Կձերբակալվի՞ Պուտինը ՀՀ այցելելու դեպքում․ Հռոմի ստատուտի հարցով որոշումը ՍԴ-ն կհրապարակի ուրբաթ․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

09.09.2026 | 12:23
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Նովոռոսիյսկը․ զոհվել է 4, վիրավորվել՝ 29 մարդ
09.09.2026 | 12:16
«Արգելում եմ իմ հոր անունը տալ», «Արցախցիների տեղահանման ժամանակ Դուբայում հանգստանում էիք»․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 12:13
ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 12:11
Փաշինյանը էկոնոմ դասով մեկնել է Փարիզ//ԵՄ-ն գումար կհատկացնի Կիևին Patriot-ի հրթիռների համար․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 12:03
ՌԴ-ն հարվածել է Ուկրաինա-Մոլդովա սահմանի անցակետին․ երկու մարդ զոհվել է
09.09.2026 | 11:48
ԱՄՆ-ն հայտնել է իրանական 5 լցանավերի ոչնչացման մասին․ Թեհրանը թիրախավորել է Հորդանանում ամերիկյան ռազմաբազան
09.09.2026 | 11:42
Ծովինար Վարդանյանը՝ ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 11:33
Ցինիկ հարցադրումներ է կատարում, որևէ հարցի չեմ պատասխանելու․ Մանավազյանը՝ Էդգար Ղազարյանին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 11:04
ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 11:02
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը․ ՈՒՂԻՂ
09.09.2026 | 10:58
Գազամատակարարման պլանային դադարեցումներ Արագածոտնի, Շիրակի և Լոռու մարզերում
09.09.2026 | 10:41
Հրդեհ Քարաբերդում․ այրվել է մոտ 700 հակ անասնակեր
09.09.2026 | 10:27
Հայաստանում սպասվում է ջերմաստիճանի զգալի բարձրացում. Լևոն Ազիզյան
09.09.2026 | 10:11
Վթարային ջրանջատում Երևանում և Սյունիքում
09.09.2026 | 09:59
Պաշտպանության նախարարի չսպասված այցը Արարատյան հովտի զորամասերից մեկը
Բոլորը

Հաագայի Միջազգային քրեական դատարանը մարտի 17-ի երեկոյան Պուտինին ձերբակալելու օրդեր է տվել՝ պատերազմական ենթադրյալ հանցագործության համար։ Այս որոշման հիմքում ուկրաինացի հարյուրավոր երեխաների ապօրինի տեղահանումն է Ռուսաստանի կողմից օկուպացված տարածքներից։

Միջազգային քրեական դատարանը ստեղծվել է Հռոմի ստատուտ կոչվող համաձայնագրի հիման վրա, որին անդամակցում է 123 պետություն։ Տարածաշրջանում այս ստատուտը վավերացրել է միայն Վրաստանը, իսկ Հայաստանը, Ադրբեջանը, ինչպես նաև գերտերություններից ՌԴ-ն, Միացյալ Նահանգները և Չինաստանը չեն վավերացրել։

Ստացվում է, որ եթե Վլադիմիր Պուտինը հայտնվի Հռոմի ստատուտը վավերացրած կամ Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը ճանաչած պետություններից որևէ մեկում, ինչպիսին, օրինակ, ՀԱՊԿ անդամ Տաջիկստանն է, պետք է ձերբակալվի։

Հռոմի ստատուտը վավարեցնելու գործընթաց Երևանը սկսեց 2022 թվականի դեկտեմբերին՝ պայմանագիրը ստորագրելուց 25 տարի անց։ Հայաստանի Սահմանադրական դատարանն այժմ ուսումնասիրում է՝ համաձայնագիրը ՀՀ Սահմանադրությանը համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։

ԱԺ-ն կվավերացնի՞ Հռոմի ստատուտը, թե՞ ոչ․ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը չի շտապում դիրքորոշում հայտնել։

ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի խոսքով՝ Հաագայում Պուտինին ձերբակալելու որոշում է կայացվել առանց պատճաշ քննությունների, ինչը, ըստ ընդդիմադիր պատգամավորի, նշանակում է, որ սա աշխարհաքաղաքական կենտրոնների և այս տարածաշրջանում թելադրողի դիրք ունենալու պայքար է։

Ընդդիմադիր Մինասյանը չի հստակեցնում՝ կո՞ղմ, թե՞ դեմ կքվեարկի համաձայնագրի վավերացմանը, սակայն շեշտում է՝ թե՛ ՍԴ-ն, թե՛ ՀՀ քաղաքական ղեկավարությունը պետք է զերծ մնան այս իրավիճակում այնպիսի քայլերից, որոնք կարող են Հայաստանին նոր ռազմական գործողությունների մեջ ներքաշել։

Այս համաձայնագիրը վավերացնելու հարցը նախկինում ևս եղել է ՀՀ-ի օրակարգում։ 2004 թվականին Հայաստանի Սահմանադրական դատարան փաստաթուղթը ճանաչել էր հակասահմանադրական։ 2022 թվականի դեկտեմբերի վերջին կառավարությունը որոշում կայացրեց այս պայմանագիրը ևս մեկ անգամ ուղարկել բարձր դատարան, քանի որ ՀՀ սահմանադրությունը երկու անգամ փոխվել է։

Հռոմի ստատուտին քննարկմանը վերադառնալու՝ կառավարության պարզաբանումն այն էր, որ հնարավորություն են տեսել Ադրբեջանին պատասխանատվության կանչել՝ Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և հանցանքներ գործելու դեպքերով։

Հաագայի դատարանի որոշմանն արձագանքել են տարբեր մայրաքաղաքներից, այդ թվում՝ Մոսկվայից։ Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը սպառնացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանի վրա հրթիռային հարձակմամբ։

«Միանգամայն հնարավոր է պատկերացնել Հյուսիսային ծովից՝ ռուսական նավից գերձայնային «Օնիքսի» նպատակային օգտագործումը Հաագայի դատարանի վրա», – սպառնացել էր Մեդվեդևը և հորդորել դատավորներին ուշադիր նայել երկինք։

«Վլադիմիր Պուտինը պետք է անմիջապես ձերբակալվի, եթե հայտնվի կանոնադրությունը ստորագրած երկրներում»,- այսօր Բրյուսելում հայատարարել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն էլ հայտարարել է, որ այս քայլը լիովին արդարացված է՝ Պուտինին անվանելով «պատերազմական հանցագործ»։

ՍԴ-ն ուրբաթ կհրապարակի որոշումը՝ արդյո՞ք Հռոմի ստատուտը համապատասխանում է ՀՀ մայր օրենքին, թե՞ ոչ։ Երևանում ինչ որոշում կկայացնեն և որքանով Միջազգային քրեական դատարանի՝ Պուտինին առնչվող որոշումն ազդեցություն կունենա, պարզ կդառնա այդ օրը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան