Նրանք տապալել են տնտեսությունը․ Թուրքիայի ընտրողները հոգնել է Էրդողանից․ Financial Times

Լուրեր

08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
08.10.2026 | 17:01
Վարդաձորում 2-րդ դասարանցու նկատմամբ բռնության դեպքով Տեսչական մարմնի կողմից նախաձեռնվել է վարչական վարույթ
08.10.2026 | 16:57
ՀՖՖ. Եղիշե Մելիքյանն ունի ՀՀ քաղաքացիություն
08.10.2026 | 16:52
Հայտնի է Արման Ծառուկյանի հաջորդ մրցակիցը RAF-ում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 16:44
Ոչ մի կապ չունի ազգությունը. ՔՊ-ականը` զինված ադրբեջանցու հանցագործության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 16:44
Կայացել է Նիկոլ Փաշինյանի և Շավքաթ Միրզիյոևի հանդիպումը
08.10.2026 | 16:36
Հարավային Կորեան հետ է կանչում Ուկրաինայում իր դեսպանին
08.10.2026 | 16:28
Ստամբուլում շենքի փլուզման հետևանքով կան զոհեր․փրկարարական աշխատանքները շարունակվում են
Բոլորը

Financial Times-ը անդրադարձել է Թուրքիայում նախընտրական մրցավազքին ու հանրությանը վերաբերմունքին նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նկատմամբ։

Մասնավորապես, Թուրքիայի Քոնիա քաղաքում, որը ժամանակին հենակետ էր Էրդողանի համար, սրճարանում իր հերթափոխով աշխատող խոհարար Սելման Դևեջին ասում է․  «Ես փոփոխություն եմ ուզում։Նրանք տապալել են տնտեսությունը», – մատնանշելով գնաճն ու լիրայի կտրուկ անկումը։

Թուրքիայում շատերն են հիասթափված  Էրդողանից։ 69-ամյա Էրդողանը երկար ժամանակ կարողացել է հույսը դնել երկրի Անատոլիայի սրտում գտնվող կրոնական պահպանողական շրջանակների աջակցության վրա, ինչպիսին է Քոնիան: 2018 թվականի վերջին նախագահական ընտրություններում նրան սատարել են տեղի չորս ընտրողներից երեքը:

Սաբանջիի համալսարանի պրոֆեսոր Բերք Էսենն ասում է, որ տարբերությունն այս անգամ այն է, որ Թուրքիայի «զանգվածային տնտեսական ճգնաժամը» սնուցել է այն հանգամանքները, որոնցում «ԱԶԿ-ի բազան նվազում է»։ Սակայն ըստ նրա՝ դա պարտադիր չէ, որ վերածվի ընդդիմության ձայների։

Հիասթափության զգացումն ակնհայտ է Քոնիայում՝ 2,3 միլիոն բնակչություն ունեցող նահանգում, որը ստացել է Թուրքիայի ամբար մականունը՝ հողագործության և գյուղատնտեսական մեքենաների արտադրության պատմության շնորհիվ։

Մի ուսանողուհի, նստած քաղաքի կենտրոնում գտնվող սրճարանում, ասել է, որ իր ընտանիքը նախկինում աջակցել է նախագահին, բայց փոխել է իրենց միտքը:

«Ես այլևս չեմ սիրում Էրդողանին», -նշել է նա՝ հավելելով,որ նույնիսկ պարզ հաճույքները, ինչպիսիք են գրքեր գնելը, դժվարացել են թանկ գների պատճառով։

Էրդողանի իշխանության առաջին տարիներին Քոնիայի բնակիչները շատ ավելի բարեկեցիկ էին դարձել։ Ըստ Թուրքիայի վիճակագրական ինստիտուտի տվյալների՝ մեկ անձի հաշվով տնտեսական արտադրանքը 2004 թվականին՝ Էրդողանի վարչապետ ընտրվելուց մեկ տարի հետո, 4250 դոլարից աճել էր՝ հասնելով մինչև 9690 դոլարի՝ 2013 թվականին։ Բայց այդ ժամանակից ի վեր, մեկ շնչին ընկնող համախառն ներքին արդյունքը հետ է նվազել մինչև 7340 դոլարի։

Էմմա Չոբանան