Ադրբեջանին ուժային զսպմամբ է խաղաղություն հնարավոր․ ՀՀ իշխանությունն ի՞նչ է անում՝ տեր կանգնելու պետական շահին Արցախում․ Էդուարդ Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 18:30
Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Լյուքսեմբուրգի դեսպանին
06.10.2026 | 18:19
Բայրամովն ԱՄՆ հատուկ ներկայացուցչի ավագ խորհրդականի հետ քննարկել է TRIPP-ը
06.10.2026 | 18:13
Վարդան Ղուկասյանն անմեղ ճանաչվեց խուլիգանության գործով // ՔՊ-ն եկեղեցու հարցով հանձնաժողով ստեղծեց․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 18:10
Մեսին վերջին մարզումն է անցկացրել Արգենտինայի հավաքականում. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.10.2026 | 18:06
«Երեխու պարանոցն ու ձեռքերը ուռած էին, ծեծելուց հետո վատացել ա»․ մանրամասներ Գեղարքունիքում ուսուցչի կողմից 2-րդ դասարանի աշակերտուհուն բռնության ենթարկելու դեպքից
06.10.2026 | 18:02
Ֆրանսիայում դպրոցական բողոքի ցույցերի ընթացքում բախումներ են գրանցվել ոստիկանության հետ․ մի դեռահաս կորցրել է ձեռքը
06.10.2026 | 17:54
Վահագն Խաչատուրյանն ու Գերմանիայի դեսպանը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացումը
06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Եթե մինչև 2020 թվականը Ադրբեջանը հայտարարում էր, որ համաձայն է Արցախի ինքնավարության կարգավիճակին, ապա այսօր Բաքուն պնդում է, թե Ղարաբաղյան հակամարտությունը լուծված է, և այդտեղ թեմա չկա խոսելու։ Վերջին պնդումը մեջբերում էր Ալիևի` Սոչիում Պուտինին ուղղված խոսքից։ Ի դեպ, Ադրբեջանը ոչ միայն դեմ է ՌԴ-ի առաջարկին՝ ԼՂ-ի կարգավիճակի որոշման հարցը թողնել ապագա սերունդներին, այլև չի ընդունում Արևմուտքից հնչող մտքերը՝ միջազգային մեխանիզմով խոսակցություն սկսել իրավունքների և անվտանգության շուրջ Ստեփանակերտի հետ։ Երեք տարուց Ալիևը կկարողանա դնել ռուս խաղաղապահների հեռացման հարց և ուլտիմատում ԼՂ-ի առաջ՝ կա՛մ ընդունել Ադրբեջանի ենթակայությունը, կամ, ինչպես Ալիևն էր ասել, բնակվելու այլ վայր ընտրել։

Factor TV-ի հարցազրույցում Միջազգային հարաբերությունների մասնագետ, բրիտանական Լեսթերի համալսարանի դոկտորանտ և դասախոս Էդուարդ Աբրահամյանին հարց ուղղեցինք՝ ըստ նրա՝ ի՞նչ է այսօր նշանակում ԼՂ-ի կոնֆլիկտի կարգավորում, Արևմուտքի՞ թե՞ ՌԴ-ի երաշխիքով կարող է տեղի ունենալ կարգավորում, և ընդհանրապես, ի՞նչ խաղաղ լուծման է հնարավոր հասնել։

«Լեռնային Ղարաբաղի խնդրի առանձնահատկությունն այն է, որ խնդիրն ունի լուծման երկու տարբերակ՝ կա՛մ այն վերադառնում է Ադրբեջանի կազմ, չնայած անկախ Ադրբեջանի կազմում Արցախը երբեք չի եղել, և այդ դեպքում ԼՂ-ն զրկվում է իր հայկական կերպարից, կամ էլ դառնում է ՀՀ-ի մաս՝ կա երկու տարբերակ»,- պնդեց Էդուարդ Աբրահամյանը։

Իսկ մի՞թե լուծման ընդունելի տարբերակ չի կարող լինել ՌԴ-ի առաջարկը, ըստ որի՝ պետք է հետագա սերունդներին թողնել կարգավիճակի որոշման հարցը։ Պարոն Աբրահամյանը թերահավատ է կրեմլյան այս ծրագրի նկատմամբ․ «Դա ռուսական ավանդական կոնսերվացիայի ճանապարհն է, որն այս պահին չի կարող գործել, որովհետև ՌԴ-ի հնարավորությունները գնալով թուլանում են, նրա քաղաքական ազդեցությունը մի շարք գործընթացների վրա, այդ թվում՝ տարածաշրջանային, գնալով սահմանափակվում է, և ՌԴ-ն օբյեկտիվորեն հնարավորություն չունի մեծ ռեսուրսներ տրամադրել Ուկրաինայից բացի այլ խնդիրների»։

Միջազգային հարաբերությունների մասնագետը պնդում է՝ խաղաղություն հնարավոր կլինի միայն Արբեջանին ռազմական կերպով զսպելու միջոցով։ Այդ պետությունը, ըստ փորձագետի, ունի էքսպանսիոնիստական գաղափարախոսություն, ամբիցիաներ՝ միջին տերություն դառնալու, այդ դեպքում՝ հիմնական անելիքը ՀՀ-ում է, հետևաբար՝ պարոն Աբրահամյանը հարց է ուղղում իշխանություններին, թե ինչ են անում, որ ՀՀ պետական շահերը պաշտպանեն, այդ թվում՝ Արցախում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան