Թուրքիայի դեմ հայց է ներկայացվել Միջազգային քրեական դատարան՝ «մարդկության դեմ հանցագործությունների» համար

Լուրեր

13.09.2026 | 13:39
Սեպտեմբերի 13-18-ին Հայաստանում տեղումներ չեն սպասվում․ ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով
13.09.2026 | 13:13
Շվեդիայի ընտրություններում պայքարը սրվում է․ ծայրահեղ աջերը կարող են իշխանության մաս դառնալ
13.09.2026 | 12:24
Վթարային ջրանջատում Լոռու մարզում
13.09.2026 | 11:45
Մինչև 23։00-ն Երևանում մի շարք փողոցներում կսահմանափակվի տրանսպորտային միջոցների կանգառն ու կայանումը
13.09.2026 | 11:25
Խոշտանգման ենթադրյալ դեպքի առնչությամբ ՆԳՆ-ում ծառայողական քննություն է նշանակվել
13.09.2026 | 11:02
Հանրապետությունում ավտոճանապարհներն անցանելի են
13.09.2026 | 00:35
«10-15 ոստիկանով ծեծի են ենթարկել». Խաժակ Թովմասյանն ահազանգում է՝ Հրազդանի ոստիկանների կողմից խոշտանգման է ենթարկվել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
12.09.2026 | 23:46
Գյումրիում 64-ամյա տղամարդը դանակահարել է հարևաններին՝ հորն ու որդուն․ որդին մահացել է
12.09.2026 | 19:45
BRICS երկրները կաջակցեն բազմակողմ առևտրային համակարգին. Սի Ծինփին
12.09.2026 | 18:53
Հայկ Սարգսյանը մասնակցել է ՔՊ ժողովին
12.09.2026 | 17:34
Օլիմպիական չեմպիոն Սամուել Սանչեսը պարգևատրել է «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարի հաղթողներին
12.09.2026 | 17:09
Ֆրանսիայում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից․ կա 44 տուժած
12.09.2026 | 16:36
Վանաձորի օդում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
12.09.2026 | 16:00
Ֆրանսիան փորձում է հասնել Ալիշեր Ուսմանովի նկատմամբ ԵՄ պատժամիջոցների վերացմանը
12.09.2026 | 15:44
Պուտինը սպառնում է Եվրոպային պատերազմով՝ Ուկրաինա զորքեր մտցնելու դեպքում․ DW
Բոլորը

Բելգիական Van Steenbrugge Advocaten (VSA) իրավաբանական ընկերությունը, Բելգիայում գործող Turkey Tribunal հասարակական կազմակերպությունն ու Եվրոպական դատավորների Magistrats Européens pour la Démocratie et les Libertés ասոցիացիան (MEDEL) Հաագայում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել են, որ Թուրքիայի դեմ բողոք են ներկայացրել Միջազգային քրեական դատարան՝ «մարդկության դեմ հանցագործությունների» համար, գրում է Euractiv-ը։

Փաստաբանների գնահատմամբ՝ առանց պատշաճ դատական ընթացակարգի 200,000 մարդ է խոշտանգվել, անհետացել կամ բանտարկվել և դատապարտվել Թուրքիայում և այլ տարածքներում, հատկապես՝ Բելգիայում:

Turkey Tribunal-ը ստեղծվել է քաղաքացիական հասարակության կողմից և զբաղվում է Անկարայի կողմից մարդու իրավունքների խախտումների հարցերով։ 2021 թվականին դատավորների կոլեգիան հայտարարել է, որ 2016 թվականի հուլիսից թուրքական պետական պաշտոնյաների կողմից իրականացված խոշտանգումներն ու առևանգումները կարող են հավասարվել մարդկության դեմ ուղղված հանցագործությունների։

VSA-ն, MEDEL-ը, Turkey Tribunal-ը հաղորդում են ուղարկել Միջազգային քրեական դատարան՝ պնդելով, որ մարդկության դեմ հանցագործություններ են կատարվել թուրքական ռեժիմի կողմից: Դրանում նշվում է 1300 զոհի մասին, որոնց նկատմամբ կարող է քրեական հետապնդում հարուցվել Միջազգային դատարանի կողմից: Փաստաբանները պնդում են, որ Էրդողանի ռեժիմը կանոնավոր կերպով հարձակումներ է գործել Թուրքիայի խաղաղ բնակչության դեմ՝ կառավարական քաղաքականությունը խթանելու նպատակով: Նրանք նաև պնդում են, որ հավաքված ապացույցները ցույց են տալիս գիտակցված արհամարհանք միջազգային իրավունքի հիմնական սկզբունքների նկատմամբ:

Հաղորդման մեջ կողմերը Միջազգային քրեական դատարանի դատախազ Քարիմ Խանից պահանջում են հետաքննություն սկսել Հռոմի կանոնադրության 15-րդ հոդվածով։ Դատախազն այժմ պետք է որոշի՝ արդյո՞ք պետք է հետաքննություն սկսել, բայց, ըստ Washington Post-ի, դատախազությունն ամեն տարի հարյուրավոր նմանատիպ փաստաթղթեր է ստանում ամբողջ աշխարհից, և դրանք հազվադեպ են հանգեցնում հետաքննության:

Թուրքիան չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի որոշումները, քանի որ Անկարան չի հանդիսանում Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի կողմ, որը ցեղասպանությունը, մարդկության դեմ հանցագործությունները, ռազմական հանցագործությունները և ագրեսիայի հանցագործությունը սահմանում է որպես չորս հիմնական միջազգային հանցագործություն:

Հայցն ապացույցներ է ներառում թուրքական ռեժիմի կողմից Հռոմի ստատուտի մասնակից 45 երկրներում ենթադրյալ հանցագործությունների մասին:

Էմմա Չոբանյան