Հարցի լուծումը կտրվի դատարանի որոշմամբ․ նախարարը պատասխանել է Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի աշխատակիցների դժգոհություններին

Լուրեր

12.11.2026 | 23:04
Կան կնքված պայմանագրեր․ Զելենսկին հայտնել է, որ Ալիևի հետ քննարկել է ԱԹՍ-ների գործարքը
12.11.2026 | 22:51
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ
12.11.2026 | 22:37
Աստանայում փողոց են նետել դոլարներով ութ ճամպրուկ․դեպքը կարող է կապված լինել պետական ընկերությունների ղեկավարների ձերբակալության հետ․ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 22:09
Մեզ Իրանի հետ գործարք պետք չէ․ Թրամփ
12.11.2026 | 21:57
Դուբլինում Արարատ Միրզոյանն ու Կայա Կալասը կարճատև քննարկում են ունեցել
12.11.2026 | 21:49
Համացանցում տարածվող կառուցապատման նախագիծը քաղաքապետարանի հավանությանը չի արժանացել
12.11.2026 | 21:37
Դուբլինում Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը շփումներ են ունեցել
12.11.2026 | 21:27
Պուտինն Ուկրաինայում օտարերկրյա զորքերի հնարավոր ներկայությունը Ռուսաստանի համար սպառնալիք է որակել
12.11.2026 | 21:21
Վաշինգտոնում՝ Սպիտակ տնից ոչ հեռու, հրաձգություն է տեղի ունեցել․ վիրավորներ կան
12.11.2026 | 21:07
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 105 հազար տոննա բեռ․ Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
12.11.2026 | 21:04
Դուբլինում Միրզոյանն ու Բայրամովը կարճատև զրույց են ունեցել
12.11.2026 | 21:00
ՌԴ-ն կգնա ՀՀ-ի դեմ առճակատման․ ՀԱՊԿ-ում ձայնից զրկելուն պետք է լուրջ մոտենալ․ Յուրի Ավագյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
12.11.2026 | 20:40
ԱՄՀ-ն 2026 թվականին Հայաստանի համար կանխատեսում է 5.5% տնտեսական աճ և 4.8% գնաճ
12.11.2026 | 20:16
Տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Իրակլի Կոբախիձեի հանդիպումը
12.11.2026 | 20:12
Ընթանում է Փաշինյան-Ալիև հանդիպումը
Բոլորը

Factor.am- ը հունիսի 18-ին «Կորսված կառույցի արժեքը. լուծարված կենտրոնի աշխատակիցները դատի են տվել թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին » վերնագրով հրապարակմամբ անդրադարձել էր Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստի թանգարանին միացված Ժողովրդական ստեղծագործության կենտրոնի խնդիրներին .

Բանն այն է, որ կենտրոնի 20 աշխատակիցների հաստիքների կրճատման հաշվին մշակույթի նախարարությունը «Արար» ծրագրի համար իջեցրել էր 17 հաստիք. Այսինքն, նախապատվությունը տրվել էր մի ծրագրի, որի նպատակը մարզերում ազգային մշակույթը հանրահռչակելն էր. Այնինչ դա հենց լուծարված կենտրոնի գործառույթն էր.

Աշխատակիցներն իրենց դժգոհությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի առնչությամբ. Նրանցից մի քանիսը դատի է տվել թանգարանի տնօրեն Հովիկ Հովեյանին.

Մենք թեմայի շուրջ մեկնաբանություն էինք խնդրել ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցից. Նա իր պատասխանում նշել է, որ ելնելով ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության եւ հանրահռչակման անհրաժեշտությունից, ՊՈԱԿ-ում կատարվել են կառուցվածքային փոփոխություններ, դրանք համապատասխանում են «Պետական ​​ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի համապատասխան կետերով պետական ​​կազմակերպության գործադիր մարմնին վերապահված լիազորություններին.

«Իրականացված կառուցվածքային փոփոխությունների արդյունքում«Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոն»ՊՈԱԿ-ի«Ռազմավարական եւ կրթական ծրագրերի իրականացման»եւ«Ազգագրության եւ արհեստագործության»բաժինների փոխարեն ստեղծվել է«Ժողովրդական մշակույթի պահպանման եւ հանրահռչակման բաժին».
Կառուցվածքային փոփոխությունն իրականացվել է, ելնելով ՀՀ մարզերի համաչափ զարգացման, մշակութային ծառայությունների ապակենտրոնացման, մշակութային ժառանգության մատչելիության ապահովման եւ մատաղ սերնդին փոխանցման խնդրի անհրաժեշտությունից », – ասված է նախարար Լիլիթ Մակունցի պատասխանում.

Մեզ տեղեկացրել են, որ արդյունքում բաժնի հաստիքները տրամադրվել են ՀՀ տարբեր մարզերում բնակվող ժողովրդական արհեստների եւ արվեստների 14 մասնագետների, որոնք ներգրավված են ՀՀ 6 մարզերի 27 համայնքներում. Իսկ հարցին, թե ինչ ակնկալիք ունի նախարարը դատական ​​նիստից, տիկին Մակունցը պատասխանել է. «Հաշվի առնելով այն հանգամանքը, որ նախկին աշխատակիցներն իրենց աշխատանքային իրավունքները վերականգնելու նպատակով դիմել են դատարան, հարցի լուծումը կտրվի վերջինիս որոշմամբ».

Աննա Բաբաջանյան