«Մենք հիմա ցույց ենք տալիս, որ Սյունիքի հետ ենք»․ ԵՄ անդամ պետությունների դեսպանները ներկայացրին Սյունիքում իրականացվելիք ծրագրերը

Լուրեր

27.04.2024 | 02:29
ԶՈՒ-ին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելու փորձերը համարժեք իրավական գնահատականի կարժանանան. ՊՆ
27.04.2024 | 00:04
Կիրանցում ոստիկանությունը լուսաձայնային նռնակ կամ որևէ այլ հատուկ միջոց չի կիրառել․ ՆԳՆ
26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
Բոլորը

«Թիմ Եվրոպա» նախաձեռնության շուրջ համախմբված ԵՄ անդամ մի շարք պետությունների դեսպաններ և ներկայացուցիչներ երեկ՝ մայիսի 18-ին, Սյունիքում Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների շրջանակում ներկայացրին Սյունիքում իրականացված և իրականացվելիք ծրագրերը:

ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն շեշտեց՝ «Թիմ Եվրոպայի» նախաձեռնությանը մասնակցում են երեք ուղղություններով: Առաջինը վերաբերում է բազմաբնակարան շենքերի և գյուղական տարածքներում էներգաարդյունավետությանը, ուշադրություն է դարձվելու համայնքային ճանապարհներին: Երկրորդ ուղղությունը տեղական ինքնակառավարման հզորացումն է ապակենտրոնացված համագործակցության միջոցով, իսկ երրորդ հիմնական ուղղությունը հասարակական կազմակերպությունների հետ համագործակցություն է:

«Առաջին համագործակցությունը Վիեն քաղաքի և Գորիսի միջև է: Այստեղ շեշտադրում ենք կրթությունը, մշակութային ժառանգությունը և զբոսաշրջությունը որպես համագործակցության հիմնական ուղղություններ: Վերջերս ևս երկու շատ կարևոր նախաձեռնություն է հաստատվել, որը երեք հիմնական ուղղություն է ունենալու՝ առողջապահություն, միջին մասնագիտական կրթությունների ուսուցում և գյուղատնտեսություն»,- ասաց Անն Լույոն:

Հայաստանում Չեխիայի դեսպան Պետր Պիրունչիկը առանձնացրեց դեսպանատան կողմից գենդերային հավասարության խթանմանն ուղղված ծրագիրը, ինչպես նաև խոսեց Սյունիքում երկու անկախ լրատվամիջոցի աջակցություն տրամադրելու մասին:

«Խոսքը վերաբերում է Սյունիքում, մասնավորապես՝ Գորիսում լրատվամիջոցների համար գրասենյակների բացմանը, քանի որ վստահ ենք՝ լավագույն միջոցներից մեկը պայքարելու այն իրավիճակի դեմ, որում Հայաստանը հայտնվել է այս պահին, և հատկապես Սյունիքը, դա ավելի իրազեկ լինելն է», – ասաց Պետր Պիրունչիկը:

«Կանաչ Սյունիքը պարզապես Հայաստանի մարզերից մեկը չէ, սա այն մարզն է, որտեղ բազմաթիվ մարտահրավերներ կան, և Հայաստանը բախվում է նաև այդ մարտահրավերներին, հենց այդ պատճառով էլ չափազանց կարևոր է ամրապնդել Սյունիքի տոկունությունը», – «Թիմ Եվրոպա» ծրագրի վերաբերյալ ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Վիկտոր Ռիխտերը:

