ՄԻՊ-ի հրաժարականից 10 օր անց թեկնածուի անունը չի հստակեցվում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանի հրաժարականից 10 օր անց իշխանության և ընդդիմության կողմից օմբուդսմենի թեկնածուի որևէ առաջարկ չի ներկայացվել ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողով։ Ըստ «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի՝ նշված պաշտոնում թեկնածու է առաջարկվում  Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի որոշմամբ՝ խմբակցությունների առաջադրած մեկական թեկնածուների թվից` պաշտոնը թափուր մնալուց հետո տասնօրյա ժամկետում:

Նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը պաշտոնը լքեց Ազգային ժողովին հրաժարականի դիմում ներկայացնելով հունվարի 23-ին, ապա, ըստ սահմանված կարգի,  հաջորդ օրը այն կրկնելով։ Գրիգորյանը պաշտոնավարեց ուղիղ մեկ տարի․ 2022 թվականի հունվարի 24-ին նա 68 կողմ, 0 դեմ ձայնով էր ընտրվել Մարդու իրավունքների 5-րդ պաշտպանի պաշտոնում։ Ընդդիմությունը բոյկոտել էր քվեարկությունը՝ որևէ թեկնածու չառաջադրելով։ Մեկ տարի անց կունենա՞նք արդյոք նույն սցենարը, այս պահին անորոշ է։

Մինչ իշխանությունը և ընդդիմությունը լռում են, մամուլում տեղեկություններ են տարածվում հավանական թեկնածուների մասին։ Սկզբում շրջանառվում էր Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Տաթևիկ Ստեփանյանի անունը, վերջինս, սակայն, FactorTV-ի հետ զրույցում չէր մեկնաբանել լուրը։ Այս պահին ավելի շատ քննարկվում է Շիրակի նախկին մարզպետ, Նազելի Բաղդասարյանի անունը․ նա մարզպետի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել ՄԻՊ-ի հեռանալու հաջորդ օրը։ Մի քանի օր առաջ Բաղդասարյանը լրագրողների հետ զրույցում ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր լուրերը, մինչդեռ այսօր, մեզ հետ զրույցում հայտարարեց՝ առաջին անգամ է այդ լուրերը լսում։

Իշխող խմբակցությունից, սակայն, դեռևս զերծ են մնում անուններ հնչեցնելուց։ Հայտարարում են՝ քննարկումներ մինչ այս պահը տեղի են ունենում, թեկնածուները՝ շատ են։  Նախադեպերը ցույց են տալիս, որ հաճախ իշխող թիմի անդամները կուսակցությունից դուրս գալու դիմում ներկայացնելուց կարճ ժամանակ անց՝ որևէ անկախ մարմնի պաշտոնի են նշանակվում։ Մարդու իրավունքների նոր պաշտպանը հնարավո՞ր է այս շղթայով անցնի, ՔՊ-ականները չեն բացառում՝ կապրենք-կտեսնենք։

Ըստ ՀՀ սահմանադրական օրենքի Մարդու իրավունքների պաշտպանի մասին օրենքի՝ Պաշտպանի պաշտոնում կարող է ընտրվել 25 տարին լրացած, հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող, բարձրագույն կրթություն ունեցող, վերջին չորս տարում միայն Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող, վերջին չորս տարում Հայաստանի Հանրապետությունում մշտապես բնակվող և ընտրական իրավունք ունեցող, ինչպես նաև հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք:

2016 թվականից Պաշտպանին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով: Քաղհասարակությունը, սակայն, փոփոխություններ է առաջարկում այս օրենքում։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոզա Վարդանյան