ԱԳՆ-ն՝ Լաչինի միջանցքում տեխնիկական ստուգման հավելյալ միջոցներ ներդնելու՝ Լավրովի հայտարարության մասին

Լուրեր

27.10.2026 | 09:54
«Զապ» ու «Օշականցի Գևորիկ» մականուններով հայտնի անձինք կալանքի տակ են․ հիվանդանոցում տեղի ունեցած վիճաբանության գործն ուղարկվել է դատախազին
27.10.2026 | 09:46
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել Ասիայի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 09:38
Հոկտեմբերի 27-ի գործով վերջին մեկ տարում շուրջ 10 հարցաքննություն է կատարվել, ուսումնասիրվել են գաղտնի փաստաթղթեր
27.10.2026 | 09:30
Հարի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 00:08
Վարդան Մինասյանն աշխատանքի է անցել Լիբանանում
26.10.2026 | 23:30
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.10.2026 | 23:19
Նիդերլանդների ԱԳ նախարարը ժամանել է Հայաստան
26.10.2026 | 23:07
Ստորագրվել է հայ-գերմանական բնապահպանական համագործակցության վերաբերյալ հռչակագիր
26.10.2026 | 22:57
Իրանը, Պակիստանը, Թուրքիան և Սաուդյան Արաբիան քառակողմ հանդիպում են անցկացրել․ քննարկվել է տարածաշրջանային անվտանգությունը
26.10.2026 | 22:42
«Ականատեսը» ՏԻՄ ընտրությունների օրը 408 ընտրատեղամասում արձանագրել է 217 խնդիր և հնարավոր ընտրախախտում
26.10.2026 | 22:31
Տեղի է ունեցել Հայաստան-ԵՄ աշխատանքային խմբի 5-րդ հանդիպման և Քաղաքականության բարձր մակարդակի երկխոսության նիստը
26.10.2026 | 22:13
ՄԱԿ-ի հանձնաժողովը Ռուսաստանին մեղադրել է մարդկության դեմ հանցագործությունների և մարդկանց առևտրի մեջ
26.10.2026 | 21:58
Ովքեր են իշխանության գալիս մարզերում․ ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքները 21 համայնքում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.10.2026 | 21:43
ԿԲ-ն բարձրացնում է բանկերի կապիտալի հակացիկլիկ բուֆերը
26.10.2026 | 21:27
Ստեփանավանում «Գործարար»-ի թեկնածուն ՔՊ կուսակցության անդամ է․ Վահագն Ալեքսանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարգավորվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով։ Արձագանքելով Factor.am-ի հարցմանը՝ հայտնում են Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից։ Գրավոր հարցմամբ արտաքին քաղաքական գերատեսչությանը խնդրել էինք արձագանքել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ փետրվարի 28-ին Բաքվում արած հայտարարությանը։ Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հանդիպմանը Լավրովը, խոսելով Լաչինի միջանցքից, ասել էր, որ թեև եռակողմ հայտարարությամբ Լաչինի միջանցքում անցակետի տեղադրում չի նախատեսվում, բայց չի բացառվում Հայաստանը Լեռնային Ղարաբաղին կապող ճանապարհի վրա տեխնիկական ստուգման հավելյալ միջոցների ներդրումը։

ԱԳՆ-ից խնդրել էինք հայտնել, թե ինչ տեխնիկական միջոցների մասին է խոսում Լավրովը և հնարավո՞ր է՝ Բաքուն և Մոսկվան, առանց հայկական կողմի համաձայնության, Լաչինի միջանցքում տեխնիկական միջոցներ ներդնելու պայմանավորվածություն ձեռք բերեն։

Այս հարցերին ի պատասխան արտաքին գործերի նախարարությունից հերթական անգամ հղում են արել նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը։ «Լաչինի միջանցքի հետ կապված հարցերը կարգավորվում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթներով, այն է՝ Լաչինի միջանցքը պետք է լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո, և Ադրբեջանը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների , տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»,- ասվում է ԱԳՆ-ի գրավոր պատասխանում։

Արտաքին քաղաքական գերատեսչությունից այդպես էլ չեն հստակեցրել՝ Հայաստանի ԱԳՆ-ն այս հարցով որևէ քննարկման ներգրավված է, թե ոչ։ Ստեփանակերտից հայտարարում են, թե դեմ չեն ռենտգեն սարքերի տեղադրմանը, եթե այն լինի ռուս խաղաղապահների վերահսկողության ներքո։

Ի դեպ, վերջերս էլ Լաչինիչ միջանցքում ռենտգեն սարքերի տեղադրման շուրջ զրույցների ֆոնին ուշագրավ հայտարարություն էր արել նաև Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ Նա ասել էր, թե «Լաչինի միջանցքով անցնող բեռների թափանցիկության ապահովման գաղափարն իրավաչափ է, և չեն ցանկանում, որ ճանապարհն օգտագործվի լարվածությունը մեծացնող բեռների տեղափոխման համար և որևէ ռազմական կամ անօրինական նպատակներով»։

Շողիկ Գալստյան