ՌԴ-ն կհանի՛ հայերին ԼՂ-ից ավտոբուսներով, երբ Ադրբեջանը մտնի Միութենական պետություն. Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.06.2026 | 01:06
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը կվիճարկվի՞ Վարչական դատարանում, թե՞ ոչ․ «Հանրապետության» անդամը՝ իրենց որոշման մասին
06.06.2026 | 00:39
ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումն անվավեր ճանաչելու՝ «Հանրապետության» դիմումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:21
«Ուժեղ Հայաստանի» մասնակցությունը ուժը կորցրած ճանաչելու մասով որևէ հիմք չի ներկայացվել․ Վարդևանյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.06.2026 | 00:09
Հրդեհ Արշակունյաց պողոտայի նորակառույց շենքերից մեկում
06.06.2026 | 00:06
Արմեն Աշոտյանը կալանավորվեց
06.06.2026 | 00:03
Այժմ նախընտրական մրցակցությունն ավարտվում է, և խոսքը պատկանում է քաղաքացիներին. նախագահի ուղերձը
05.06.2026 | 23:50
Ինչո՞ւ պետք է Զելենսկին Հայաստան չգար․ Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:37
Թեղենիս սարի մոտակայքում ավտոմեքենա է այրվել
05.06.2026 | 23:22
ՄՔԾ տարածքային ստորաբաժանումները աշխատելու են շաբաթ և կիրակի օրերին
05.06.2026 | 23:18
Ալիևը հայտարարել է, որ Կասպից ծովի մակարդակը մոտենում է վերջին 200 տարվա պատմական նվազագույնին
05.06.2026 | 23:16
ԿԸՀ-ն մերժեց Եգորյանի միջնորդությունը․ հանձնաժողովը իրավապահ մարմիններին չի դիմի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.06.2026 | 23:07
Աննա Վարդապետյանը դիմել է ԿԸՀ-ին՝ «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի 6 թեկնածուի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնություն ստանալու միջնորդությամբ
05.06.2026 | 22:52
Միջազգային դիտորդների թիվը 1/3-ով ավելացել է 
05.06.2026 | 22:40
Ընտրություններից առաջ Հայաստան ժամանած ՀՀ քաղաքացիների թիվը ավելի քիչ է, քան նախորդ տարի
05.06.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
Բոլորը

Factor TVի հարցազրույցը քաղաքագետ, Հայ կառուցողական կուսակցության ղեկավար Անդրիաս Ղուկասյանի հետ

-Ֆրանսիան ու Գերմանիան խոսում են ԼՂ ինքնորոշման իրավունքից, և բնական է, որ նրանք, որպես ԵՄ առաջատար պետություններ, պետք է փորձեն դա ԵՄ տեսակետը դարձնել։ Կդարձնե՞ն։

-Իհարկե։ ԵՄ խորհրդարանը բանաձև ընդունեց, որով դատապարտեց Ադրբեջանին, դա ընդամենն անոնսն էր այն նախագծի, որն ընդունվեց 55 կողմ, 5 ձեռնպահ ձայներով և մտավ խորհրդարանի օրակարգ։ Այդ նախագծում շարադրված է, որ Մինսկի խմբի համանախագահների հիմնական սկզբունքները ԵՄ-ի համար շարունակում են մնալ խնդրի լուծման տարբերակ՝ խաղաղ կարգավորման համար։ Բացի այդ՝ գրված է, որ 2020թ․ պատերազմն Ադրբեջանն է սանձազերծել, և որ Հայաստանը պետք է դիվերսիֆիկացնի իր անվտանգության համակարգը։ Նաև գրված է, որ ԵՄ-ն թույլ տվեց ՌԴ-ին և Թուրքիային պատերազմի ընթացքում և պատերազմից հետո տնօրինել իրավիճակը, բայց այդ սխալն այլևս չի կարող թույլ տալ։ Տարածաշրջանում ռուս-թուրքական համագործակցությունը հայերի շահերի ու կյանքերի հաշվին է իրականացվում։ ԵՄ-ի այս բանաձևն ունի իր նշանակությունը ինֆորմացիոն հարթության մեջ։

-Հայաստանը շանս ունի՞, ՌԴ-ին այլընտրանք ունի՞։

-Ինչո՞վ է Հայաստանը Վրաստանից պակաս։

-Կարող են ասել, որ Վրաստանն ավելի շատ աջակցություն է ունեցել Արևմուտքից։

-Չի ունեցել։ Եթե Վրաստանը ստացել է այդ աջակցությունը, Հայաստանն ինչո՞ւ չպետք է ստանա։ Այստեղ մարդիկ նայում են ժողովրդի աչքերի մեջ ու ստում են՝ ասելով, թե ԵՄ-ն չի օգնի։ Անցել է այն դարը, երբ ՀՀ-ում քաղաքական գործունեություն ծավալելու համար հարկավոր էր համբուրել ՌԴ բարձր ղեկավարության հետույքը։

-Միշտ ասում են՝ ՆԱՏՕ-ի զորքե՞ր են գալու Հայաստան։ Բայց միջազգային ներկա քաղաքականությունն արդյո՞ք միայն զորքեր ուղարկելու մասին է։

Ե՛վ զորքեր կարող են գալ, և՛ քաղաքականությունը կարող է այլ մեխանիզմներ ենթադրել։ Խնդիրը հետևյալն է․ մարդիկ անում են բաներ, որոնց մասին չեն կարող հրապարակային ասել։ ՀՀ վարչապետը չի կարող հայտարարել՝ մեզ համար ՌԴ-ի հետ հարաբերություններն ավելի կարևոր են, քան Արցախը, և քանի որ ՌԴ-ին անհրաժեշտ է, որ Արցախը, որպես տարածք, մտնի Ադրբեջանի կազմի մեջ, մենք սպասարկում ենք այդ քաղաքականությունը՝ հանուն հայ-ռուսական հավերժ հարաբերությունների։

-Բայց ՌԴ արտգործնախարար Լավրովը դժգոհում է, որ ԵՄ դիտորդներ են տեղակայվել սահմանին։

– Լավրովի տատը, որ հայ է, թվում է՝ ձրի մեզ համար ինչ-որ բաներ պիտի անի՞․․․ ՌԴ-ն կոռուպցիոն պետություն է։ Լավրովին փող են տալիս, ասում է այն, ինչ փող տվողին հաճելի է լսել։ Տեսնում եք, թե այսօր Լավրովը ոնց է պարում Ալիևի շուրջը։ Ինչո՞ւ․ Կրեմլում ապագա չունի, դատ է իրեն սպասում, պետք է մտածի՞ երեխեքի մասին։

-Փողից բացի՝ Ռուսաստանը ուրիշ շահեր չունի՞։

-Ռուսաստանը գտնվում է կոռուպցիոն ռեժիմի ձեռքում, և իր իշխանությունը վերարտադրելու համար այդ ռեժիմը համարում է, որ եթե ժողովրդին ներկայացնի, թե Խորհրդային միությունը վերականգնում է, ևս 20 տարի հնարավորություն կստանա շարունակել իր թալանը։ ՌԴ ղեկավարության համար Միութենական պետության ստեղծման տրամաբանական հաջորդ քայլը միասնական բանակ և փող, համատեղ հեռուստատեսություն, համատեղ անվտանգության համակարգ ունենալն է։ Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը մտնի Միութենական պետություն, պետք է ինչ-որ բան ստանա, չէ՞, դրա դիմաց։

-Ստացավ, ինչո՞ւ չի մտնում։

-Դեռ չի ստացել։ Ադրբեջանը պետք է ստանա Արցախը՝ որպես տարածք, առանց մարդկանց։

-Այդ դեպքում Ռուսաստանը դուրս կգա այդ տարածքից։

-Այո՛, Ռուսաստանը կհավաքի հայերին և դուրս կգա Արցախից։ Այն օրը, երբ Ադրբեջանը պատրաստ կլինի ստորագրել Միութենական պետության մեջ մտնելու պայմանագիրը, հայերը կնստեն ավտոմեքենաներն ու կազմակերպված դուրս կգան Արցախից։ Արցախցիներն այսօր գետտոյում են գտնվում և ոչնչացման վտանգի տակ են։ Երբ եվրոպական զորակազմ գա, միայն այդ ժամանակ Ղարաբաղը կլինի պաշտպանված։ Արցախցիները պետք է հասկանան, որ պետք է պայքարել ստեղծված ապօրինի իրավիճակի դեմ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան