Ամերիկյան ՏՏ ոլորտում դեռ ավելի քան 10 միլիոն թափուր աշխատատեղ կա. մասնագետներ

Լուրեր

29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
29.10.2026 | 20:48
Բաքվի դպրոցում աշակերտուհին ընկել է պատուհանից ու մահացել․ դպրոցականները հարձակվել են տեղում աշխատող լրագրողների վրա
29.10.2026 | 20:36
Նարեկ Կարապետյանը հետևից ինձ հարվածում ու փախչում է․ Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:24
ՌԴ ռազմական դատարանը ՀՀ քաղաքացուն դատապարտել է 9,5 տարվա ազատազրկման՝ ԼՂ-ի պատճառով հակառուսական մեկնաբանությունների համար
29.10.2026 | 20:10
Ո՞վ է Գառնիկին իրավունք տվել ԱԺ պատգամավորի կոկորդից բռնել․ Տարոն Չախոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:00
Սա խայտառակություն է․ ընդդիմությունը չպիտի նիստերին մասնակցի, քաղաքացին տեսնում է՝ ազգային էլիտան քուչի խուժանի մակարդակ է իջնում․ Ավետիք Չալաբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:44
Արամ Սարգսյանը դիմել է դատախազին՝ «Հարավկովկասյան երկաթուղու» գործունեության առնչությամբ քրեական վարույթ հարուցելու պահանջով
29.10.2026 | 19:30
Ի՞նչ խնդիրներ արձանագրվեցին ՏԻՄ ընտրություններում․ «Անկախ դիտորդ»-ը զեկույց է հրապարակել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 19:21
Արագածոտնի մարզի մի շարք բնակավայրերում գազանջատումներ կլինեն
29.10.2026 | 19:07
COP17-ի շրջանակում ներկայացվել է բնապահպանական վերահսկողության թվայնացման Հայաստանի փորձը․ ԲԸՏՄ
29.10.2026 | 18:54
Ֆիդանն ու Բայրամովը Անկարայում բանակցություններ են անցկացրել
29.10.2026 | 18:39
«Բավարիայի» գլխավոր մարզիչը դուրս է գրվել հիվանդանոցից
29.10.2026 | 18:30
Ի՞նչ է տեղի ունեցել փոքրիկ Եվայի հետ․երեք ամիս՝ առանց պատասխանների․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 18:21
Էրդողանի քայլերը բավարար չէին. Ալիևը չի մասնակցի Անկարայում Թյուրքական պետությունների կազմակերպության գագաթնաժողովին
Բոլորը

Տեխնոլոգիական հսկաները տարիներ շարունակ կայուն աճ են ցույց տալիս՝ որպես ԱՄՆ տնտեսության անխախտելի թվացող շարժիչ: Բայց 2022-ի վերջը տեխնոլոգիական ոլորտում շատերի համար տհաճ անակնկալ էր:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ Facebook-ի և Instagram-ի սեփականատեր «Մետա» ընկերությունը նոյեմբերին աշխատանքից ազատել է 13000 աշխատակցի, իսկ ձեռնարկատեր Իլոն Մասկը կիսով չափ կրճատել է Twitter-ի անձնակազմը։ Աշխատանքից ազատել են Microsoft-ի աշխատակիցների գրեթե 80%-ին: Գրեթե հազար ոչ տեխնոլոգիական աշխատողներ ազատվել են աշխատանքից, ԱՄՆ-ում գործազրկությունը վերջին 50 տարվա ընթացքում ամենացածր մակարդակի վրա է:

Տեխնոլոգիական ոլորտում զանգվածային կրճատումները շուկայի վերափոխման նշան, թե՞ համաճարակի ստեղծած խնդիրների հետևանք, վերլուծում են ոլորտի մասնագետները։

«Robert Half» տեխնոլոգիական ընկերության տարածաշրջանային տնօրեն Թոմաս Վիկի խոսքով՝ «Վերջին մի քանի տարիների ընթացքում աշխատանքի ընդունվելու տեմպերն աննախադեպ են եղել, և ոլորտն ունեցել է բարձր որակավորում ունեցող մասնագետների մեծ պակաս: շատ ընկերություններ, որոնք ազատ գումար ունեին, շատ արագ և ակտիվորեն աշխատողներ վարձեցին ապագայի համար: Դեռ ավելի քան տասը միլիոն թափուր աշխատատեղ կա, ավելին, քան մինչ համաճարակը։ Մենք դեռևս ունենք կամավոր աշխատանքից ազատվելու ավելի բարձր վիճակագրություն, քան մինչ համաճարակը, և դեռ ցածր գործազրկություն: Այսպիսով, բոլոր թվերն ընդհանուր առմամբ ցույց են տալիս, որ մենք դեռ ունենք շատ լավ և շատ ակտիվ աշխատաշուկա»:

Այս ընկերություններից ոմանք կարող էին չափազանց վստահ լինել, թե որքան արագ կքաղեն իրենց ռեբրենդինգի օգուտները։ Իրականում դրանք փոխհատուցելու համար հաճախ տարիներ են պահանջվում:

Տնտեսագետ Ջոշուա Ուայթի կարծիքով՝ տեխնոլոգիական ոլորտում ընկերությունները միշտ պնդում են, որ աշխատակիցներն իրենց ամենամեծ ակտիվն են, բայց իրականում հաշվապահության մեջ մարդիկ համարվում են ծախսեր:

Փորձագետը վստահ է, որ ոլորտում աշխատանքից ազատված աշխատակիցները իրենց տաղանդի շնորհիվ տեղ կգտնեն այլ ոլորտներում։ Ույաթի խոսքով՝ կան ակադեմիական ուսումնասիրություններ, որոնք ցույց են տալիս, որ հանգամանքները ստիպում են մարդուն դառնալ ձեռներեց, օրինակ՝ աշխատանքը կորցնելը և նորը չգտնելու դժվարությունը։ Շատերը պարզապես չեն կարող պարապ նստել և բացում են իրենց բիզնեսը: Հաճախ նման հարկադրված ձեռնարկատերերը շատ հաջողակ են դառնում։

Ներգաղթի իրավաբանները նշում են, որ բարձր տեխնոլոգիաների ոլորտում աշխատողների զանգվածային կրճատումները հատկապես ծանր են ազդում արտագաղթած աշխատողների վրա: Արդյունքում շատերը մեկնում են այլ երկրներ, այդ թվում՝ Կանադա, որը վերջերս հայտարարեց 1,5 միլիոն նոր միգրանտներ ներգրավելու հսկայական ծրագրի մասին:

Միացյալ Նահանգները մշտապես բախվում է ՏՏ ոլորտում որակյալ մասնագետների պակասի խնդրին, և ստեղծված իրավիճակը չի նպաստում այս խնդրի լուծմանը։

Փորձագետները միաժամանակ հիշեցնում են, որ տեխնոլոգիաների ոլորտում դեռ թափուր աշխատատեղեր կան, բայց խոշոր ընկերություններում դրանք այնքան էլ շատ չեն։

Բայդենի վարչակազմը նպատակ ունի մեծացնել ԱՄՆ-ի կիսահաղորդիչների արտադրությունը և դրա հետ կապված՝ մտադիր է ընկերություններին 50 մլրդ դոլարի չափով սուբսիդիաներ տրամադրել։ Դա կօգնի նրանց, ովքեր աշխատանք են փնտրում ոլորտում: