Մենք չենք կարող թույլ տալ պատմությանը կրկնվել՝ Լեռնային Ղարաբաղի պաշարմամբ․ Los Angeles Times

Լուրեր

28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
28.10.2026 | 19:51
Ռոբերտ Արզումանյան. «Այս ճանապարհը միայն ֆուտբոլի մասին չէր»
28.10.2026 | 19:38
Խտրականություն է․ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն, որ հիջաբ կրող աշակերտներն ու ուսուցիչները կարողանան հաճախել դպրոցներ․ HRW
28.10.2026 | 19:25
Եվրոն տարեսկզբից էժանացել է ավելի քան 10%-ով․ ինչ է տեղի ունենում փոխարժեքի հետ 
Բոլորը

«Երեք տասնամյակ առաջ աշխարհը կողքից դիտել է ու թույլ տվել բոսնիական Սրեբրենիցա քաղաքում դաժան ցեղասպանություն։ Կրկին նման ճգնաժամ է ծավալվում։ Համաշխարհային առաջնորդները գիտեն, թե ինչովդա կարող է ավարտվել, և նրանք արդարացում չունեն կողքի քաշվելու համար: Նրանք պարտավոր են օրենքով և մարդկային պարկեշտությամբ միջամտել և պաշտպանել 120,000 խաղաղ բնակիչներին Արցախի հայկական  մեծամասնություն ունեցող Հանրապետությունում»,-գրում է Լos Angeles Times-ը։

Պարբերականը ծավալուն անդրադարձ է կատարել Լաչինի միջանցքի փակմանը։ Հրապարակման մեջ անդրադառնալով Սրբրենիցայի ցեղասպանության պատմությունը՝ հեղինակները զուգահեռներ է տանում.

«Խորհրդային Ադրբեջանի կազմում գտնվող ինքնավար անկլավը, որը հայտնի է որպես Լեռնային Ղարաբաղ, ուներ մեծամասնություն հայ բնակչությամբ նույնպես հայտարարեց ինքնորոշման իր իրավունքից օգտվելու իր մտադրության մասին: Լեռնային Ղարաբաղի հայերը` Խորհրդային Ադրբեջանի կազմում փոքրամասնություն կազմող խումբը, տասնամյակներով ենթարկվել են բռնությունների և ջարդերի: Անկլավի անկախության հռչակումից հետո, Բոսնիայում ծավալվող իրադարձությունների արձագանքներով, Ադրբեջանի կառավարությունը էթնիկ զտումների նմանատիպ գործողություն  իրականացրեց և հարձակում սկսեց անկլավի հայ բնակչության վրա»,-ասվում է հրապարակման մեջ։

Հոդվածագիրները նշում են, որ մի քանի տարի տևած պատերազմից հետո Լեռնային Ղարաբաղի հայերը հաղթեցին ու 1995 թ-ին ձևավորեցին անկախ ժողովրդավարական պետություն, որը հայտնի է որպես Արցախի Հանրապետություն՝ հիմնվելով տարածաշրջանի հնագույն նախաստալինյան անվան վրա։ Հաջորդ 25 տարիների ընթացքում չճանաչված Արցախի ժողովրդավարական Հանրապետությունը արդյունավետորեն համագործակցում էր միջազգային կառույցների և եվրոպական վերահսկողական մարմինների հետ՝ բարելավելու կառավարման և քաղաքացիական հասարակության ենթակառուցվածքները:

Ի հակադրություն նշվում է, որ Ադրբեջանը բռնել է ավտորիտարիզմի ուղին՝ դառնալով նավթային բռնապետություն, որը կառավարվում է մեկ ընտանիքի կողմից 1993 թվականից առ այսօր։Ադրբեջանը նաև «հայատյացության» մշակույթ է զարգացրել իր դպրոցներում և պետական հաստատություններում և  Արդարադատության միջազգային դատարանի կողմից  դրա համար պատժամիջոցի ենթարկվել։

Նշվում է նաև, որ 2020 թվականին, նավթից և գազից ստացված եկամուտներից ոգևորված, Ադրբեջանը հաջող հարձակում սկսեց Արցախի վրա։ Թուրքիայի անմիջական մասնակցությամբ Ադրբեջանին հաջողվել է գրավել հայերի վերահսկողության տակ գտնվող տարածքների մեծ մասը։

«2022 թ-ի դեկտեմբերի 12-ից, երբ Ուկրաինայում պատերազմը թեժացավ, Ադրբեջանի կառավարությունը պաշարել է Արցախի հայ բնակչությանը՝ փակելով Լաչինի միջանցքը, կոլեկտիվ պատիժ սահմանելով 120,000 խաղաղ բնակիչների նկատմամբ։ Մեկամսյա պաշարումը հանգեցրել է դպրոցների փակման, սննդի խիստ պակասի և էլեկտրաէներգիայի և բնական գազի մատակարարման խնդիրների: Առաջին անհրաժեշտության դեղամիջոցներն այժմ սակավ են, ընտանիքները բաժանված են, հիվանդանոցային հիվանդներ են եղել, որոնք հրատապ բուժման կարիք են ունեցել, բայց մահացել են: Բացի Կարմիր Խաչի օգնությամբ ժամանակ առ ժամանակ ծանր հիվանդներին տարածաշրջանից տանելուց,Ադրբեջանը արգելափակել է բոլոր տեղաշարժերը Արցախից ներս ու դուրս։  Զուգահեռները Սրեբրենիցայի պաշարման հետ անհանգստացնող են: Ադրբեջանցի բռնապետ Իլհամ Ալիևը հունվարի 10-ին հեռուստահարցազրույցում հայտարարել է, որ իր կառավարության նպատակն է հայաթափել Արցախը: Այս հայտարարությունների և Լաչինի միջանցքի շրջափակման առնչությամբ մի խումբ գիտնականներ ահազանգել են. «Որպես ցեղասպանության գործընթացն ուսումնասիրող գիտնականներ՝ մենք կարծում ենք, որ Ադրբեջանի կառավարության գործողությունները ցեղասպանության վտանգ են ներկայացնում տարածաշրջանի հայերի համար»»,-ասվում է անդրադարձում։

Հրապարակման մեջ խոսվում է նաև միջազգային տարբեր կառույցների ու երկրների արձագանքի մասին՝ նշելով, որ, այնուամենայիվ, կոնկրետ միջամտություն չկա իրավիճակին։

«Անգործությունը մեղսակցություն է: Արցախի հայ բնակչության դեմ պաշարումը հանցագործություն է մարդկության դեմ և ցեղասպանության նախերգանք։ Ժնևի 1948 թվականի կոնվենցիան ստորագրած պետությունները իրավաբանորեն պարտավոր են միջամտել, քանի դեռ ուշ չէ։ Արցախն այսօր ժողովրդավարության և ինքնավարության, թափանցիկության և կոռուպցիայի, ազատության ու ճնշումների միջև հակամարտության դեմքն է։ Սրեբրենիցայի հետ զուգահեռները պետք է ավարտվեն հիմա։ Աշխարհը չի կարող անտեղյակ ձևանալ։ Արցախի խաղաղ բնակչությանը չպաշտպանելը մեղսակցություն է նրա ոչնչացմանը»,-նշում են հեղինակները։

Էմմա Չոբանյան