Դատավոր Դավիթ Բալայանը հրաժարվել է․ վերաքննիչ դատարանի դատավորի պաշտոնում նրա թեկնածությունը չի ներկայացվել նախագահին

Լուրեր

30.10.2026 | 10:36
Լոռու մարզում փրկարարները դժվարամատչելի տարածքից իջեցրել են քաղաքացուն
30.10.2026 | 10:25
Իսրայելի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով ոչ մի քաղաքական դաշինք մեծամասնություն չի ստացել
30.10.2026 | 10:10
Ռոնալդուն հեթ-տրիկ է գրանցել տևական ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
30.10.2026 | 10:02
Հաքերները կոտրել են աշխարհի խոշորագույն՝ Binance կրիպտոարժութային բորսան․ վնասը կարող է կազմել 6,3 մլրդ դոլար
30.10.2026 | 09:59
Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
30.10.2026 | 09:53
Լավրովը ժամանել է ԱՄՆ՝ մասնակցելու G20-ի ԱԳ նախարարների խորհրդի նիստին
30.10.2026 | 09:45
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
30.10.2026 | 09:35
Հայաստանի գավաթում հայտնի են քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցները
30.10.2026 | 09:30
ՀՀ դեսպանն ԱՄՆ-ում ներկայացրել է Հայաստանի ներդրումային հնարավորությունները
30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
Բոլորը

Բարձրագույն դատական խորհուրդը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Բալայանին առաջարկել է, որպեսզի Վերաքննիչ դատարանի քրեական մասնագիտացմամբ դատավորի թափուր պաշտոնի համար նրա թեկնածությունը ներկայացվի Հանրապետության նախագահին, սակայն Բալայանը հրաժարվել է։ Այս մասին Factor․am-ի հարցին ի պատասխան ասաց Բարձրագույն դատական խորհրդի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանը։

Լրատվական ծառայության միջոցով փորձեցինք Դավիթ Բալայանից ճշտել, թե որն է եղել հրաժարվելու պատճառը։ Դատավորը փոխանցեց, որ ինքը ԲԴԽ-ին գրավոր հայտնել է պատճառների մասին, և որևէ խնդիր չի տեսնում, որ ԲԴԽ-ն դրանք հրապարակայնացնի։

Նշենք, որ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 117-րդ հոդվածի համաձայն՝ Բարձրագույն դատական խորհուրդը դատավորի պաշտոնում անձի թեկնածությունն առաջարկում է այդ անձի համաձայնության դեպքում, և այժմ, փաստորեն, դատավոր Բալայանը չի տվել իր համաձայնությունը։

Արաքս Մամուլյան