Նրա խոսքով՝ ծրագրերը միտված են տեղական ենթակառուցվածքի զարգացմանը, ինչպես նաև՝ տեղական ինքնակառավարման մարմիններին աջակցությանը: Դեսպանը ընդգծեց, որ քաղաքացիական սպասարկման գրասենյակներ են բացվել Գորայքում, Գորիսում, Մեղրիում, Կապանում, Սիսիանում, Տեղում, Տաթևում և Քաջարանում: Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերությունը նաև վերապատրաստման կենտրոն է հիմնել Հալիձորում, Կապանի 17 բնակավայրերում մշակել աղբահանության համար նախատեսված մեխանիզմներ, վերանորոգել է կամուրջ Մեղրիում, հիմնել արկածային այգի Գորիսում և մի շարք այլ նախաձեռնություններ իրականացրել:

ՀՀ-ում Նիդերլանդների դեսպան Նիկոլաս Սխերմերսը ողջունեց ծրագրի իրագործումը Սյունիքում: Նրա խոսքով՝ փոքր և միջին ձեռնարկատերերի համար արդեն 20 տարի գործող ծրագրի զգալի մասն իրականացվել է հենց Սյունիքում:

«Եվրոպան այստեղ է այսօր, որովհետև մենք հիմա ցույց ենք տալիս, որ Սյունիքի հետ ենք: Սյունիքը Հայաստանի կարևոր մասն է: Մենք նաև ակտիվ ենք Տեղ բնակավայրում, այդ խոշորացման պրոցեսներում փորձում ենք համապատասխան աջակցություն ցուցաբերել: Եվ այս առավոտյան ինձ արդեն տեղեկություններ տրամադրեցին, որ հաջորդ տարում մենք Սյունիքի համար արդեն ավելի շատ բյուջե կունենանք», – ասաց դեսպանը:

Լիտվայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատար Դայլի Դենայտեն ևս ընդգծեց առաջիկայում Սյունիքում իրականացվելիք դեսպանատան ծրագրերը: Ըստ նրա՝ առաջինը դեսպանատունը փորձելու է ուշադրություն հրավիրել սահմանամերձ գյուղերի, համայնքների մարդկանց խնդիրներին, որոնք ավելի են ընդլայնվել 2020-ի պատերազմից հետո: Երկրորդ ծրագիրը կկենտրոնանա Տեղ համայնքի վրա, որտեղ տեղացիներին հնարավորություն կտրվի ոռոգման ջրի համապատասխան հնարավորություններ ստանալ:

«Այս առիթն օգտագործելով` ես ցանկանում եմ վերահաստատել մեր հանձնառությունը ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի պայծառ և բարգավաճ ապագայի նկատմամբ», – ասաց Լիտվայի դեսպանատան ժամանակավոր հավատարմատարը:

Շվեցարիայի համադաշնության արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Ռոզենկրանցի խոսքով՝ Սյունիքը Շվեցարիայի համար աշխարհագրական առաջնահերթություն է եղել 2006 թվականից սկսած, իսկ այժմ էլ կենտրոնացել են մարզում իրականցվելիք չորս ծրագրերի վրա:

«Առաջին ծրագիրը Հայաստանի սահմանամերձ բնակավայրերի տնտեսության վերականգման ծրագիրն է։ Այս ծրագրի նպատակն է արձագանքել հակամարտությունից տուժած սահամամերձ բնակավայրերի տնտեսական իրավիճակին: Երկրորդը բնության պահպանության ծրագիրն է, այն ներառում է էկոտուրիզմ և կլիմայի փոփոխության մեղմացմանը միտված միջոցառումներ», – ասաց Լուկաս Ռոզենկրանցը։

Դեսպանի խոսքով՝ նախատեսվում է աջակցել գյուղատնտեսությանը, որի նպատակն այն է, որ երիտասարդները մնան մարզերում, քանի որ նրանց համար աշխատատեղերի հնարավորություն կստեղծվի: Ծրագրերից մեկով Սյունիքի համայնքապետարանները աջակցություն կստանան իրենց աշխատանքը բարելավելու ու առավել թափանցիկ դարձնելու համար:

Գորիսում այսօր սպասվում են Եվրոպայի օրվան նվիրված թեմատիկ քննարկումներ։

Անի Թամրազյան