ, հակաբորբոքային, վերքամոքիչ հատկությունների բարելավմանը: Այդ միացություն­ները չեն սինթեզվում մարդու օրգանիզմում, դրանք կարելի է ստանալ միայն սննդա­մթերքի հետ: Մեր հետազոտության նպատակն էր Արենի և Խինդողնի տեսակների մեջ և վերամշակման առաջնային արգասիքներում պարզել կենսաբանորեն և դեղաբա­նորեն ակտիվ բաղադրամասերի առկայությունը և դրանց անջատման համեմատաբար պարզ մեթոդների մշակման հնարավորությունը»,- ասաց հետազոտական աշխատանքի գիտական ղեկավար, ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Հալենային և նոր հալենային դեղապատրաստուկների լաբորատորիայի վարիչ, քիմիական գիտությունների դոկտոր Սլավիկ Դադայանը:

Սննդի և դեղագործական արդյունաբերության համար Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից լուծամզման եղանակով բարձրորակ և չռաֆինացված յուղի ստացման օպտիմալ պայմանների որոշման արդյունքում յուղի ելքը կազմել է 9.5%: Ցույց է տրվել, որ Խինդողնի և Արենի տեսակի խաղողի կորիզներից ստացվող յուղերը պարունակում են 1.118 մգ % տոկոֆերոլներ, 3.2 մգ % կարոտինոիդներ, С, P, E վիտամիներ, իսկ դրանց մշակման արգասիք քուսպերը պարունակում են արժեքավոր ազատ օրգանական թթուներ՝ թրթնջկաթթու (0.093 մգ/մլ), գինեթթու (3.105 մգ/մլ), կիտրոնաթթու (0.48 մգ/մլ): Ցույց է տրվել, որ Fe, Cu, Zn, Ca, Mg մակրոտարրերը և Mn, Co, Cd, V, Se, Cr, As, Pb միկրոտար­րերը հետազոտվող կորիզների նմուշներում առկա են թույլատրելի չափաքանակների սահմաններում: Պարզվել է, որ խաղողի հումքի օգտագործված երկու տեսակներն էլ պիտանի են կոմպլեքս և անթափոն մշակման արտադրության համար:

«Աշխատանքն ունի և՛ կիրառական, և՛ հիմնարար նշանակություն. այն նպատակաուղղված է ազգաբնակչության առողջ սննդակարգի բարելավմանը»,- ասաց Սլավիկ Դադայանը: Նա նշեց, որ կատարված ուսումնասիրության վերջնարդյունքում իրականցվել է խաղողի հետազոտված հումքերի և դրանց առաջնային քուսպերի մշակման անթափոն արտադրության լաբորատոր տեխնոլոգիական սխեմա, որը կարող է հետաքրքրել շահագրգիռ կազմակերպություններին:

«Սև և սպիտակ խաղողի կորիզների յուղերի համեմատական հետազոտությունը` կախված կորիզների մանրեցման աստիճանից և գազային ածխաթթու գազի հոսքի արագությունից» թեմայով սույն հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտարտադրական կենտրոնի 2021թ. բազային ֆինանսավորման շրջանակներում:

Հետազոտության առաջին փուլի արդյունքների մասին անգլերեն լեզվով հոդված է տպագրվել է ԵՊՀ-ի գիտական տեղեկագրում (Dadayan A. S., Stepanyan L.A., Sargsyan T.H., Poghosyan A.S., Minasyan E.V., Israelyan M. H., Hovhannisyan A.M., Dadayan S. A. // Study of oil and pomace from grape seeds for the identification of prereouistes of their complex processing / Proceedings of the Yerevan stateuniversity. Chemistry und biology, 2022, 56 (1),
p. 18-30):