Մտահոգիչ վիճակագրություն․ Ֆեյսբուքին ուղղված հայտերի բավարարումը կարող է ինքնագրաքննության մղել. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

03.06.2026 | 23:39
ՌԴ-ն մտադիր է հայկական գյուղմթերքը փոխարինել Ադրբեջանից ներմուծումներով
03.06.2026 | 23:12
Քանի մարդ է մասնակցել Հանրապետության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին 20:16-ի դրությամբ. ԻՔՄ-ն տվյալներ է հրապարակել
03.06.2026 | 23:00
Ընդդիմադիրներն իբր Նիկոլի դեմ են, բայց իրար թշնամի են․ կասկածում եմ՝ Նիկոլին ավելի հեշտ ընդունեն, քան իրար․ Շանթ Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:44
ԵՄ-ն ու Ադրբեջանը վերսկսում են երկկողմ համաձայնագրի շուրջ բանակցությունները
03.06.2026 | 22:31
Արթուր Օսիպյանը ուղերձ է հղել քրեակատարողական հիմնարկից
03.06.2026 | 22:10
1998-ին Կարեն Դեմիրճյանի օգտին քվեարկած քվեաթերթիկներ են հայտնաբերվել Մարտունու դպրոցի հատակի տակից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 22:00
Փաշինյա՛ն, սուտ ես ասում, չկա խաղաղություն․ զավթիչը քո տարածքում է, սա պաուզա է ընդամենը․ Արթուր Խաչատրյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:50
Կրոնշտադտում հարված է հասցվել ռուսական ռազմանավին, որն ուղեկցում էր ռուսական «ստվերային նավատորմի» նավերը
03.06.2026 | 21:37
Հունիսին Ռուսաստանից Հայաստան թռիչքների թիվը ավելացել է, ուղղությունները՝ շատացել
03.06.2026 | 21:27
Ինձ ասում են՝ մեր անկախությունը ելակի դիմաց չենք զիջելու․Արարատ Միրզոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.06.2026 | 21:15
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
03.06.2026 | 20:57
Ընտրակաշառքը հանցագործություն է, որի համար պատիժը ռեալ ազատազրկման ձևով է և անխուսափելի. Գլխավոր դատախազը Կոլեգիայի նիստ է անցկացրել
03.06.2026 | 20:42
ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ԹԵԺ ԲԱՆԱՎԵՃ․ Քաղաքական ուժերի առաջարկը՝ հիասթափված երիտասարդներին․ ի՞նչ են խոստանում
03.06.2026 | 20:31
«Ի՞նչ հանցանք եմ գործել»․ ՔՊ-ի քարոզարշավի մասնակից Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնյան՝ հացի փռում աշխատելու հայտարարության մասին
03.06.2026 | 20:15
ՌԴ-ից ընտրողներին ուղղորդո՞ւմ են․ինչ են պատմում Մոսկվայից ժամանողները․ Factor TV-ի հարցումը օդանավակայանում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ֆեյսբուք սոցիալական ցանցից Հայաստանի իշխանությունների՝ օգտատերերի մասին տեղեկություններ ստանալու հայտերը բավարարելու միտումը կարող է զսպող դեր խաղալ քաղաքացիների՝ խոսքի ազատության արտահայտման իրավունքը իրացնելիս և հանգեցնել ինքնագրաքննության, մտահոգվում է Բազմակողմանի տեղեկատվության ինստիտուտի տնօրեն Արթուր Պապյանը։

Նա վիճակագրություն էր հրապարակել վերջին երկու տարում Ֆեյսբուք սոցիալական ցանցի՝ Հայաստանի իրավապահ մարմիններից ստացված ու բավարարած հայտերի մասին, որի համաձայն՝ 2021 թվականի սկզբից մինչև այս տարվա հունիսը ներառյալ Ֆեյսբուքը տեղեկատվության ստացման 42 հայտ է բավարարել՝ ընդհանուր դիմումների ավելի քան 80 տոկոսը։

«Սա մտահոգիչ է, որովհետև իշխանությունները կարող են այս լծակներն օգտագործել իրենց քննադատներին և քաղաքական հակառակորդներին հայտնաբերելու, հետևելու համար։ Ընդ որում, կան դրա որոշ օրինակներ՝ Գագիկ Սողոմոնյան ֆեյքի գործը դրա օրինակներից մեկն է»,- Factor.am-ի հետ զրույցում ասում է Պապյանը։

Ըստ փորձագետի՝ Ֆեյսբուքը իրավապահ համակարգի ներկայացուցիչներին տրամադրում է սոցցանցում առկա տվյալներ «պաշտոնական հետաքննության կամ վտանգավոր ֆիզիկական վնասվածքի կամ մահվան դեպքերի հետ կապված արտակարգ իրադրությունների ժամանակ»։ Թեպետ հայտերի բավարարման վիճակագրությունը հասանելի է, դրանց բովանդակությունը չի հրապարակվում, իսկ մերժումները լինում են կա՛մ տեխնիկական հիմքով, երբ հայցը բավարար հիմնավորված չէ, կա՛մ խոսքի ազատության։

Իրավական առումով, Ֆեյսբուք սոցիալական ցանցը որևէ մեկի իրավունքը չի խախտում, քանի որ բոլոր օգտատերերը համաձայնում են հարթակի օգտագործման կանոններին, որը նաև ներառում է տեղեկությունների տրամադրումը որոշակի դեպքերում։ Սակայն խոսքի ազատության արտահայտման տեսանկյունից անհրաժեշտ է տեղեկություն ստանալու դիմումի ամեն առանձին դեպք ուսումնասիրել՝ նշում է Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

«Դրա անհրաժեշտությունն ակնհայտ է դառնում, երբ խոսքն ապատեղակտվության ու ֆեյք լուրերի, վիրավորանքի ու զրպարտության մասին է։ Բայց չի կարելի չարաշահել այս հանգամանքը: Ու երբ իշխանությունների կողմից մենք նկատում ենք այդպիսի դիմումների ավելացում, մանավանդ, երբ այդ ավելացումը շեշտակի է, ապա դա անշուշտ պետք է ուսումնասիրվի ու գնահատվի, թե որքանով են այդ դիմումներն անհրաժեշտ և ինչ նպատակ են հետապնդել»,- Factor.am-ի հետ զրույցում մանրամասնում է Մելիքյանը։

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը կիբերհանցագործությունների դեմ պայքարի շրջանակում Ֆեյսբուքից տեղեկություններ ստանալն իրավաչափ է համարում։

«Այնուամենայնիվ, իհարկե, չի կարելի բացառել, որ այդ գործընթացում կարող են փորձեր լինել նաև քննադատության սրությունը նվազեցնել, և այդպիսի փաստեր լինելու դեպքում անհրաժեշտ է բարձրաձայնել և քննադատության առարկա դարձնել։ Եթե իշխանությունները դիմում են Ֆեյսբուքին, որպեսզի ինչ-ինչ հիմնավորմամբ արգելափակվի քննադատությունն իրենց հասցեին, սա, իհարկե, շատ լուրջ վտանգ է խոսքի ազատության տեսանկյունից»,- հավելում է Մելիքյանը՝ ընդգծելով խնդրի՝ լուրջ ուսումնասիրության անհրաժեշտությունը։

Հայաստանի Արդարադատության նախարարության Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը ստեղծված իրավիճակում անելիք չունի, քանի որ չկա Ֆեյսբուքի հայաստանցի օգտատերերի իրավունքների խախտման փաստ կամ կասկած, քանի որ օգտատերերը համաձայնություն են տալիս հարթակից օգտվելու կանոններին, ըստ այդմ՝ չկա միջամտելու առիթ։

«Այն, որ Ֆեյսբուքը տվյալներ է տվել Հայաստանի իրավապահ մարմիններին, ընդամենը տվյալի մշակման փաստ է ու վերջ։ Նույնկերպ ամեն օր հազարավոր մարդիկ այլ մարդկանց նկարներ են հրապարակում սոցցանցերով, ինչը նույնպես տվյալի մշակման փաստ է կամ հարյուրներով մարդկանց մասին նյութեր են հրապարակում առցանց, թերթերում, ռադիո ու հեռուստատեսային հարթակներում։ Իհարկե, ուշադրություն դարձնում ենք ու հետևություններ անում, բայց ոչ մի վարույթ կամ այլ «քայլեր» չենք ձեռնարկում»,- Factor.am-ի հետ զրույցում նշում է Անձնական տվյալների պաշտպանության գործակալութան պետ Գևորգ Հայրապետյանը։

Ըստ Հայրապետյանի՝ վարույթ հնարավոր է հարուցել, ստուգել կամ քննություն սկսել ոչ թե կոնկրետ անձին վերաբերող դեպքերում, այլ երբ անորոշ թվով անձանց տվյալների պաշտպանության իրավունքի առերևույթ խախտում կամ ենթադրյալ խախտման կասկած է լինում, ինչպես նաև դիմում, բողոք կամ ահազանգ։

Սիրվարդ Կարապետյան

 

This publication was produced with the financial support of the European Union. Its contents are the sole responsibility of Factor TV and do not necessarily reflect the views of the European Union.

Այս հրապարակումը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում Factor TV-ին, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները:

@Factor TV 2022. All rights reserved. Licensed to the European Union under conditions.

Պատրաստվել է «Եվրոպական մեդիահարթակ Հայաստանում. հուսալի և պրոֆեսիոնալ լրատվամիջոցների կառուցումը» ծրագրի շրջանակում: