Բաքուն չի շտապում բացել միջանցքը․ Հաագայի դատարանի որոշման կատարումը պարտադրելու լծակները շատ չեն․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

27.10.2026 | 23:30
Հայաստանի, Ադրբեջանի և Վրաստանի դեսպանները քննարկել են Հարավային Կովկասի խաղաղության և կայունության ամրապնդման հարցերը
27.10.2026 | 23:17
Մթնոլորտում CO₂-ի կոնցենտրացիայի աճի տեմպը եռապատկվել է
27.10.2026 | 23:04
Շիկահողի արգելոցը վտանգված է ադրբեջանցիների կողմից. բնապահպան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.10.2026 | 22:55
Մակրոնն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
27.10.2026 | 22:44
Այսօր դադարեցին ԱԺ֊ում իմ լիազորությունները. Լիլիթ Ստեփանյան
27.10.2026 | 22:30
ԵՄ սահմանային գործակալությունը «կմտնի» սոցցանցեր․ Եվրահանձնաժողովն առաջարկում է ընդլայնել Frontex-ի մանդատը
27.10.2026 | 22:19
Պուտինն Ադրբեջանը «Ռուսաստանի լավ գործընկեր» է անվանել
27.10.2026 | 22:06
Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գեղարդի վանական համալիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
27.10.2026 | 21:57
«Անկախ դիտորդը» ներկայացրել է ՏԻՄ ընտրությունների նախնական գնահատականը
27.10.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.10.2026 | 21:29
Մոջթաբա Խամենեին կարևորել է պատերազմը դադարեցնելու համար Իրանի պայմանների կատարումը
27.10.2026 | 21:15
Երևանի ու Եղվարդի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
27.10.2026 | 21:00
Արգելված է եկեղեցու ինքնավարությանը միջամտելը․ քննիչ հանձնաժողով չէի ձևավորի, եթե ես լինեի պետական իշխանություն․ Անահիտ Մանասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹԹ
27.10.2026 | 20:49
Դեմոկրատները պահանջում են հետաքննել Թրամփի կապերն Էփշտեյնի հետ․ նոր զեկույցում ԱՄՆ նախագահի հասցեին սեռական բռնության նոր մեղադրանք կա
27.10.2026 | 20:41
Զելենսկին մանրամասներ է հայտնել Նորվեգիայի և Ֆինլանդիայի առաջնորդների՝ Պուտինի հետ ունեցած զրույցի վերաբերյալ
Բոլորը

Հաագայի դատարանի որոշումից 5 օր անց Լաչինի միջանցքը դեռ փակ է։ Անցած շաբաթ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը մասամբ բավարարեց Ադրբեջանի դեմ միջանկյալ միջոց կիրառելու Հայաստանի դիմումը՝ պարտավորեցնելով մինչև «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով վերջնական որոշման կայացումը՝ ձեռնարկել բոլոր միջոցները երաշխավորելու Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխափան տեղաշարժը:

ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը  շեշտում է՝ դատարանը պահանջը կատարելու վերաբերյալ ժամկետներ չի սահմանում, սակայն հստակ է՝ այն ունի պարտադիր կատարման բնույթ, ինչը նշանակում է, որ պետությունն անհապաղ պետք է կիրառի քայլեր որոշման հրապարակման պահից սկսած: Այլ հարց է, որ միջազգային իրավունքում չկա այնպիսի ինստիտուտ, որը կզբաղվի որոշումների կատարման հարցերով։ Միակ մարմինը, որը որոշակի պատասխանատվություն է կրում Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարման համար, ըստ Կիրակոսյանի, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն է։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետոյի իրավունք ունեն 5 մշտական անդամները՝  ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Ռուսաստանն ու Չինաստանը։ Եթե հարցն այս մարմնում դառնա քննարկման առակա, ո՞ր պետությունը կօգտվի իր այդ իրավունքից։ Եղիշե Կիրակոսյանը կոնկրետ երկրի անուն չտվեց:

Ի դեպ, Լաչինի միջանցքի փակումից հետո, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ էր անցկացվել, հաջորդած օրերին նաև քննարկվել և բանակցվել էր Ֆրանսիայի կողմից առաջարկված ՄԱԿ-ի ԱԽ նախագահողի հայտարարությունը Լաչինի միջանցքի վերաբերյալ: Երկար բանակցությունների արդյունքում հաջողվել էր ստանալ ԱԽ անդամների կողմից փոխհամաձայնեցված հայտարարության տեքստ: Ռուսաստանի Դաշնությունը, սակայն, ըստ էության, տապալել էր հայտարարության ընդունումը՝ վերջին պահին առաջարկելով մի շարք նոր փոփոխություններ՝ հստակ հաշվարկով, որ մյուս անդամների կողմից դրանք չեն ընդունվի, ինչը և տեղի է ունեցել:

Վերադառնալով Հաագայի որոշմանը, Միջազգային իրավական հարցերով Հայաստանի ներկայացուցիչը, այդուհանդերձ, պնդում է՝ Հաագայի դատարանի որոշումը չկատարելը Բաքվի համար ունենալու է քաղաքական հետևանքներ։ Այս համատեքստում Եղիշե Կիրակոսյանը կարևորում  է հայկական դիվանագիտության ջանքերը։

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը կարծում է, որ հայկական կողմի համար սա բացառիկ գործիք է, որը պետք է շարունակաբար օգտագործվի։ Ըստ Հայրապետյանի՝ եթե հայկական դիվանագիտությունը փոքր-ինչ համարձակ գտնվեր, ապա սա կարող էր դրվել որպես նախապայման։

Եղիշե Կիրակոսյանի խոսքով էլ՝ դատարանի որոշումից հետո շատ երկրներ ԱԳ նախարարների մակարդակով սկսեցին հայտարարություններ անել՝ հղում կատարելով դատարանի որոշումներին: Երկու օր առաջ էլ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն էր հայտարարություն տարածել՝ շեշտելով, թե Արդարադատության միջազգային դատարանի որոշումները ենթակա են պարտադիր կատարման։ Որոշման հրապարակումից հետո ինչպե՞ս է այս գործիքն օգտագործում հայկական կողմը, որպեսզի միջանքի բացման հարցով դրական տեղաշարժ լինի։ Եղիշե Կիրակոսյանը հավաստիացնում է՝ Հայաստանը հետամուտ է լինելու Ադրբեջանի կողմից դատարանի որոշումների կատարմանը և ծանուցելու է դատարանին Ադրբեջանի դատական գործի քննության ամբողջ ժամկետի ընթացքում ի հայտ եկած ցանկացած խախտման վերաբերյալ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Շողիկ Գալստյան