ԱՄՆ դեսպանի այցը Լաչինի գոտի ուղերձ է Ադրբեջանին՝ բացե՛լ միջանցքը․ սա չափազանց կարևոր քայլ է․ Դավիթ Հովհաննիսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

16.05.2026 | 21:37
Փաշինյանը ներկայացրել է վարորդական իրավունքից զրկված անձանց խնդրի լուծման իր տարբերակը
16.05.2026 | 21:15
Նախընտրական պաստառ պոկելու գործով ձերբակալվածը Նուբարաշենի հոգեբուժարանում ինքնասպան է եղել
16.05.2026 | 20:00
ՀՀ ԱԳ փոխնախարարը ԵԽ գլխավոր քարտուղարին է հանձնել «Մարզական մրցումների մեքենայությունների մասին» կոնվենցիայի վավերագիրը
16.05.2026 | 19:57
Սուրեն Իշխանյանը` Մ-17 ըմբշամարտի Եվրոպայի առաջնության ոսկե մեդալակիր
16.05.2026 | 19:44
«Ուժեղ Հայաստանի» քարոզարշավը. ՈՒՂԻՂ
16.05.2026 | 19:36
Ժաննա Անդրեասյանն այցելել է Շվանիձոր․ հիմնանորոգված մանկապարտեզն արդեն գործում է, դպրոցը՝ կահավորման փուլում
16.05.2026 | 19:00
Մերոնք պատրաստ են սրճարանում մեծ գումար ծախսել, բայց թանգարանի դեպքում խնայում են. Բելլա Իսահակյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
16.05.2026 | 18:39
Երևանի 2 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
16.05.2026 | 18:16
ՀՀ ԱԳ փոխնախարարը Քիշնևում անդրադարձել է արտաքին տեղեկատվական միջամտությունների սպառնալիքներին
16.05.2026 | 17:53
Կայացել է ԿԳՄՍ նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը
16.05.2026 | 17:33
Ֆրանսիայում դատական քննություն է սկսվել Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազն Մուհամեդ բին Սալմանի դեմ՝ Ջամալ Խաշոգիի սպանության գործով
16.05.2026 | 17:19
Ուկրաինա են վերադարձվել 528 զոհված զինծառայողների մարմիններ
16.05.2026 | 17:02
Մայիսի 17-ից օդի ջերմաստիճանը կբարձրանա
16.05.2026 | 16:55
Լևանդովսկին հայտարարել է «Բարսելոնայից» հեռանալու մասին
16.05.2026 | 16:44
Գործազուրկ, բայց խոշոր եկամուտով. ինչ է հայտարարագրել Հայկ Մարությանը
Բոլորը

Factor TVի հարցազրույցը արևելագետ Դավիթ Հովհաննիսյանի հետ

-Բավականին լարված է մնում Հայաստանի և Ադրբեջանի միջև իրադրությունը, ԼՂ-ում Ադրբեջանը վերջին շրջանում արյունալի միջադեպեր հրահրեց․ սպանվեցին ոստիկաններ՝ կեղծ պատրվակներ բերելով, թե Հայաստանը փորձում է զենք տեղափոխել ԼՂ, ընդ որում՝ փակված Լաչինի միջանցքով։ Մյուս կողմից՝ Ադրբեջանի ղեկավարը խոսում է ԼՂ-ի ինտեգրման մասին՝ Ադրբեջանը ներկայացնելով որպես խաղաղասեր պետություն։ Ինչպե՞ս եք գնահատում այս իրավիճակը։

-Ստեղծված իրավիճակում սա իրադարձությունների տրամաբանական զարգացում է։ Հասկանալի է, որ այս հռետորաբանությունը կոչված է արդարացնելու այն ռազմական գործողությունները, որոնք ծրագրում է Ադրբեջանը․ կիրականացնի, թե՝ ոչ, դա ո՛չ մեզանից է կախված, ո՛չ էլ իրենցից։ Իսկ խաղաղասեր պետության մասին իր վճիռն արդեն տվել է Հաագայի դատարանը՝ որոշմամբ, որն իրավական լուրջ գնահատական է, և դա մեր քարոզչությունն ի պատասխան պետք է օգտագործի, և նման հայցերը պետք է շարունակվեն։ Բայց, անշուշտ, դա քիչ է, որպեսզի որոշակի կանխատեսելիություն ապահովվի։ Դրա համար անհրաժեշտ է անընդհատ, ակտիվ, տարբեր խողովակներով տարվող աշխատանք՝ թե՛ պաշտոնական, դիվանագիտական ներկայացուցչությունների միջոցով, և թե՛ ոչ պաշտոնական։ Պետք է օգտագործենք մեր բոլոր կարողություններն ու հնարավորությունները։

-Բազմաշերտ դիվանագիտության մասին է խոսքը․․․

Այո՛։ Ժամանակին բազմաշերտ կամ բազմախողովակ դիվանագիտություն իրականացնում էինք, մեր բոլոր ռեսուրսներն օգտագործում էինք, և դա բավականին լուրջ հաջողությունների հասցրեց։

-Պարո՛ն Հովհաննիսյան, մենք առաջիկայում կունենանք պայքարի և դիմակայությունների՞ փուլ, և ոչ խաղաղության պայմանագրի ստորագրման։ Անհնա՞ր է խաղաղության գալ, եզրեր չկա՞ն։

-Դիվանագիտության մեջ մի քանի հասկացություններ կան, որոնք դեռևս ոչ ոք չի վիճարկել։ Առաջինը, այսպես կոչված, բանակցությունների առարկան է, երկու կողմերը պետք է հստակ բնորոշեն բանակցությունների առարկան, և բանակցությունների հաջողությունը կախված է նրանից, թե կողմերի բնորոշումները որքանով են համընկնում։ Եթե չեն համընկնում, հնարավորություն չկա։ Այս դեպքում տեսնում ենք, որ այդ համընկնումը գոյություն չունի․ կողմերը բանակցելու են բոլորովին տարբեր բաների մասին։

Մի քանի տարբերություն կարող եմ նշել՝ առաջինն այն է, որ Ադրբեջանը միջազգային մեխանիզմին դեմ է Ադրբեջան-ԼՂ երկխոսության մեջ, երկրորդը՝ խաղաղության պայմանագրի երաշխավորի ինստիտուտին է դեմ Ադրբեջանը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ադրբեջանը դեմ, տեսականորեն մտավախություն չունի՞, որ Հայաստանը կարող է խախտել։

-Ինչո՞ւ տեսականորեն։ Ղարաբաղյան առաջին պատերազմից 30 տարի անց Ադրբեջանը պատերազմ հրահրեց, և Աստված գիտի՝ ինչ է լինելու հետո և ով ինչ ռեսուրսներ է ունենալու․․․

-Իսկ ինտեգրման ծրագիրն ինչի՞ մասին է, արդյո՞ք դա ընկալելի է միջազգային հանրության համար։ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը Հայաստանում էր և հայտարարեց, որ ԱՄՆ-ն այս առնչությամբ ծրագիր չունի․ «Մենք չենք եկել կողմերի վզին փաթաթելու մեր ծրագիրը, այլ կողմերը պետք է բխեցնեն լուծումը»։

-Մեծ հաշվով՝ ԱՄՆ-ի ինչի՞ն է պետք մտնել խաղաղության պայմանագրի մանրամասների մեջ և մեկին ստիպել։ Եթե բանակցային հաջողությունը մոտ լինի, ստիպել պետք է, միջնորդի գործը հենց դա է։ ԱՄՆ-ի շահն այն է, որ այս տարածաշրջանում իրավիճակը կայուն լինի, բոլոր ճանապարհները բաց լինեն և անկանխատեսելի հետևանքներով իրադարձություններ տեղի չունենան։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան