Կարո Փայլանը՝ սահմանի բացման, Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման հեռանկարների մասին

Լուրեր

16.09.2026 | 00:14
Կռվախնձոր դարձած դուռն ու արտահերթ ընտրությունների նախերգանքը․ Գյումրիի ավագանու նիստը լարվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 23:30
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
15.09.2026 | 23:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
15.09.2026 | 23:07
ԶՈՒ ԳՇ պետը գիշերային ժամերին անակնկալ ստուգայց է կատարել մի շարք զորամասեր
15.09.2026 | 23:00
Թրամփը հայտարարել է, որ TRIPP-ը մեծ առավելություն է տալիս Թեհրանի հետ հարաբերություններում․ The Hill
15.09.2026 | 22:42
Պուտինի մերձավոր ռուս օլիգարխ Կրեմլյովը վճարել է Թրամփի որդու հարսանիքի ծախսերի մի մասը. ProPublica-ի հետաքննությունը
15.09.2026 | 22:27
Արարատ Միրզոյանը հասարակական խորհրդի նիստում ներկայացրել է արտաքին քաղաքականության առաջնահերթությունները
15.09.2026 | 22:23
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Մոլդովայի հետ
15.09.2026 | 22:12
«Մարդը պետք է գերակա լինի ԱԲ-ի նկատմամբ»․ Microsoft-ը վարքագծի կանոնագրքի նախագիծ է հրապարակել
15.09.2026 | 21:59
Սպիտակ էջեր չկան․ պատասխան Հաջիևի հեգնանքին՝ Մատենադարանի բնօրինակով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.09.2026 | 21:45
Եվրոպան Հայաստանին ցույց տվեց, որ կարող է լինել հուսալի գործընկեր՝ ոչ միայն խոսքով․ Բոգդան Զդրոևսկին՝ ԵԽ-ում քվեարկության մասին
15.09.2026 | 21:38
Ֆրանսիան ԵՄ-ում լոբբինգ է անում Ալիշեր Ուսմանովի դեմ պատժամիջոցները չեղարկելու համար՝ որպես Ադրբեջանում պահվող ֆրանսիացի քաղաքացիների ազատ արձակման գործարքի մաս․ FT
15.09.2026 | 21:24
Հրապարակվել են հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների ընտրողների ցուցակները
15.09.2026 | 21:11
Ալիևը Եվրախորհրդարանը «կոռուպցիոներների որջ» է անվանել ու եվրոպական կառույցներին մեղադրել ՀՀ-ին աջակցելու մեջ
15.09.2026 | 21:00
Սարսափելի է՝ օտարերկրյա դիվանագետները էթնիկ զտումը նորմալացրին․ ՀՀ-ն պիտի բողոք ներկայացնի այդ երկրներին․ Հայկ Խանումյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունից  խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը Arti Gercek-ի հետ հարզացրույցում պատմել է երկու ժամկետում պատգամավորի իր փորձառության, հայ-թուրքական հարաբերությունների ու Հայոց ցեղասպանության հարցի քննարկումների մասին։ Հիշեցնենք, որ  սպասվող ընտրություններում նա չի առաջադրվել որպես թեկնածու կուսակցության (HDP) կողմից սահմանված երկու ժամկետի սահմանափակման պատճառով։

«Մեր պատգամավորության թեկնածուների ցուցակներում հայի բացակայությունն, իհարկե, լուրջ թերություն է իմ կուսակցության համար։ Տասնամյակների լռությունից հետո վերջին 20 տարում հայերն ավելի տեսանելի էին դարձել քաղաքական ասպարեզում։ Ես նույնպես այս տեսանելիության վերջին դրսևորումներից էի»,-ասել Փայլանը՝ նշելով,որ «իրեն հուզել է բոլորի ափսոսանքը, որոնք իմացել են, թեկնածու չեմ, և այն բարությունը, որ ցուցաբերել են իր արածի նկատմամբ»։

Նա նաև խոսել է Մեջլիսում իր կողմից Հայոց ցեղասպանության խնդիրը բարձրացնելու շուրջ։

«Իհարկե, ես ջանք գործադրեցի Թուրքիայի Ազգային մեծ ժողովում խոսելու հայկական հարցի մասին, սակայն այս դաժան ժամանակաշրջանում դիմադրությունը շարունակվեց։ Հայոց ցեղասպանության զոհ դարձած տատիկս՝ Սիրանուշը, եղել է այն տանը, որտեղ ես ծնվել եմ։ Իմ նպատակը խորհրդարանում տատիս ոգին տոնելն էր։ Ինձ չհաջողվեց դա անել: Այս արդարադատությունը մեզ անպայման կբուժի։ Փորձեցի բացատրել, որ այն արդարությունը, որը մենք կգտնենք մեր տատիկների համար, լավ կլինի նաև մեծ հասարակության համար։ Դա տեղի չունեցավ։ Հայկական հարցի նման խնդիրներին դիմակայելը նախ խիղճ է պահանջում, իսկ հետո՝ քաջություն։ Ցավոք սրտի, այս ութամյա շրջանն այն ժամանակաշրջաններից էր, երբ մենք քաղաքականության մեջ հեռու էինք խղճից ու քաջությունից»,-ասել է պատգամավորը։

Նա նաև պատմել է իր նկատմամբ հնչեցված սպառնալիքների ու հարձակումների մասին։

«Ինձ ֆիզիկապես Լինչի դատաստանի ենթարկեցին այն հանձնաժողովում, որտեղ տեղի էին ունենում անձեռնմխելիության մասին քննարկումները։ Ութ-տասը պատգամավոր հարձակվեցին ինձ վրա՝ ուղիղ թիրախավորելով ինձ՝ «հայն այստեղ է, Կարոն՝ այստեղ է»։ Ոտքով հարվածեցին գլխիս, գլխուղեղի վնասվածք ստացա։ Երկրորդ Լինչի դատաստանը ֆիզիկական չէր։ Ինչպես ամեն տարի, այնպես էլ անցյալ տարվա ապրիլի 24-ին իմ կողմից ներկայացվեց Հայոց ցեղասպանության օրինագիծը խորհրդարանում։ Ինձ ենթարկեցին Մերալ Աքշեների (ընդդիմադիր Լավ կուսակցության ղեկավար) նախաձեռնած քաղաքական լինչին, որին հաջորդեցին Էրդողանը, Բահչելին և ռասիստական ​​ամբոխը։ Ես մի շրջան ունեցա, երբ ինձ տասնհինգ օր լինչի ենթարկեցին ԶԼՄ-ների կողմից»,-վերհիշել է Փայլանը։

Խոսելով Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման մասին նա նշել է, որ տարիներ շարունակ ջանք է գործադրել դրա համար։

«Չնայած Փաշինյանի կառավարության կառուցողական վերաբերմունքին և վստահության ամրապնդման որոշ քայլերին, մենք չկարողացանք բացել երեսուն տարի փակ Թուրքիա-Հայաստան սահմանը։ Ցանկություն կա առաջին հերթին հունիսի սկզբին բացել սահմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։ Անհամբեր սպասում եմ այս քայլին։ Թուրքիայի երկրաշարժից հետո Հայաստանից փրկարարական ջոկատներ ու մարդատար մեքենաներ են եկել։ Սահմանը բացվեց երեսուն տարի անց բարեգործության համար։ Ես ակտիվ դերակատարություն ունեցա այս գործում։ Մենք մեծ մասամբ կոտրել ենք նախապաշարմունքները, հիմա սահմանը բացելու ժամանակն է, և ես կշարունակեմ ձգտել դրան, եթե անգամ պատգամավոր չլինեմ»։

Նա նաև անդրադարձել է հայկական սփյուռքի վերաբերմունքին։

«Մենք վերք ունենք, և միակ տեղը, որտեղ մեր վերքը կարող է բուժվել, Թուրքիան է։ Այս մեծ ոճիրը, մեղքը, ցեղասպանությունը կատարվել է այս հողերում, և մենք կարող ենք միայն արդարություն գտնել այս հողերում։ Մենք մեկ դար է, ինչ չենք կարողանում արդարություն ապահովել՝ դրսից ճնշում գործադրելով Թուրքիայի վրա։ Կարծում եմ՝ այս հարցը կարող է լուծվել միայն Թուրքիայում։ Ես պայքարում եմ դրա համար: Հայկական Սփյուռքն էլ այս տեսանկյունից պետք է նայի դրան։ Ես վստահ եմ, որ միայն ժողովրդավարական Թուրքիան կարող է հաղթահարել Հայոց ցեղասպանությունը»:

Հավելենք, որ Թուրքիայիում խորհրդարանական ու նախագահական ընտրությունները տեղի կունենան մայիսի 14-ին։

Էմմա Չոբանյան