Գյումրիի մանկական հիվանդանոցի բուժանձնակազմը բողոքում է․ նրանք դեմ են իրենց բուժհաստատությունը Գյումրի բժշկական կենտրոնին միավորելուն

Լուրեր

14.09.2026 | 23:23
Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Չինաստան
14.09.2026 | 23:04
Գազամատակարարման դադարեցումներ Արարատի մարզի Այգեստան բնակավայրում, Բերդ քաղաքում
14.09.2026 | 22:44
ՏԿԵ նախարարը և Ռաֆայել Գրոսսին քննարկել են ՀԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման ծրագրի ընթացքին առնչվող հարցեր
14.09.2026 | 22:18
Հայտնաբերվել է 527 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները
14.09.2026 | 22:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.09.2026 | 21:45
Գաղտնալսել են ընդդիմադիր ուժերի գրասենյակները, ձայնագրությունները դրել քրգործերում․ ԱՄՆ-ում նախագահ հրաժարական տվեց նման պատճառով․ Ստեփան Դանիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 21:30
10 օր առանց ռուսական գազի․ ինչու պլանային անջատումն այս անգամ  քաղաքականացվեց 
14.09.2026 | 21:13
Oգոստոսի կլիմայական պայմանները Հայաստանում
14.09.2026 | 20:55
19 հայեր դեռ պահվում են Բաքվում, շուրջ 800 հայեր անհետ կորած են․ ՄԱԿ-ի հանձնաժողովում Հայաստանն արձագանքել է ադրբեջանական կողմի մեղադրանքներին
14.09.2026 | 20:45
Կարգելվի՞ մարզային տրանսպորտի կանգառը Երևանում․ քաղաքապետարանը մուտքերին տեսախցիկներ է տեղադրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:30
Ադրբեջանը սարքել է եվրոպացի դիվանագետների գլխին՝ մասնակից դարձնելով իր կազմակերպած շոուին․ Էդգար Առաքելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.09.2026 | 20:18
Հայաստան են ժամանել Գերմանիայի զինված ուժերի ներկայացուցիչներ
14.09.2026 | 20:06
Հայաստանի և Վրաստանի ՆԳ նախարարները քննարկել են հանցավորության դեմ պայքարի և անվտանգության ոլորտում համագործակցությունը
14.09.2026 | 19:54
Մայր Աթոռը դատապարտել է Գանձասարի և Դադիվանքի հայկական ինքնությունը խեղաթյուրելու Հաջիևի փորձերը
14.09.2026 | 19:44
Երևանում մեկնարկել է կայուն տրանսպորտային միջանցքներին նվիրված աշխատաժողով
Բոլորը

«Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց»-ի բուժանձնակազմն այսօր մամուլի ասուլիս էր հրավիրել՝ բողոքելով իրենց բառերով ասած՝ «կայացած, ինքնաբավ» հիվանդանոցը Գյումրի բժշկական կենտրոնի հետ միավորելու՝  կառավարությունում ծավալված քննարկումից։  Անձնակազմը Շիրակի մարզպետարանից ներկայացրած հիմնավորումները համարում են «անհեթեթ», ենթադրում են, որ սա կատարվում է մի քանի հոգու քմահաճույքով։

Մանկական հիվանդանոցի ողջ անձնակազմը՝ 223 հոգի, դիմում-բողոք է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին, Ազգային Ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովին, սակայն ոչ մի պատասխան չի ստացել։ Նրանք դժգոհում են, որ օրերս Գյումրի այցելած առողջապահության երկու փոխնախարարն էլ խուսափել են իրենց հետ հանդիպել։

Հիվանդանոցը, ըստ բանախոսների, գործում է 1991 թվականից, իր գործունեության ընթացքում երբևէ պարտքեր չի ունեցել, ֆինանսապես ապահովված է․ ունի ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Ավստրիայի կառավարության ու այդ երկրի բարեգործ անհատների օժանդակությունը։ Ավելին, մատուցում է բոլոր ծառայությունները, ապահովված է նեղ մասնագետները։ Այն ողջ հանրապետությունում գործող մանկական 4 հիվանդանոցներից միակն է, որ գործում է մարզում։

Վերակենդանացման բաժանմունքի վարիչ Աշիկ Դալիբալդյանն ասում է․«Ողջ կոլեկտիվի կարծիքն այն է, որ պետք է միավորեն կամ վերակազմավորեն տվյալ հիմնարկն այնպիսի կազմակերպության հետ, որն ավելի հզոր է, որի միջոցներն ավելի շատ են։ Մեր հիվանդանոցը ինքնաբավ է, երբեք ֆինանսական օժանդակության կարիք չի զգացել, ուստի՝ միավորման ենթակա է այն կազմակերպությունը, որը ֆինանսական վիճակը խեղճացել է, չի կարող ապահովել տվյալ անձնակազմի ֆինանսական ու հիվանդանոցի տնտեսական վիճակը։ Մեր խնդրանք է՝ պարզաբանել՝ ինչո՞ւ են ուզում միավորել, երբ ավստրիական մանկական հիվանդանոցը հանրապետության չորրորդ մանկական հիվանդանոցն է, երեքը գտնվում են Երևանում, մեկը՝ մարզում։ Որևէ այլ մարզում մանկական հիվանդանոց գոյություն չունի։ Մենք մեր դժգոհությունն ու անհամաձայնությունն ենք հայտնում այդ որոշման դեմ, չնայած դեռ որոշում չկա, կան քննարկումներ»։

Այստեղ ավստրիական հիվանդանոցի միավորումը կապում են նաև մարզպետի փոփոխության հետ։ «Այս հարցը կապում ենք Նազելի Բաղդասարյանի պաշտոնից դուրս գալու հետ։ Կարծում ենք, որ նոր մարզպետն է շահագրգիռ, մարդ, որ մեկ շաբաթ պաշտոնավարելով՝ ակտիվ սկսում է այս խոսակցությունը, ուրեմն պիտի նման եզրահանգման գանք»,- նշում էին բուժաշխատողները։

Նրանք հանդիպում են ունեցել Շիրակի մարզպետարանի պատասխանատուների հետ։ Վիրահատական բլոկի վարիչ Արտաշես Սանոսյանը որոշ մանրամասներ է ներկայացնում այդ հանդիպումից։
«Հանդիպման ժամանակ մարզպետարանը մեզ միավորման որևէ հիմնավոր փաստարկ չի բերել, այսինքն՝ դուք կհզորանաք, թե ինչով ենք հզորանալու, ես չգիտեմ, ձեր վիրաբուժական ծառայությունը կհզորանա, դա էլ աբսուրդ է։ Նշեմ աբսուրդը․ մեծերի վիրաբույժն ի՞նչ է անելու մանկական ազգաբնակչության հետ։ Երկրորդ՝ կտնտեսվի ադմինիստրացիայից գումարներ, որոնք կօգտագործվեն այլ կարիքների համար։ Ադմինիստրատիվ գումարները միևնույնն է՝ գնալու են ինչ-որ տեղ, չեն տնտեսվելու։
3-րդ պատճաբանություն, մենք կունենանք КТ-ից (համակարգչային տոմոգրաֆիա) օգտվելու հնարավորություն, էսպես, թե էնպես մենք օգտվում ենք Գյումրի կենտրոնի KT-ից՝ առանց որևէ սահմանափակման, որովհետև երեխան բուժումը ստանում է պետպատվերի սահմաններում։
Ես երկու թիվ բերեմ, շատ չեմ ուզում ծանրաբեռնեմ, ասում են՝ վիրաբուժական ծառայությունն անկում է ապրում, մենք ուզում ենք հզորացնենք։ Ես կրկնում են մարզի պատասխանատուի խոսքերը, որն ասել էր՝ չեմ ուզում մեր մարզի երեխաները վիրահատվեն Երևանում, նրանք, որոնք վիրահատվելու են Երևանում, կվիրահատվեն։ Հիվանդը տեղափոխվում է ավստրիական հիվանդանոցից, եթե նա կարիք ունի Երևանում բուժվելու։ Եվ մեկ էլ մի դեպքում, պետությունն է տվել հնարավորություն մարդուն, որ ինքը որտեղ ուզում է, այնտեղ է բուժվում է, սահմանադրորեն իր իրավունքն է։

Ես թվեր հրապարակեմ․ 2020 թվականին 1087 վիրահատություն է կատարվել, 2021 թվականին՝ 1468 վիրահատություն, 2022 թվականին՝ 1608 վիրահատություն։ Սա զարգացում չէ՞»։

Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժ/պ Լեյլի Ասլանյանն էլ պարզաբանեց, որ ՀՀ Կառավարության N 1911 որոշմամբ օպտիմալացումը 2006 թվականից սկսել են փուլային ձևով իրականացնել, և որ «Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոց-ի միավորումը Գյումրի բժշկական կենտրոնի հետ հենց այդ որոշման շրջանակում է։

Լեյլի Ասլանյանի ասելով, օպտիտալացման ողջ նպատակը որակյալ, ավելի հասանելի, ավել մատչելի բուժօգնություն տրամադրելն է մարզի ազգաբնակչությանը։ Ըստ նրա, օպտիմալացմամբ կօգտագործեն Գյումրի բժշկական կենտրոնի թե՛ նեղ մասնագիտական ներուժը, թե՛ լաբորատոր գործիքային ամբողջ հզորությունը։ Բուժանձնակազմից կրճատումներ չեն լինի, որոշակի կրճատումներ կլինեն միայն վարչական անձնակազմից։

Արմիկ Մովսիսյան