Բրազիլիայում ցուցարարները ներխուժել են կառավարական շենքեր․ հարյուրավոր ձերբակալվածներ կան

Լուրեր

26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Բոլորը

Բրազիլիայի մայրաքաղաք Բրազիլիայում, որտեղ նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարոյի կողմնակիցները ներխուժել են կառավարական շենքեր, ոստիկանությունը ձերբակալել է անկարգությունների մոտ 200 մասնակիցների, հայտնել է Բրազիլիայի արդարադատության նախարար Ֆլավիո Դինուն։ Մայրաքաղաքի դաշնային շրջանի նահանգապետ Իբանես Ռոչան ավելի վաղ հայտնել էր ավելի քան 400 մարդու բերման ենթարկելու մասին, սակայն ոստիկանությունը չէր հաստատել այս տեղեկությունը, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Բոլսոնարոյի կողմնակիցները, դժգոհ լինելով հոկտեմբերի վերջին կայացած նախագահական ընտրությունների արդյունքներից, հունվարի 8-ի կեսօրին ներխուժել են Ազգային Կոնգրեսի, Գերագույն դատարանի շենքեր, ինչպես նաև պետության ղեկավարի աշխատանքային նստավայրը, Պլանալտու պալատ։

Իրավապահ մարմինները շենքերի նկատմամբ վերահսկողությունը վերականգնել են միայն մի քանի ժամ անց։ Բրազիլիայի նախկին նախագահ Բոլսոնարոն դատապարտել է իր կողմնակիցների գործողությունները՝ դրանք անվանելով անօրինական։

«Խաղաղ ցույցերը ժողովրդավարության մի մասն են։ Այնուամենայնիվ, հասարակական շենքեր ներխուժումները և թալանը, որոնք տեղի են ունեցել այսօր, ինչպես նաև ձախերի կողմից 2013 և 2017 թվականներին, կանոններից դուրս են»,- գրել է քաղաքական գործիչը Twitter-ում։

Տաթև Ֆռանգյան