Ճնշման նոր գործիք Մոսկվայի ձեռքին․ ինչ վտանգներ է պարունակում հայ-ռուսական նոր համաձայնագիրը․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

15.08.2026 | 21:02
Վահան Կոստանյանը Զելենսկիին է փոխանցել ՀՀ բարձրագույն ղեկավարության շնորհավորանքները
15.08.2026 | 19:53
Գիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն Ազիզյան
15.08.2026 | 19:24
Վանաձորում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի կոնցենտրացիան
15.08.2026 | 19:02
GUTHRIE GOVAN TRIO-ն՝ Երևանում․ ինչպես անցավ աշխարհահռչակ կիթառահարի հայաստանյան համերգը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15.08.2026 | 18:53
Իտալիայում հայտնաբերել են Ռենուարի, Սեզանի և Մատիսի գողացված կտավները
15.08.2026 | 18:47
Վանաձորում նույն խնջույքին մասնակցած 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբ. ՀՎԿԱԿ
15.08.2026 | 18:17
Վահան Կոստանյանն ու Օլեքսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության ակտիվացումը
15.08.2026 | 18:00
Ջրափրկարարները ափից հեռու նկատել են քաղաքացու և խափանված ջրային մոտոցիկլ․ ՆԳՆ
15.08.2026 | 17:50
Արմեն Մարկոսյանը՝ նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ
15.08.2026 | 17:16
Ուկրաինայի ԶՈւ-ն Ռուսաստանի դեմ հարվածների ժամանակ կիրառել է «Ֆլամինգո» հրթիռներ. Զելենսկի
15.08.2026 | 16:55
Նիկոլ Փաշինյանն այցելել է Վ. Ա. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն
15.08.2026 | 16:28
Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել
15.08.2026 | 15:55
Վթարային ջրանջատում Երևանում
15.08.2026 | 15:40
Զարուհի Բաթոյանն ընտրվել է ԵԱՀԿ ԺՄԻԳ խորհրդատվական մարմնի անդամ
15.08.2026 | 15:27
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
Բոլորը

Հայաստանն ու Ռուսաստանն ընդլայնում են տեղեկատվության անվտանգության ոլորտում համագործակցությունը։ Ազգային ժողովն այսօր քննարկեց և վավերացրեց «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև տեղեկատվական անվտանգության ապահովման բնագավառում համագործակցության մասին» համաձայնագիրը։

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները ձեռնպահ քվեարկեցին համաձայնագրի վավերացմանը, կողմ էր միայն իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Հիշեցնենք՝ 2022 թվականի ապրիլին Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը Մոսկվայում ստորագրել էին համատեղ հայտարարություն, որից էլ բխում է այս համաձայնագրի վավարեցումը։ 30 կետից բաղկացած հայտարարության տեքստի 10-րդ կետում ասվում է, որ Հայաստանն ու Ռուսաստանը միմյանց աջակցելու են սպառնացող արտաքին վտանգների դեպքում և կարևորելու են տեղեկատվական անվտանգության բնագավառում երկկողմ համագործակցության ամրապնդման նուղղված գործողությունները։

Այսօր վավերացված համաձայնագիրը փորձագիտական շրջանակներին մտահոգել է։ «Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտ» ՀԿ փորձագետ Արթուր Պապյանի խոսքով՝ Մոսկվայից կարող են պահանջներ դրվել։

Ի դեպ, նման նախադեպ արդեն գրանցվել է, երբ Ռուսաստանի գերատեսչությունները փորձ են արել միջամտել Հայաստանում գործող անկախ լրատվամիջոցի խմբագրական քաղաքականությանը։ 2022 թվականի օգոստոսին ՌԴ կապի, տեղեկատվական տեխնոլոգիաների և զանգվածային հաղորդակցության ոլորտի նկատմամբ վերահսկողության դաշնային ծառայությունը պաշտոնական գրությամբ Factor TV-ից պահանջում էր հեռացնել Եվրամիության՝ ուկրաինական Բուչա քաղաքում Ռուսաստանի արյունալի գործողությունները դատապարտող հայտարարության հրապարակումը։ Կառույցը սպառնում էր արգելափակել Factor TV-ի ռուսալեզու էջի հասանելիությունը ՌԴ-ում։

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը նշում է, որ այս համաձայնագրի վավերացումը, հնարավոր է, ինչ-որ ազդեցություն ունենա անկախ լրատվամիջոցների գործունեության վրա, սակայն փորձագետին ավելի շատ մտահոգում է այն, որ ՀՀ իշխանությունները կարող են սահմանափակումները կիրառել՝ ըստ իրենց հայեցողության։ Բորիս Նավասարդյան հիշեցնում է՝ իշխանության ներկայացուցիչներն արդեն շրջանառության մեջ դրել են նախագիծ, որով առաջարկում են սահմանափակումներ մտցնել տեղեկությունների տրամադրման գործընթացում։

Նշենք, որ խոսքը գաղտնիք պարունակող տեղեկությունների մասին է և, փորձագետների պնդմամբ, պաշտոնյաները ցանկացած տեղեկություն կարող են համարել գաղտնիք և չտրամադրել լրագրողներին։

Արթուր Պապյանի խոսքով՝ հայ-ռուսական համաձայնագրի վավերացմամբ միակ հնարավորությունը, որից ՀՀ-ն կարող է օգտվել, ՌԴ իշխանություններից պահանջելն է՝ պայքարել Հայաստանի անվտանգությանն ուղղված ՌԴ-ում գործող խմբավորումների գործողությունների դեմ։

ՔՊ-ական պատգամավոր Վիլեն Գաբրիելյանին էլ մտահոգում է հարցը, թե ինչպես են այս համաձայնագրի շուրջ համագործակցելու, երբ Ռուսաստանը պարբերաբար գնում է իր միջազգային պարտավորություններից հրաժարվելու ճանապարհով։ Երեկ Վլադիմիր Պուտինը ստորագրել է «Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը։ Նշենք, որ այս օրենքը վերաբերում է, մասնավորապես, մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին կոնվենցիային, ահաբեկչության կանխարգելման մասին կոնվենցիային, ԵԽ կանոնադրությանը:

Մինչ հուշագիրը գործողության մեջ կմտնի, երեկ ուշագրավ դեպք է տեղի ունեցել «Զվարթնոց» օդանավակայանում։ Ստամբուլ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո ձերբակալվել է Ռուսաստանի 31-ամյա քաղաքացի, որը հետո ստորագրությամբ ազատ է արձակվել: Նա անցած տարվա դեկտեմբերի 20-ից հետախուզվում էր Մոսկվայում հակապատերազմական գրություններ անելու համար։ Փորձագետներին այս փաստը մտահոգում է, քանի որ պաշտոնական Երևանը տարբեր միջպետական փաստաթղթերի շրջանակներում Մոսկվայի հետ կապվում է փոխադարձ պարտավորություններով՝ ակամայից մասնակից դառնալով ՌԴ քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումների գործընթացին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Նարեկ Կիրակոսյան