Թուրքիայում երկրաշարժից հետո դադարեցվել է Ադրբեջանի նավթի արտահանումը

Լուրեր

11.11.2026 | 10:51
«Ալաշկերտը» նոր գլխավոր սկաուտ ունի
11.11.2026 | 10:41
Կոնգրեսի հանրապետականներն արգելափակել են Պենտագոնի ղեկավարին իմփիչմենթի ենթարկելու փորձը
11.11.2026 | 10:30
ՌԴ իշխանությունները զրկվել են երկիրը կառավարելու համար անհրաժեշտ տվյալներից․ «Կիբերպարտիզաններ»
11.11.2026 | 10:15
Հայկ Միսակյան. Տարիների ընթացքում ժողովուրդն իր գնահատականը տվել է Կիոկուշին կարատեին
11.11.2026 | 10:05
Արտարժույթների փոխարժեքները՝ նոյեմբերի 11-ի դրությամբ
11.11.2026 | 09:50
Էրդողանի այցից օրեր անց Ալիևը պատասխան այցով Թուրքիայում է
11.11.2026 | 09:35
Կուսակցություններին, ԶԼՄ-ներին և ՀԿ-ներին եկամտային հարկից ֆինանսավորելու նախագծի քննարկում ԱԺ-ում․ ՈՒՂԻՂ
11.11.2026 | 09:31
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
11.11.2026 | 08:12
Վարչապետը ժամանել է Անթալիա
11.11.2026 | 00:42
Փաշինյանը Ելիսեյան պալատում մասնակցել է Մակրոնի անունից տրված պաշտոնական ընթրիքին
11.11.2026 | 00:31
Վարչապետը կմեկնի Թուրքիա. նա կմասնակցի COP31-ի շրջանակում անցկացվելիք Առաջնորդների գագաթնաժողովին
10.11.2026 | 23:30
Քանդակագործ, նկարիչ Խորեն Տեր-Հարությանի ստեղծագործությունները կպահպանվեն ԱՄՆ աջակցությամբ
10.11.2026 | 23:18
Ադրբեջանական SOCAR-ը 120 մլն դոլար կներդնի Թուրքիայի նավթավերամշակման գործարանում՝ ավիավառելիքի և դիզվառելիքի արտադրությունն ավելացնելու համար
10.11.2026 | 23:03
Զարգացած համայնքները Հայաստանի կայուն զարգացման կարևոր պայմանն են. Խուդաթյան
10.11.2026 | 22:48
Բրիտանացի գրող Մ. Ջոն Հարիսոնը 81 տարեկանում դարձել է Բուքերյան մրցանակի ամենատարեց դափնեկիրը
Բոլորը

Փետրվարի 6-ին Թուրքիայի հարավում և Սիրիայի հյուսիսում ավերիչ երկու երկրաշարժերը խնդիրներ են առաջացրել Ադրբեջանի նավթի արտահանման հետ կապված, գրում է Eurasianet-ը։

Նշվում է, որ հում նավթի արտահանումը Բաքու-Թբիլիսի-Ջեյհան (ԲԹՋ) խողովակաշարով և Թուրքիայի գլխավոր նավթային տերմինալով՝ «Ջեյհան»-ով, դադարեցվել են՝ առանց հստակ ցուցումների, թե որն է խնդիրը կամ երբ կարող է արտահանումը վերսկսվել:

BP-ն՝ Ադրբեջանի հսկա «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» նավթային հանքավայրի օպերատորը, խողովակաշարի և «Ջեյհան» տերմինալի համասեփականատերը, հաստատել է, որ ԲԹՋ-ն չի տուժել փետրվարի 6-ին տեղի ունեցած 7,8 և 7,5 մագնիտուդով երկրաշարժերից ու հարյուրավոր հետցնցումներից։

Խնդիրը «Ջեյհան» տերմինալն է Միջերկրական ծովում, որտեղ նավթը բեռնվում է լցանավերի վրա՝ միջազգային շուկաներ առաքելու համար: Փետրվարի 7-ի երեկոյան «ֆորսմաժորային ծանուցում» է հայտարարվել տերմինալների օպերատորների կողմից։ Սա նշանակում է, որ խնդիրն առաջացել է անդիմադրելի ուժի կամ անտեսանելի իրադարձության հետևանքով, որը որևէ մեկի վերահսկողությունից դուրս է, և որ ո՛չ հում նավթը «Ջեյհան» տերմինալ արտահանող ընկերությունները, ո՛չ էլ տերմինալների օպերատորները չեն կարող պատասխանատվություն կրել այլ ընկերությունների, օրինակ՝ սպասող բեռնափոխադրողների կողմից կրած ֆինանսական կորուստների համար:

Հում նավթի ու գազի արտահանումը կազմում է Ադրբեջանի արտահանման եկամուտների մոտ 90 տոկոսը՝ ֆինանսավորելով պետական ծախսերի մոտ 60 տոկոսը: Արտահանման կարճ ընդմիջումը դժվար թե լուրջ ազդեցություն ունենա ադրբեջանական տնտեսության վրա, սակայն ավելի երկար ընդմիջումը կունենա հետևանքներ:

Նշվում է, որ դեռևս պարզ չէ, թե կոնկրետ ինչ խնդիր է ԲԹՋ-ի տերմինալում: BP-ն Eurasianet-ին հաստատել է միայն, որ նավթի արտահոսք է տեղի ունեցել, վնասը վերականգնվել է, և որ «գնահատումները շարունակվում են»:

Թուրքիայի Էներգետիկայի նախարարությունից լրատվամիջոցին հայտնել են, որ խնդիրը լուծելու ուղղությամբ աշխատանքները շարունակվում են, սակայն չեն նշել կոնկրետ խնդիրը կամ ինչպես է այն լուծվում: Թուրքական ԶԼՄ-ների հաղորդագրությունները պնդում են, որ տերմինալի կառավարման սենյակը վնասվել է երկրաշարժից, սակայն չի նշվում, թե որքան ժամանակ կպահանջվի վնասի վերականգնման համար:

Ներկայում Ադրբեջանից հում նավթը շարունակում է հոսել ԲԹՋ խողովակաշարով դեպի «Ջեյհան», որտեղ այն պահվում է տանկերներում։ Այնուամենայնիվ, տերմինալում պահեստային հզորությունը սահմանափակ է, և պարզ չէ, թե որքան ժամանակ կարող է շարունակվել հոսքը մինչև տանկերները լցվեն:

ԲԹՋ գազատարով արտահանումն աճել է Ուկրաինա ռուսական ներխուժումից հետո։ Դեկտեմբերին նավթամուղով նավթի հոսքը 18 տոկոսով ավելի է եղել, քան 2022 թվականի փետրվարին՝ վերջին ամիսը, երբ հակամարտությունը չէր ազդել հոսքերի վրա։

Էմմա Չոբանյան