Ադրբեջանն ու Ռուսաստանը փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը․POLITICO

Լուրեր

08.10.2026 | 19:13
ԱՄՆ-ը «երբեք թույլ չէր տա» Հունաստան-Թուրքիա հակամարտություն․ Ռուբիոն նշել է F-35-ների Անկարային փոխանցման պայմանը
08.10.2026 | 19:00
ՀՕՖ-ի բարեգործական ճաշարանը չի փակվում․ բայց շահառուները մտահոգված են. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 18:48
Առանց ակումբի մնացած ամենաթանկ ֆուտբոլիստները՝ ըստ Transfermarkt-ի
08.10.2026 | 18:39
ՀՌՀ-ն հեռարձակողների հետ քննարկել է տեսալսողական բովանդակության նոր չափորոշիչները
08.10.2026 | 18:28
Այս պահին բանակցային կարգավորման հեռանկար չի երևում․ Ռուբիոն՝ ռուս-ուկրաինական պատերազմի մասին
08.10.2026 | 18:19
Միրզոյանն ու Ղազախստանի ԱԳ նախարարը քննարկել են տարածաշրջանային փոխկապակցվածությունն ու խաղաղության ջանքերը
08.10.2026 | 18:10
ՀՀ-Ադրբեջան քննարկում Գորիսում՝ TRIPP-ի հարցով // «Ռոսիա»-ի շենքի բռնագանձնման պահանջ է դրվել․ ԼՈՒՐԵՐ
08.10.2026 | 18:02
Փարիզում քննարկվել է ապաստանի գործերով մասնագիտացված դատավորներ ունենալու հնարավորությունը
08.10.2026 | 17:52
Եվրախորհրդարանը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իրանում, Վրաստանում և Ադրբեջանում բռնաճնշումների պատասխանատուների նկատմամբ
08.10.2026 | 17:43
Առուշանյանը ՔՊ կուսակցության անդամ չէ և չի պատրաստվում դառնալ․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:35
Եվրախորհրդարանում կոչ են արել փակել ԵՄ տարածքում գործող բոլոր «Ռուսական տները»
08.10.2026 | 17:30
Կաթողիկոսի եղբայր Գևորգ Ներսիսյանն ու նրա որդին մեղավոր են ճանաչվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:26
Sportico. Աշխարհի ամենաբարձր վարձատրությամբ ֆուտբոլիստները
08.10.2026 | 17:18
Մուրադովն անհետ կորածների ցուցակ ուներ, օգտագործե՛ք ՌԴ-ի ձեր լծակները․ զոհվածի մայր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 17:09
Թրամփը միջանկյալ ընտրություններից առաջ դիտարկում է Իրանի դեմ հնարավոր հարվածների հարցը․ The Atlantic
Բոլորը

Ադրբեջանի գազն ու նավթը վճռական նշանակություն ունեն ռուսական վառելիքին այլընտրանք գտնելու ԵՄ-ի ջանքերի համար, սակայն այն վտանգի տակ է հայտնվել պատերազմից տուժած Հարավային Կովկասում հզոր խաղացող դառնալու միության ձգտումների պատճառով, գրում է Politico-ն։

ԵՄ-ն քաղաքացիական առաքելություն է ուղարկել Հայաստան Ադբեջանի հետ սահմանին, որը Բաքվի սրտով չէ։ Միևնույն ժամանակ, Եվրախորհրդարանի զեկույցը, որը դատապարտում է Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակը,կրկին վրդովմունք է  հարուցել  Բաքվի կողմից: Այս ամենը ստվեր է գցում Ադրբեջանի հետ ԵՄ-ի կնքած մինչև 2027 թվականը գազի տարեկան մատակարարումները կրկնապատկելու՝ 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու աղմկահարույց գործարքի վրա, գրում է պարբերականը: Politico-ի հետ զրույցում ԵՄ դիվանագիտական ծառայության բարձրաստիճան պաշտոնյան անանունության  պայմանով ասել է, որ դիտորդական առաքելությունը կարծես թե վատթարացրել է հարաբերությունները: «Բաքվի հետ այլ սցենարի հույս ունեինք։ Մենք Ադրբեջանին ենք փոխանցում առաքելության և այլ բոլոր համապատասխան տեղեկությունները, քանի որ մենք որևէ խնդիր չենք ուզում»,-ասել է նա։

Հոդվածագիրն ընդգծում է՝ քանի որ Ռուսաստանը զբաղված էր Ուկրաինայի դեմ իր աղետալի պատերազմով, Բրյուսելը հույս ուներ ուժեղացնել իր ներկայությունը Հարավային Կովկասում՝ կառուցելով տնտեսական կապեր Ադրբեջանի հետ՝ միաժամանակ քաղաքական աջակցություն առաջարկելով Հայաստանին՝ փորձելով հավասարակշռություն պահպանել երկու պետությունների միջև:

«Ադրբեջանն ու Ռուսաստանը նույն բանն են ասում, որ ԵՄ առաքելությունը մոնիտորինգի քողի տակ ռազմահետախուզական գործողություն է իրականացնում։ Նրանք փորձում  էին ի սկզբանե վարկաբեկել առաքելությունը, որը բացառապես քաղաքացիական է և զինված չէ»,-ասել է ԵՄ պաշտոնյան։

Միությունում Ադրբեջանի առաքելության ղեկավար Վաքըֆ Սադիգովն էլ  Politico-ին ասել է, որ դիտորդների ներկայությունը Ադրբեջանի հետ սահմանի մոտ անհանգստացնում է Բաքվին։

«Սա երկկողմանի խնդիր է Հայաստանի և ԵՄ-ի միջև, բայց դա տեղի է ունենում մեր սահմանակետերից մի քանի հարյուր մետր հեռավորության վրա և ռազմականացված միջավայրում, որտեղ կան ռուս սահմանապահներ, հայ սահմանապահներ, ռուսական կանոնավոր ստարաբաժանումներ, և մոտ է Իրանի սահմանին, Իրանի զինված ուժերին։ Հիմա էլ մենք ունենք ԵՄ դիտորդներ։ Ուստի մենք ունենք օրինական անվտանգային հարցեր»,-ասել է նա։

Էմմա Չոբանյան