Դատավոր Դավիթ Բալայանի անունը հանվել է գործերի բաշխման ցանկից և վերաքննիչ դատարանում առաջխաղացման ցուցակից

Լուրեր

09.09.2026 | 23:17
Ինչ են քննարկել Փաշինյանը և Մակրոնը. Կառավարությունը մանրամասներ է ներկայացրել
09.09.2026 | 23:03
Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի
09.09.2026 | 22:51
«Tour of Armenia»-ն՝ առաջին անգամ Հայաստանում․ սեպտեմբերի 10-ից ճանապարհներին սահմանափակումներ կլինեն
09.09.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.09.2026 | 22:21
Վրաստանի նախկին գլխավոր դատախազը ՌԴ-ում Ուկրաինայի դեմ պատերազմին մասնակցող կամավորական ստորաբաժանում է ստեղծել․ նախկինում կռվել է հայկական «Արբատ»-ի կազմում
09.09.2026 | 22:04
Գյումրիում բացահայտվել է կեղծ օղու և կոնյակի պատրաստման դեպք․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել է. ՆԳՆ
09.09.2026 | 21:52
ՌԴ-ն ու Թուրքիան քննարկել են Հարավային Կովկասում իրավիճակը
09.09.2026 | 21:35
Մեկնարկել է Փաշինյանի և Մակրոնի հանդիպումը
09.09.2026 | 21:30
Պապիկյանը պաշտոնանկ է արել Ճամբարակի զորամասի հրամանատարին
09.09.2026 | 21:14
Կրեմլը ԱՄՆ-ին պայման է նշել Ուկրաինայում իրավիճակը շուտափույթ կարգավորելու համար
09.09.2026 | 21:00
Եթե ՌԴ-ն գազը թանկացնի, Գազպրոմը կարժանանա ՀԷՑ-ի ճակատագրին, Ադրբեջանից և ԵՄ-ից գազ կգնենք․ Առնոլդ Բլեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:47
Ծովինար Վարդանյանը հրաժարվել է ինձ ընդունել, դիմել եմ դատարան. Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.09.2026 | 20:35
ԶՈՒ ԳՇ պետը մի շարք հանդիպումներ է ունեցել Լեհաստանի ռազմարդյունաբերական ոլորտի ներկայացուցիչների հետ
09.09.2026 | 20:19
«Առգրավումներն իրականացվել են կամայականորեն՝ շոուի նպատակով». Գագիկ Խաչատրյանի պաշտպանական կողմը՝ ՔԿ-ի գործողությունների մասին
09.09.2026 | 20:00
ԵՏՄ-ից դուրս գալը և ԵՄ մտնելը ՀՀ-ին գին կարժենա․ Արևմուտքը պատրաստ է վճարել այդ գինը․ Անդրիաս Ղուկասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի անունը հանվել է Վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից: Նման որոշում է կայացրել Բարձրագույն դատական խորհուրդը։

«Հիմք ընդունելով Դավիթ Բալայանի կողմից 24.11.2022 թվականին ներկայացված անհամաձայնությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասով, 125-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետով և նույն հոդվածի 3-րդ մասով, 128-րդ հոդվածի 4-րդ մասով` Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Դավիթ Բալայանին հանել վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակից»,- գրված է ԲԴԽ որոշման մեջ։

Նշենք, որ Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է: Դատավորը պատճառաբանել է որ նպատակահարմար չի գտնում տալ իր համաձայնությունը` հաշվի առնելով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի ծանրաբեռնվածությունը:

Նշենք, որ վերջին շրջանում Երևանի դատարանի քրեական մասնագիտացմամբ երկու դատավոր տեղափոխվել է վերաքննիչ դատարան: Դատավոր Բալայանը նշել է, որ այս դատավորների վարույթում եղել է 270 գործ, որոնք վերաբաշխվել են կամ ենթակա են վերաբաշման, բացի այդ` դատարանի մեկ այլ դատավոր` Մնացական Մարտիրոսյանը, հավանական է, առաջիկայում տեղափոխվի, Հակակոռուպցիոն դատարան, հետևաբար՝ նրա վարույթում առկա շուրջ 100 գործերը ևս ենթակա կլինեն վերամակագրման: Իսկ դատավոր Բալայանի վարույթում առկա է շուրջ 140 գործ: Դատավորը նշել է, որ եթե ինքը ևս ընդունի ԲԴԽ-ի առաջարկն, ապա Երևանի ընդհանուր իրավասության դատարանում առկա գործերի քննության բնականոն ընթացքը կխաթարվի:

«Դատական օրենսգիրք» ահմանադրական օրենքի 128-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանվում է, որ Վերաքննիչ դատարանի դատավորների թափուր տեղի համար առաջարկություն ստացած թեկնածուի անհամաձայնությունը հանգեցնում է նրան դատավորների առաջխաղացման ցուցակից հանելուն։

ԲԴԽ-ն մեկ այլ որոշմամբ Դավիթ Բալայանի անունը երեք աmսով հանել է գործերի բաշխման ցանկից։

«Քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնակատարի գրությունը և ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով, 94-րդ հոդվածի 1-ին մասով՝ Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2022 թվականի նոյեմբերի 30-ից 2023 թվականի հունվարի 30-ը ներառյալ»,- ասված է ԲԴԽ որոշման մեջ։

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ դատավորի վարույթում առանձնակի բարդության գործի առկայության դեպքում դատավորը կարող է դիմել Բարձրագույն դատական խորհուրդ՝ առաջարկելով իր անուն-ազգանունը ժամանակավորապես հանել բաշխման ցանկից կամ սահմանել իրեն բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ: Դատավորի դիմումը հիմնավոր համարելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը որոշում է կայացնում դատավորի անուն-ազգանունը գործերի բաշխման ցանկից ժամանակավորապես հանելու կամ նրան բաշխվելիք գործերի առանձին տոկոսաչափ նախատեսելու վերաբերյալ՝ դրա համար սահմանելով որոշակի ժամանակահատված, որը չի կարող գերազանցել վեց ամիսը: Դատավորի դիմումի հիման վրա Բարձրագույն դատական խորհուրդը կարող է որոշում կայացնել վեց ամիս ժամկետը երկարաձգելու մասին, եթե առանձնակի բարդության գործի քննությունը չի ավարտվել:

 

Արաքս Մամուլյան