«Ձեր հիվանդ երեխաներին պահեք տանը»․ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողներին ուղղվող այս արտահայտությունն ու նրանց չլուծվող խնդիրները

Լուրեր

20.02.2026 | 23:28
ԱՄՆ-ն էլ է պահանջում, որ Ուկրաինան հանձնի ամբողջ Դոնբասը․ Զելենսկի
20.02.2026 | 23:11
«Փետրվարի տաքացումը դեռ գարուն չէ. գյուղատնտեսական աշխատանքները վաղ է սկսել»․ Լևոն Ազիզյան
20.02.2026 | 22:50
Ինչպես մանկուց զարգացնել ֆինանսական գրագիտություն․ Ամերիաբանկի նոր նախաձեռնությունը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
20.02.2026 | 22:40
Երկրպագուները հավաքվում  են Ճապոնիայի կենդանաբանական այգում՝ տեսնելու համացանցում ճանաչում ձեռք բերած փոքրիկ կապիկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 22:26
Աջափնյակում տեղի ունեցած սպանության, սպանության փորձի դեպքի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
20.02.2026 | 22:16
Թուրքիան եվրոպացի 6 ակտիվիստների է ձերբակալել քաղբանտարկյալներին այցելելուց հետո․ նրանք կարտաքսվեն
20.02.2026 | 22:00
Հայաստանի ժողովուրդն արժանի է այնպիսի ընտրությունների, որտեղ երկրի ապագան բացառապես իր ձայնով կկանխորոշվի. Լիլիթ Գալստյանը՝ ԵԱՀԿ ԽՎ-ում
20.02.2026 | 21:45
 «Կամասուտրա»՝ պատմության դասագրքի փոխարեն. ինչպես է Arajin Chariq-ը թիրախավորում քաղաքական գործիչներին
20.02.2026 | 21:31
Օրերս Ամասիայում հայտնված ադրբեջանցիները նաև 2013 և 2014 թվականներին են այցելել ՀՀ. ԱԱԾ
20.02.2026 | 21:22
Անգլերենի համադպրոցական մրցույթ՝ «The Magic of English»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 21:12
Գալուզինը ՌԴ-ում Թուրքիայի դեսպանի հետ Հարավային Կովկասում իրավիճակն է քննարկել
20.02.2026 | 21:00
ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Փաշինյանի և Գարեգին Բ-ի սուր առճակատումը նոր երանգ ստացավ․ ի՞նչ հանգուցալուծում կլինի
20.02.2026 | 20:51
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հետ միջուկային համաձայնագրի նախագիծը պատրաստ կլինի «առաջիկա երկու-երեք օրերին»
20.02.2026 | 20:44
Ավստրիայում ճնշումնե՞ր են եղել․ Փաշինյանին միացած հոգևորականի անունը՝ նրա դեմ կոշտ հայտարարության տակ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
20.02.2026 | 20:32
Խուզարկություններ` Երևանի շուրջ 40 հասցեներում
Բոլորը

Աուտիզմի միջազգային օրը Պատանի հանդիսատեսի թատրոնի աշխատակիցները ներկայացման ժամանակ հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողին հորդորել էին դուրս գալ դահլիճից։

«Երբ աղջիկն ուրախությունից թափահարում է ձեռքերն ու ոտքերը, խանգարում է դերասանին»,- պատճառաբանել էին թատրոնի աշխատակիցները։

Միջադեպի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել Մելեա Միլիտոսյանը, որն աուտիզմ ունեցող երեխաների ծնողական համայնքի անդամ է։ Նրա գրառմանը ժամեր անց արձագանքել էր Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանը և ներողություն խնդրել ծնողներից։ Տնօրենը նաև նախաձեռնել էր հանդիպում ծնողական համայնքի հետ։ Թատրոնից Factor.am-ին հայտնեցին, որ այդ հանդիպմանը ներկա է եղել մեկ ծնող, իսկ քննարկումից հետո ամեն բան կարգավորվել է։

Մելեա Միլիտոսյանը Factor.am-ին հայտնեց, որ ինքը ծնողի խնդրանքով որպես աուտիզմ ունեցող երեխաների համայնքի անդամ է բարձրաձայնել խնդիրը։

«Աուտիզմ ունեցող երեխաներն ունեն շարժումներ, որոնք չեն կարողանում կառավարել։ Մեծ մասը չունի խոսք, այդ պատճառով իրենց ուրախությունն արտահայտում են ձեռքերը թափահարելով, ինչ-որ ձայներով, որոնք ուրախության են նման, բայց ես հավատացնում եմ՝ մանկական ներկայացման ժամանակ երեխաները նստած են եղել նախավերջին շարքում, իսկ Պատանի հանդիսատեսի թատրոնի դահլիճը բավական մեծ է։ Նախավերջին շարքից ոչ մի ձայն չէր հասնելու, որ դերասանները շփոթվեին»,- նշեց Մելեա Միլիտոսյանը։

Նմանատիպ միջադեպերից խուսափելու համար պետությունից առաջին հերթին պետք է պահանջել բարձրացնել իրազեկումը՝ կարծում է նա։

Միլիտոսյանը ցավով արձանագրում է՝ «ձեր հիվանդ երեխաներին պահեք տանը», «ինչի՞ եք բերում՝ խանգարում» արտահայտություններ հաշմանդամություն ունեցող երեխաների ծնողները հաճախ են լսում։

«Ծնողներն ինձ դիմեցին, և ես հասկացա, որ եթե մենք կարծում էինք, որ իրազեկման հետ կապված ամեն ինչ կարգին է, փաստորեն՝ ոչ։ Այդ մասին խոսելու, երեխաների իրավունքները պաշտպանելու կարիք դեռ կա։ Թեև մենք շատ ավելի վեհ բաների մասին ենք երազում ու փորձում պետությունից պահանջել, բայց առաջնային պահանջը, կարծես, իրազեկումն է մնում»,- ասաց Մելեա Միլիտոսյանը։

Նրա խոսքով՝ այս դեպքն առաջինը չէ, նախկինում ծնողներն էլի են բախվել նման խնդիրների։

Անի Տիգրանյանը, որն այս դեպքից հետո հանդիպել է Պատանի հանդիսատեսի թատրոնի տնօրեն Էմին Թորոսյանին, ասում է՝ առաջին անգամը չէ, երբ նույն թատրոնում նման կերպ են վերաբերվում հաշմանդամություն ունեցող երեխաներին։ Նա պատմում է, որ երկու ամիս առաջ դստեր և ընկերուհու որդու հետ գնացել են Պատանի հանդիսատեսի թատրոն և նույն վերաբերմունքին արժանացել։ Անի Տիգրանյանի խոսքով՝ թատրոնի հսկիչներն անընդհատ մոտեցել են երեխային և նկատողություն արել։

«Ներկայացման ընթացքում երեխան սկսեց ձայներ հանել, և հսկիչն անընդհատ զգուշացում էր տալիս։ Իհարկե, մայրը կողքին էր և անընդհատ սաստում էր։ Երեխայի վարքը սրվեց հսկիչի ուշադրության կենտրոնում լինելու պատճառով։ Հնչեցին նոր զգուշացումներ՝ դուրս գալ կամ այլևս ձայներ չհանել։ Ի վերջո, հսկիչները երեխային և ծնողին դուրս հանեցին դահլիճից»,- պատմում է Տիգրանյանը։

Նրա կարծիքով՝ մերժողական վերաբերմունք կա ոչ միայն մշակութային հաստատություններում, այլև հանրային այլ վայրերում։

Նույն կարծիքին է նաև Մելեա Միլիտոսյանը։

«Մենք ծնողներով շատ մեծ բեռ ենք վերցրել մեզ վրա, փորձում ենք իրազեկել՝ տրանսպորտում, խանութում, այգում՝ որտեղ հնարավոր է։ Անգամ կարիք է լինում, ցավով եմ նշում, խոսել մանակավարժների հետ, բացատրել՝ մեր երեխան նույն երեխան է՝ ինչ նրա կողքին կամ առջևում նստած երեխան, ունի նույն իրավունքները։ Մի փոքր տարբեր է, գուցե մի քիչ ավելի շատ կարիք ունի ուշադրության, գուցե չունի էլ անգամ, բայց իրեն պետք է ընդունել այնպես, ինչպես մյուսներին։ Ավելի շատ վախն է ստիպում մարդկանց վատ չվերաբերվել, քան բարեխիղճ աշխատանքը»,- ասում է Մելեա Միլիտոսյանը։

Ծնողների խոսքով՝ ինչպես մյուս հասարակական վայրերը, այնպես էլ թատրոնները հարմարեցված չեն հաշմանդամություն ունեցող անձանց կարիքներին։ Մելեա Միլիտոսյանն ընդգծում է՝ մի շարք թատրոններում թեքահարթակներ չկան, եղածներն էլ անհարմար են։

«Թեքահարթակներն արված են ձևի համար, այլ ոչ թե բովանդակությանը ծառայելու։ Աուտիզմ ունեցող անձինք ավելի ուժգին են լսում ձայները, ավելի ուժգին տեսնում լույսերը, գուցե նրանց մոտ առաջանան վարքեր, որոնք չկարողանան կառավարել։ Դրա հետևանքով շատ ծնողներ, որոնց երեխաներն ավելի շատ ունեն նման խնդիրներ, ուղղակի չեն գնում մշակութային հաստատություններ»,- ասում է Մելեա Միլիտոսյանը։

Ծնողի խոսքով՝ կան ներկայացումներ, որոնք պատրաստվել են՝ հաշվի առնելով նման հանգամանքները։ Օրինակ՝ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնն անցյալ տարի մյուզիքլ էր բեմադրել, որին մասնակցել էին աուտիզմ ունեցող երեխաները, ներկայացումն էլ ամբողջությամբ հարմարեցված էր երեխաների կարիքներին։

«Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանի կարծիքով՝ մշակութային հաստատությունների մեծ մասը հարմարեցված է տարրական պահանջներին համապատասխան, օրինակ՝ թեքահարթակներ ունի, բայց ներկայացումները հարմարեցված չեն։ Օրինակ, աուտիզմ ունեցող անձինք, որոնք զգայուն են ձայների հանդեպ, չեն կարող դիտել մյուզիքլներ, որոնք հարմարեցված չեն իրենց։ Ըստ Հակոբյանի՝ պետությունը, իհարկե, իրականացնում է ծրագրեր, բայց մշակութային հաստատությունները ներառական դարձնելը դժվար և ծախսատար է։

Մեկուկես տարի առաջ «Ինկուլտուր-հանուն մշակութային կյանքում ներառման և մասնակցության» ծրագրի շրջանակում «Կարիտաս-Արեգակ» բարեգործական հիմնադրամը տարբեր սեմինարներ է անցկացրել Գյումրու և Երևանի մշակութային հաստատություններում, ինչպես նաև փորձել են հասկանալ, թե մշակութային հաստատությունները որքանով են ներառական։

Հիմնադրամի տնօրեն Տիգրանուհի Հակոբյանը, անդրադառնալով Պատանի հանդիսատեսի թատրոնում տեղի ունեցած դեպքին, ասում է․ «Մարդկանց ավելի շատ է անհրաժեշտ իրազեկվածություն, աջակցություն, որպեսզի նման դեպքերին ըմբռնումով մոտենան, քանի որ հանդիսատեսի շրջանում կան տարբեր կարողություններով անձինք»։

Սոնա Հովսեփյան