Կնոջը 8 տարի հետապնդած տղամարդու պաշտպանը միջնորդեց նրան անմեղ ճանաչել

Լուրեր

12.12.2024 | 10:18
Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
12.12.2024 | 10:16
Մակունցը հանդիպում է ունեցել ԱՄՆ կոնգրեսական Ջեյ Օբերնոլտի հետ
12.12.2024 | 10:03
ՀՀ-ին է վերադարձվել ԱՕԿՍ-ի շենքը․ Փաշինյանը՝ #հատիկառհատիկ հեշթեգի շրջանակում
12.12.2024 | 10:01
«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումը Երևանում. ՈՒՂԻՂ
12.12.2024 | 09:46
Մակունցն ու կոնգրեսական Վալադաոն քննարկել են ՀՀ-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները
12.12.2024 | 09:30
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
11.12.2024 | 23:30
Թուրքիան Մեծ Բրիտանիայից շահագործումից հանված Super Hercules ռազմատրանսպորտային ինքնաթիռներ կգնի
11.12.2024 | 23:17
Դեսպան Հարությունյանը վերահաստատել է Կանադայի հետ հարաբերություններն առավել խորացնելու Հայաստանի հանձնառությունը
11.12.2024 | 22:52
Երևանում և 6 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
11.12.2024 | 22:37
ԱՄՆ-ը կարող է «իրանական» պատժամիջոցներ կիրառել ռուսական նավթի դեմ
11.12.2024 | 22:21
Բելառուսից թոշակառուն դատապարտվել է 4 տարվա ազատազրկման՝ Լուկաշենկոյին և ոստիկանին վիրավորելու համար
11.12.2024 | 22:08
Էրդողանը դավաճանեց Ռուսաստանին․ Ալեքսանդր Դուգինը՝ Սիրիայում իրադարձությունների մասին
11.12.2024 | 21:58
Երևանի Բագրևանդի-Նելսոն Ստեփանյան փողոցների խաչմերուկում երթևեկությունը կկարգավորվի լուսացույցներով
11.12.2024 | 21:44
Ադրբեջանի ընդդիմությունը ԱՄՆ-ին ու ԵՄ-ին կոչ է անում երկրի իշխանությունների դեմ պատժամիջոցներ սահմանել
11.12.2024 | 21:29
Օրբանը զանգահարել է Պուտինին․ քննարկվել է ուկրաինական հակամարտությունն ու իրավիճակը Սիրիայում
Բոլորը

Իր հետ նույն թաղամասում բնակվող կնոջը շուրջ 8 տարի հետապնդած տղամարդու պաշտպանն այսօր դատարանին միջնորդեց դադարեցնել քրեական հետապնդումը տղամարդու նկատմամբ և ճանաչել նրա անմեղությունը։

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն նստավայրում պաշտպանական ճառով հանդես եկավ փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։ Նա հայտարարեց, որ իր պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը չի հիմնավորվել, Վ․Հ․-ն իրեն մեղավոր չի ճանաչել, ավելին՝ պաշտպանական կողմի համար այդպես էլ պարզ չի եղել, թե որ արարքների համար են մեղադրում տղամարդուն։

Հիշեցնենք, որ առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 49-ամյա տղամարդը 2014-2021 թվականների ընթացքում ամուսնության նպատակով հետաքրքրված լինելով Ն․Դ․-ով, անընդհատ նրանից մերժում ստանալով, վրդովված, վերջինիս հոգեկան ուժող տառապանք պատճառելու դիտավորությամբ կատարել է հոգետրավմատիկ գործողություններ, այն է՝ մշտապես հետապնդել է նրան, գնացել աշխատանքի վայր, տեղում անհանգստացրել կնոջը, իմանալով նաև նրա բնակության հասցեն՝ բազմիցս գնացել է այնտեղ, տան պատուհանից գաղտնի հետևել Ն․Դ․-ին՝ յուրաքանչյուր անգամ պատճառելով անհանգստություն: Տղամարդու գործողությունները կնոջը պատճառել են հոգեկան ուժեղ տառապանք, ինչը դրսևորվել է սպառվածության, անելանելիության, տխրության, սարսափի, հուսահատության, խուճապի, անօգնականության, վախի, տագնապի վտանգի մեղքի և կյանքի վտանգվածության գերակայությամբ:

Հարուցվել է քրեական գործ ՀՀ նախորդ Քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 1-ին մասով՝ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հիմքով, որի համար նախատեսված է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկում։

Մեղադրող դատախազը դատարանին միջնորդել է Վ․Հ․-ին մեղավոր ճանաչել և դատապարտել մեկ տարի ժամկետով ազատազրկման, իսկ պաշտպանը կարծում է, որ մեղադրյալը պետք է արդարացվի։

Ըստ Աղաջանյանի՝ սույն քրեական գործով չի կատարվել բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննություն, նախաքննությունը կատարվել է թերի և հապճեպորեն։ Պաշտպանը նշեց, որ մեղադրական դատավճիռը չի կարող կայացվել ենթադրությունների հիման վրա, նախաքննական մարմինը չի հիմնավորել մեղադրյալի գործողությունների և տուժողի հոգեկան վիճակի միջև պատճառահետևանքային կապը, իսկ մեղադրանքի ձևակերպումներն անորոշ ու վերացական են։ Ըստ պաշտպանի՝ հստակության բացակայության պայմաններում մեղադրյալը չի կարող արդյունավետորեն պաշտպանել իր իրավունքները, օրինակ, յուրաքանչյուր դրվագի դեպքում ներկայացնել իր այլուրեքությունը (ալիբի)։

Պաշտպանի խոսքով՝ տղամարդը դիտավորություն ու նպատակ չի ունեցել կնոջը հոգեկան կամ ֆիզիկական ցավ պատճառել, նա շուրջ 7 տարի սիրահարված է եղել և ցանկացել է ամուսնանալ տուժողի հետ, ու թեև մշտապես կոպիտ պատասխաններ է ստացել, անգամ այդ պարագայում իրեն թույլ չի տվել նույնիսկ բարձր տոնով խոսել կնոջ վրա։

Հիշեցնենք, որ մեկ այլ քրեական գործի շրջանակում Վ․Հ․-ին մեղադրանքի հիմքում դրված փաստերում նկարագրվում է, թե նա ինչպես է հայհոյել տուժողին նրա գործընկերների ներկայությամբ։

Իսկ տուժողը դատարանում պատմել էր, որ 2019 թվականից հետապնդումների պարբերականությունն ավելացել է, տղամարդն ամեն օր է իրեն հետապնդել, իր ցանկությանը հակառակ՝ ուղեկցել է իրեն աշխատանքի գնալիս և վերադառնալիս, երբեմն ֆիզիկական բռնության է ենթարկել, սպառնացել է։

«Ասում էր՝ կա՛մ իմն ես, կա՛մ ոչ մեկինը։ Եթե ընկեր ունենաս, ընկերոջդ էլ կսպանեմ, քեզ էլ, հետո ինքնասպան կլինեմ»,- պատմել էր տուժողը։

Պաշտպան Աղաջանյանը նաև ընդգծեց, որ Վ․Հ․-ն պետք է արդարացվի տվյալ գործով, քանի որ տվյալ մեղադրանքի հիմքում նկարագրված դրվագներով հարուցվել են առանձին քրեական գործեր, որոնցով մեղադրական եզրակացություններ են կազմվել և ուղարկվել դատարան։ Դրանցից մեկով տղամարդն արդեն մեղավոր է ճանաչել, դատապարտվել է 100 հազար ՀՀ դրամ տուգանքի։ Պաշտպանը նշեց, որ ՀՀ Սահմանադրությունն ու Քրեական օրենսգիրքն արգելում են անձին դատել երկրորդ անգամ նույն արարք համար։

Հիշեցնենք, որ կրկնակի դատվելու արգելքին էր անդրադարձել նաև տուժողի ներկայացուցիչ, փաստաբան Ռուբեն Մելիքյանը, որը նախորդ դատական նիստին ներկայացրել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներ, որոնցում անդրադարձ կա այդ հարցին։

«Նման իրավիճակներ հաճախ են պատահում ընտանեկան բռնության կամ դրան համասեռ գործերով, որովհետև անձինք հաճախակի գործողություններ են կատարում, որոնց համար պատասխանատվության են ենթարկվում, բայց հետո անհրաժեշտություն է առաջանում տևական ժամանակահատվածում նրանց հանցավոր գործունեությանն ավելի ամբողջական գնահատական տալ։ Պատահական չէ, որ Եվրոպական դատարանն արդեն իսկ անդրադարձել է այս հարցին «Գալովիչն ընդդեմ Խորվաթիայի» գործով, որտեղ կրկնակի դատվելու խնդիր չի տեսել»,- Factor.am-ի հետ զրույցում պարզաբանել էր Մելիքյանը։

Իսկ պաշտպան Էդուարդ Աղաջանյանը պնդում է, որ իր պաշտպանյալին նույն արարքի համար են փորձում երկրորդ անգամ դատապարտել, ինչն անթույլատրելի է։ Պաշտպանը նշում է, որ Վ․Հ․-ին առաջադրված մյուս մեղադրանքներում նրա արարքը գնահատվել է որպես հասարակական կարգի դեմ ուղղված հանցագործություն (խուլիգանություն), ուստի այս քրեական գործի շրջանակում նույն արարքը չի կարող որակվել որպես անձի դեմ ուղղված հանցագործություն։

Մեղադրող դատախազն ու տուժողն այսօր չօգտվեցին ռեպլիկի իրավունքից։ Իսկ մեղադրյալի վերջին խոսքը դատարանը կլսի հաջորդ դատական նիստին, որը նշանակվեց հունիսի 21-ին՝ ժամը 11։30-ին։

Արման Ղարիբյան

Նկարազարդումը՝ Ելենա Ակոջյանի