Ադրբեջանում Բայրաքթար կարտադրեն, ՀՀ-ն ինչո՞ւ զենքի գործարաններ չի կառուցում, փողի խնդիր չկա․ Վովա Վարդանով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

24.10.2026 | 20:22
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 20:20
Բնության և մշակույթի կապը կարևոր է կենսաբազմազանության պահպանության համար. ԱԳՄԱ փոխնախարար
24.10.2026 | 19:14
Վթար Արենի բնակավայրի մոտ. փրկարարները հատուկ տեխնիկայի միջոցով վարորդին դուրս են բերել ավտոմեքենայից
24.10.2026 | 18:51
Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ աշխարհի չեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր
24.10.2026 | 18:44
Խստորեն դատապարտում եմ Տրապում և Լա Վերիերում տեղի ունեցած ահաբեկչական ակտը. Փաշինյանը ֆրանսերենով գրառում է կատարել
24.10.2026 | 18:35
Փաշինյանը տեսակապով զրուցեց իրեն «սրտիկած» կնոջ հետ, մեկ ուրիշը հրաժարվեց բարևել նրան և հեռացավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 18:15
COP17․ ռոբոտներ, ԱԹՍ-ներ և ներառականությանը նվիրված ձեռնարկներ ԿԳՄՍՆ տաղավարում
24.10.2026 | 17:54
«Անկախ դիտորդ»-ը հայտարարություն է տարածել ընտրություններին նախորդող օրերին թեկնածուների ձերբակալությունների վերաբերյալ
24.10.2026 | 17:37
ՏԻՄ ընտրություններին կհետևի 437 դիտորդ. ԿԸՀ
24.10.2026 | 17:20
Էկոնոմիկայի փոխնախարարը Չինաստանից ժամանած պատվիրակության հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները
24.10.2026 | 16:59
Լիոնի քաղաքապետարանի պատվիրակությունն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
24.10.2026 | 16:45
«Բարև՛, Նիկո՛լ», «Գնում ենք նոր ընտրությունների՞»․ Փաշինյանը ՔՊ-ականների հետ շրջեց Աջափնյակում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.10.2026 | 16:29
Հոկտեմբերի 24-ը՝ Միավորված ազգերի կազմակերպության օր
24.10.2026 | 15:55
Համբարձում Մաթևոսյանը հանդիպել է Զիմբաբվեի շրջակա միջավայրի նախարարին
24.10.2026 | 15:38
COP17-ի շրջանակում քննարկվում են գիտության դերը և կենսաբազմազանության պահպանության ուղիները
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը Ողջ մնալու արվեստ կազմակերպության ղեկավար Վովա Վարդանովի հետ

-Ադրբեջանցի բնապահպան կոչվածներին Լաչինի միջանցքում փոխարինեցին Ադրբեջանի ուժային և մաքսային ծառայությունների ներկայացուցիչներ․ ստեղծվեց իրավիճակ, երբ ռուս խաղաղապահների անգործության պայմաններում նրանք անցակետ դրեցին և արդեն արցախցիներն անցան այդ մաքսակետով։ Արցախի պետնախարարը տեղեկացրել է, թե ինչ պայմաններում է դա տեղի ունեցել՝ լիակատար շրջափակման մեջ գտնվող գյուղերի բնակիչները դիմել են ռուս խաղաղապահներին, որոնք թույլատրել են առանց զննության մեքենաներով անցնել այդ անցակետով՝ հավաստիացնելով, որ ադրբեջանցիների կողմից միջամտություն չի լինի, սակայն այդ մարդիկ հանդիպել են ադրբեջանցիներին, ստիպված կատարել են նրանց պահանջները, նկարահանել են։ Ի՞նչ լուծում եք տեսնում այս իրավիճակում։

-Ուժային։

-Միայն ուժայի՞ն։

-Այո՛, միայն ուժային լուծում մեր կողմից։

-Այսինքն՝ պատերազմ։

-Այո՛, ինչո՞ւ չէ։

-Հավասա՞ր են ուժերը։

-Ի՞նչ կապ ունի հավասար են, թե՝ չէ։ Եթե այդ մարդը՝ Ալիևը կլինի, թե մերձկասպյան թուրքերի ինչ-որ ուրիշ առաջնորդ, կամաց-կամաց պարան է կապում վզիդ ու ոտքը մոտիկացնում է կոկորդիդ, որ օղակը ձգի, մի քանի հոգի էլ թևերդ պահում են, որ դու լրիվ անպաշտպան լինես, այդպես ո՞ւր կհասնի։Պետք է միանշանակ ուժային լուծում լինի։ Պատրաստ չե՞ս։ Իսկ ինչո՞ւ պատրաստ չես, պիտի պատրաստ լինես։ Այն ռազմաքաղաքական առաջնորդները, որոնք պետք է պատասխանատու լինեն մեր անպատրաստ լինելու համար, պետք է առաջին գրոհային դասակում կամ վաշտում ընդգրկվեն։ Կան դեպքեր, որ անհրաժեշտ է ուժային պատասխան տալ, սա այդ դեպքերից է։ Իշխանասարից բոլոր թուրքերը, առանց վախենալու և առանց հաշվի առնելու, թե ինչ հետևանքներ կլինեին, պետք է ոչնչացվեին կամ իրենք պետք է հեռանային, նույն ձևով՝ Ջերմուկից։ Իհարկե, դիրքեր վերցնելը մարտավարական քայլ է, բայց կան դիրքեր, որոնք վերցնելով՝ հակառակորդն իր ստրատեգիական խնդիրները լուծելու համար բարենպաստ պայմաններ է ստեղծում։ Սառնասարը, Իշխանասարը դիտարկումներ անելու և լուրջ օպերացիաներ իրականացնելու հնարավորություն են տալիս ադրբեջանցիներին։

-Ի պատասխան այդ տեսակետի, թե պետք է ուժային հարված հասցնել, հնչում է կարծիք, որ դրան կարող է հաջորդել ավելի մեծ պարտություն, այդ պատճառով պետք չէ այս պահին մտնել մեծ ռազմական գործողությունների մեջ։ Ի՞նչ տեսակետ ունեք այդ մասին։

-Այս պահին պետք չէ, որովհետև լավ պատրա՞ստ չենք, որովհետև առանց դաշնակի՞ց ենք մնացել։ Իսկ ինչո՞ւ պետք է առանց դաշնակից մնայինք, ուրեմն նաև դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներին պետք է գրոհային խմբի մեջ ընդգրկել։ Ո՞վ է ասում, որ միայն ռազմական ու ռազմաքաղաքական վերնախավն է պատասխանատու նման իրավիճակում, որ դու չես կարողանում քո մարմինը մասնատելուն ուղղված քայլերին արձագանքել՝ ինչպես կարգն է։ Խնդիրն այն չէ, թե ով է այսօր ռազմական վերնախավում, այլ հարց է, թե ով է նրան բերել։ Հարցը նախկինն ու նորը չէ, սև-սպիտակը չէ, կոնկրետ պաշտոնյաներ կան, որոնք պատասխանատու են ինժեներական աշխատանքների, մարտական պատրաստվածության համար, դիվանագիտական ասպարեզում․․․ Նրանցից կարող է գրոհային մի վաշտ հավաքվել։

-Տեղ գյուղում կատարված սադրանքն արդյո՞ք ապացույցը չէր այն բանի, որ անվտանգային և ուժային մարմիններ կան, որոնք ադեկվատ գնահատական չեն տվել խնդրին․ ակնհայտ էր, որ ապրիլի 1-ից ճանապարհը պետք է փոխվեր, և նոր առաջնագիծ էր ի հատ գալու․ ինչո՞ւ նախապես կահավորման և այլ աշխատանքներ չեն իրականացվել։

-Մենք գործ ունենք այդպիսի սխալների հետ, գործ ունենք այն բանի հետ, որ մարդիկ մինչ օրս չեն կարողանում աշխատել ՀՀ քաղաքացիների հետ։ 2020 թվականից առ այսօր դաս չեղավ այն, որ չի կարելի ընտրողների ձայները չկորցնելու համար որոշ քայլեր անել ռազմաքաղաքական ոլորտում։ Գերակա շահ կա տնտեսական ոլորտում, անվտանգային ու ռազմական ոլորտներում, և այս հարցերում պետությունը պետք է ոտքը գմփացնի գետնին և չնայի ձայներ կորցնել-չկորցնելուն։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան