Բուհերի չկայացած միավորում, մանկավարժների «սով», նախարարի հրաժարական. կրթական թեժ տարվա ամփոփումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.09.2026 | 17:23
ԱՄՆ-ն չինական ընկերություններին մեղադրել է ամերիկյան արհեստական բանականության տեխնոլոգիաները պատճենելու մեջ
09.09.2026 | 17:08
Մեղրիի համայնքապետը ձերբակալվել է․ գործով կա 8 ձերբակալված
09.09.2026 | 17:05
Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել թռչունին
09.09.2026 | 16:49
Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների առաջիկա հանդիպման շուրջ պայմանավորվածություն կա․ խոսնակ
09.09.2026 | 16:38
Արմեն Գրիգորյանը նոր պաշտոն է ստացել միջազգային ընկերությունում
09.09.2026 | 16:31
«Մեր ժամանակների հերոսը» թանկացել է․ 395 հազար դոլար՝ «Դոմինո վիդեո փրոդաքշն»-ին
09.09.2026 | 16:19
Չխոշորացված համայնքը մի խոշորացրեք ու որևէ մարդու հագով մի կարեք համայնքի ղեկավարի պաշտոնը․ Մամիկոն Ասլանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 16:01
Վահե Ղալումյանը՝ ԱԺ տարածքային կառավարման և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ
09.09.2026 | 15:51
Զարուհի Բաթոյանն ընտրվեց Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:42
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու նախագիծը հրապարակվել է
09.09.2026 | 15:33
ՊԵԿ-ը ստուգել է Նարեկ Նալբանդյանի բիզնեսները․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:23
Խանդանյանը` Բայրամովի հայտարարությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 15:15
ՀՀ-Ադրբեջան սահմանազատումը՝ հյուսիսից հարավ //ՀՀ քաղաքացիության տուրքը կբարձրանա․ ԼՈՒՐԵՐ
09.09.2026 | 15:08
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խուզարկությունից․ ՏԵՍԱՆՅՈւԹ
09.09.2026 | 14:56
«Սուտ եք խոսում, Տավուշից Ադրբեջանին գյուղ չի հանձնվել»․ բանավեճ՝ Ղալումյանի և Ղազարյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Ռիսկեր պարունակող օրենսդրական նախագծեր, մանկավարժների պակաս, բուհերի միավորման նախաձեռնություն, թափուր տեղերի թվի ռեկորդ, բողոքի ակցիաներ, նախադպրոցական հաստատությունում երեխայի նկատմամբ ենթադրյալ բռնության դեպք. 2022-ին Հայաստանի կրթական ոլորտում աղմկահարույց զարգացումների պակաս չեղավ։ Դրանցից շատերը հանրային քննարկումների առանցքում էին շաբաթներ, անգամ՝ ամիսներ շարունակ։ Factor TV-ն ի մի է բերել այդ իրադարձությունները։

Կրթության ոլորտի փորձագետների համար 2022-ի ամենամտահոգիչ փաստերից մեկն այն էր, որ Հայաստանում շուրջ 21 հազար շրջանավարտներից մանկավարժ դառնալու համար դիմել է ընդամենը 500-ը: «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխությունների վերաբերյալ խորհրդարանական լսումների ժամանակ այս մասին հայտարարեց ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը:

Պարզվում է՝ պետությունը կանգնած է դպրոցներն ուսուցիչներով համալրելու լուրջ մարտահրավերի առաջ: Երբ սկսեց շրջանառվել ուսուցիչների աշխատավարձի բարձրացման թեման, թվում էր` դա պետք է ոգևորի ոլորտի ներկայացուցիչներին, բայց արի ու տես, որ ի հայտ եկան որոշ տարակարծություններ: Կառավարությունն ընդունեց ԿԳՄՍ նախարարության նախագիծը, որով առաջարկվում էր կամավոր ատեստավորում անցած ուսուցիչների դրույքաչափը դարձնել 200 հազար դրամ, ատեստավորված ուսուցիչներին տրամադրել 30-50 տոկոս հավելավճար:

Փոխնախարար Ժաննա Անդրեասյանն իր հերթին հայտարարեց, որ ավելի քան երկու տասնյակ ուսուցիչ մայիսից սկսած կստանա շուրջ 400 հազար դրամ և ավելի վարձատրություն: Կրթության փորձագետներից ոմանք, սակայն, պնդեցին, որ նախարարության ներկայացրած թվերը մանիպուլյատիվ են՝ հայտարարելով, որ 400 հազար դրամ աշխատավարձ ստացող ուսուցիչ Հայաստանում փաստացի չկա: Ժաննա Անդրեասյանը, սակայն, շարունակեց պնդել, որ կան ուսուցիչներ, որոնք նախքան ատեստավորումն ու տարակարգի տրամադրումը ստանում էին ընդամենը 117 հազար դրամ աշխատավարձ, այնինչ նրանց աշխատավարձը հասել է անգամ 450 հազար դրամի։

Արդեն նոյեմբերին ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց` Կառավարության նպատակն է, որ Հայաստանում ուսուցիչները ստանան 800 հազար, 900 հազար, 1 մլն 200 հազար դրամ աշխատավարձ: Թե երբ հնարավոր կլինի հասնել այս նպատակի իրագործմանը, վարչապետն այդպես էլ չնշեց։

Թեժ մթնոլորտում անցան մայրաքաղաքի Չեխովի անվան թիվ 55 դպրոցի տնօրենի ընտրությունները: Դրանք ձախողվեցին երեք անգամ: Եվ մինչ դպրոցում տնօրենի ընտրություններ էին անցկացվում, բակում մի խումբ ծնողներ ու աշակերտներ բողոքի ակցիա էին անում։ Նրանց մի մասը պաշտպանում էր նախկին ժամանակավոր պաշտոնակատար Տաթևիկ Մելքոնյանին և դեմ էր տնօրենի պաշտոնում Դիանա Մինասյանի ընտրությանը: Ասում էին` Մինասյանը չունի մանկավարժական կրթություն, դպրոցում աշխատելու և աշակերտների հետ շփվելու փորձ։ Ցուցարարները պնդում էին՝ Մինասյանը նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ընկերոջ կինն է, իսկ նրա քույրն աշխատում է Կառավարությունում: Արդյունքում արդեն հունիսին, չնայած բողոքի ալիքին, չորրորդ փորձից տնօրեն ընտրվեց տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Մինասյանը։

Տարեսկզբին հանրությանը ցնցեց Երևանի թիվ 124 մանկապարտեզում երեխայի նկատմամբ խոշտանգման մասին ահազանգը: Կինը ոստիկանություն հաղորդում էր ներկայացրել այն մասին, որ մանկապարտեզի դայակները, դաստիարակները, հաշվի առնելով իր երեխայի հոր` պակիստանցի լինելու հանգամանքը, խմբի երեխաների միջոցով 2 տարի շարունակ բռնության են ենթարկել երեխային։ Մոր խոսքով՝ ամեն ինչ սկսվել է դեռևս 2019-ին. երեխային կտտանքների են ենթարկել, ծաղրել ու սպառնացել: Երբ երեխան տանը լացել է և ասել, որ գլուխը ցավում է, մայրը նրան տարել է բուժզննման։ Պարզվել է՝ երեխան գլխին իսկապես հարված է ստացել։ Արդյունքում հարուցվեց քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ և 7-րդ կետերով՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը, որոնք կատարվել են առանձին դաժանությամբ, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով։ Շուտով կլրանա գործ հարուցելու 1 տարին, բայց այն դեռևս դատարան չի հասել։

Մանրամասները` տեսանյութում:

Աննա Բաբաջանյան