ԶՊՄԿ-ի վճարած հարկերը կրկնապատկվել են, «ԳեոՊրոՄայնինգ Գոլդ»-ինը՝ 7 անգամ նվազել․ 1000 խոշոր հարկատուների ցանկը

Լուրեր

28.10.2026 | 23:23
Քննարկվել են Լուվրի և Հայաստանի պատմության թանգարանի միջև համագործակցության հեռանկարները
28.10.2026 | 23:00
Հայաստան–Զիմբաբվե համագործակցությունը՝ ԱԲ-ի և տեխնոլոգիական կրթության ոլորտներում
28.10.2026 | 22:44
Գազանջատումներ՝ Երևանի և որոշ մարզերի մի շարք հասցեներում
28.10.2026 | 22:29
ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են «Նուբարաշեն» ՔԿՀ, առանձնազրույցներ ունեցել ազատությունից զրկված անձանց հետ
28.10.2026 | 22:15
ՀՀ-ն իր «ամենահամեղ» պատառը ԱՄՆ-ին տվեց՝ իրեն զրկեց որոշում ընդունելու իրավունքից․ Մանվել Սարգսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 22:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
28.10.2026 | 21:44
Պուտինը հայտարարել է, որ թուրք ներդրողները պատրաստ են գնել «Աքքույու» ատոմակայանի նախագծի բաժնեմասը
28.10.2026 | 21:30
Արագածոտնի մարզի մի շարք հասցեներում ջրանջատումներ կլինեն
28.10.2026 | 21:14
Իշխանության զավթման համար 14 տարվա ազատազրկման դատապարտված Ալիևի աշխատակազմի նախկին ղեկավարը հեռացվել է Գիտությունների ակադեմիայի անդամների կազմից
28.10.2026 | 21:00
Ի՞նչ փոփոխություններ կլինեն նոր Սահմանադրությունում․ հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.10.2026 | 20:43
Ռուսաստանը Գերմանիայից 79 միլիոն եվրոյի պրոթեզներ է գնել․ սա հինգ անգամ ավելի է, քան պատերազմից առաջ
28.10.2026 | 20:28
Ինչպես են խարդախները փորձում վարկեր ձևակերպել. ԿԲ-ն հորդորում է զգոն լինել
28.10.2026 | 20:13
Զախարովան «ագրեսիվ» է որակել ԵՏՄ զեկույցին Փաշինյանի արձագանքը
28.10.2026 | 20:01
Իսպանիայում գնացքների բախման հետևանքով զոհվել է առնվազն 64 մարդ
28.10.2026 | 19:53
Փլուզում՝ Երևանի տներից մեկում․ կան տուժածներ
Բոլորը

Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատը» շարունակում է գլխավորել 1000 խոշոր հարկատուների ցուցակը։ Ընկերությունը 2022 թվականին վճարել է շուրջ 143,9 մլրդ դրամ հարկ, ինչը շուրջ 2,5 անգամ ավելի է նախորդ տարվա նույն ժամանակահատվածում վճարած հարկերի համեմատ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԵԿ հրապարակած տվյալներից։

2-րդ տեղում իր դիրքերն է պահպանել «Գազպրոմ Արմենիան» վճարած 52,2 մլրդ դրամ հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացրել է շուրջ 4,4 մլրդ դրամով կամ շուրջ 9 %-ով։ 3-րդ տեղում ևս փոփոխություն չի գրանցվել․ այն զբաղեցրել է «Գրանդ Տոբակո» ընկերությունը 45 մլրդ դրամ հարկերով՝ նախորդ տարվա 42 մլրդ դրամի փոխարեն։ Այսպիսով՝ 1000 խոշոր հարկատուների ցանկը գլխավորող եռյակը փոփոխության չի ենթարկվել։

Այս տարի 4-րդ հորիզոնականում «Ինթերնեյշնլ Մասիս Տաբակ» ընկերությունն է՝ վճարած 27,4 մլրդ դրամ հարկերով։ Նախորդ տարվա համեմատ աճ է գրանցվել  շուրջ 7 մլրդ դրամով։ 2021 թվականին խոշոր հարկատուների ցուցակի 4-րդ հորիզոնականում «ԳեոՊրոմայնինգ գոլդ» ընկերությունն էր՝ վճարած 20,8 մլրդ դրամ հարկերով։ Այս տարի ընկերությունը զգալիորեն զիջել է իր դիրքերը՝ հայտնվելով 86-րդ տեղում՝ վճարած 3,2 մլրդ դրամ հարկերով։ Այսպիսով՝ ստացվում է, որ ընկերության վճարած հարկերը նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ շուրջ 7 անգամ։

«ԳեոՊրոՄայնինգ Գոլդը» Հայաստանում շահագործում է Գեղարքունիքի մարզի Սոթքի և Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրերը, ինչպես նաև Արարատի ոսկու կորզման գործարանը: Հայ-ադրբեջանական 44-oրյա պատերազմից հետո Սոթքի ոսկու հանքավայրի տարածքի մի հատվածն անցել է ադրբեջանական կողմին: Ընկերության 95%-ի սեփականատերը ռուս միլիարդատեր Ռոման Տրոցենկոն է:

Հնգյակը եզրափակում է «Ագարակի Պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը՝ 19,5 մլրդ դրամ վճարած հարկերով։ Ընկերությունը նախորդ տարվա համեմատ հարկերն ավելացրել է շուրջ 13 մլրդ դրամով կամ շուրջ 3 անգամ՝ խոշոր հարկատուների ցանկում 22-րդ հորիզոնականից հայտնվելով 5-րդ հորիզոնականում։

Իսկ 2021 թվականին 5-րդ հորիզոնականը զբաղեցրած «Թեղուտ» ընկերությունը զիջել է իր դիրքերը՝  հայտնվելով 14-րդ հորիզոնականում։ Ընկերությունը 2022-ին վճարել է 12,3 մլրդ դրամ հարկ նախորդ տարվա 20,3 մլրդ դրամի փոխարեն։

Առաջին տասնյակում են նաև «ՄՏՍ-Հայաստան» ընկերությունը, «Ֆիլիպ Մորիս», «Սի Փի Էս էներջի Գրուպ», «Ջեյ Թի ԱՅ Արմենիա», «Մոբայլ սենթր արթ» ընկերությունները։ Վերջինը, որը զբաղվում է բջջային հեռախոսների ներկրմամբ և վաճառքով, նախորդ տարվա համեմատ զգալիորեն բարելավել է իր դիրքերը՝ 40-րդ հորիզոնականից հայտնվելով 7-րդ հորիզոնականում։ «Մոբայլ սենթր արթ» ընկերությունը 2022-ին վճարել է 17,5 մլրդ դրամ հարկ՝ նախորդ տարվա 4,4 մլրդ դրամի փոխարեն։

«ՖԼԵՇ» ընկերությունը թեև նախորդ տարվա 15,4 մլրդի փոխարեն ավելի շատ՝  15,8 մլրդ դրամ հարկ է  վճարել, սակայն դուրս է մնացել առաջին տասնյակից և հայտնվել 11-րդ հորիզոնականում։ 1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. հունվար-դեկտեմբեր ամիսների ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 1 տրիլիոն 490 միլիարդ 115 միլիոն դրամ` նախորդ տարվա 1 տրիլիոն 128 մլրդ դրամի փոխարեն:

Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է ավելի քան 1 տրիլիոն 185 միլիարդ 839 միլիոն դրամ, իսկ մաքսային մարմին կատարված վճարումների գումարը՝ ավելի քան 304 միլիարդ 275 միլիոն դրամ։

Անժելա Պողոսյան