Ցածր աշխատավարձից մինչև սոցփաթեթի բացակայություն․ ի՞նչ խնդիրներ են բարձրացնում Արագածոտնի մարզում․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

30.10.2026 | 01:09
Երկրաշարժ Ջերմուկ քաղաքից 15 կմ հյուսիս-արևելք
29.10.2026 | 23:25
Ջրագիծ է վնասվել. Գյումրիում ջրանջատում է
29.10.2026 | 23:14
Քննարկվել են Հայաստան-Հնդկաստան առևտրատնտեսական և ներդրումային համագործակցության զարգացման հեռանկարները
29.10.2026 | 23:01
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
29.10.2026 | 22:46
Մարվել է COP17-ին նվիրված նամականիշը
29.10.2026 | 22:32
Քանաքեռավանում երկու անձ է ձերբակալվել
29.10.2026 | 22:23
Թուրքիան և Կատարը հերքել են Իսրայելի ընտրություններին միջամտելու մեղադրանքները
29.10.2026 | 22:09
Համբարձում Մաթևոսյանը և ՌԴ նախագահի օգնականը քննարկել են COP17-ի բանակցային օրակարգի առանցքային հարցերը
29.10.2026 | 21:55
Քրիստին Լագարդը վաղաժամ հեռանում է Եվրոպական կենտրոնական բանկի նախագահի պաշտոնից
29.10.2026 | 21:43
Թուրքիայի Կապադովկիա շրջանում երկու մարդ է զոհվել, ևս մեկը՝ վիրավորվել ժայռաբեկորների փլուզման հետևանքով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:30
Նորմալ է, համարժեք արձագանք է եղել․ Ռուստամ Բաքոյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:22
Ադրբեջանն Ուկրաինային 1,5 միլիոն դոլարի էներգետիկ սարքավորումներ է փոխանցել
29.10.2026 | 21:10
Ինչ արել եմ, տեղին եմ արել․ Գառնիկ Դավթյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 21:00
Վազգեն Սարգսյանին էի փնտրում դեռ հոկտեմբերի 26-ի երեկոյից․ մի բան պիտի հարցնեի՝ ամերիկացիների խնդրանքով․ Հրանտ Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.10.2026 | 20:59
Պայթյուն Խաչփառ բնակավայրի գազալցակայաններից մեկում. տուժածներ չկան
Բոլորը

Աշխատանքային պայմանագրի բացակայությունը աշխատանքային իրավունքի ամենատարածված խախտումն է Հայաստանում․ այս մասին են վկայում 2021 թ-ին առաջատար հետազոտությունների խմբի ուսումնասիրության արդյունքները։ 1062 հարցվածների 16,7 տոկոսը նշել է, որ իրենց հետ աշխատանքային պայմանագիր չի կնքվել։ Ուշագրավ է, որ այս խախտման ամենացածր տոկոսն, ըստ հարցումների, եղել է Արագածոտնի մարզում՝ ընդամենը 4,3 տոկոս։

Աշխատանքային իրավունքների պաշտպանվածության բարձրացմանն ուղղված մարզային հանդիպումների շարքից հերթականը հենց Արագածոտնի մարզում էր, Աշտարակ քաղաքում։ Պարզվում է՝ այս մարզում նաև ամենացածրերից են աշխատանքային պայմաններում առողջության համար վտանգավոր կամ վնասակար գործոնների ազդեցության առկայությունը, օրական 8 ժամից ավելի աշխատողների բաշխվածությունը, արտաժամյա աշխատանք չկատարելու ցուցանիշը։ Այս պատկերը, սակայն, դեռ չի նշանակում, որ այս մարզում աշխատանքային իրավունքների հետ կապված խնդիրներ չկան, պարզապես բարձրաձայնողներն են քիչ։ Հանդիպման մասնակիցները տարբեր խնդիրներ բարձրաձայնեցին, իսկ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը նշեց, որ ամենաշատը հենց վերջնահաշվարկի չտրամադրման հարցերով են դիմումներ ստանում, մինչդեռ խնդիրները տարատեսակ են։ Աշխատավարձի սանդղակով ամենացածրը կրթության ոլորտն է, և սա նորություն չէ, բայց ոչ թե համակրեպվել է պետք այս իրավիճակի հետ, այլ պայքարել՝ խորհուրդ է տալիս իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Գործադուլ իրականացնելու կարգը պետք է հեշտացվի․ իր հերթին ընդգծում է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ներկայացուցիչը։ Սա կհեշտացնի ու ավելի արդյունավետ կդարձնի նաև արհմիությունների աշխատանքը։ Արհմիությունները կան, բայց աշխատողներից շատերը տեղյակ էլ չեն, որոշ դեպքերում դրանք կամ չեն գործում կամ թերի են գործում։ Արհմիությունները ձևավորվում են աշխատողների աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով։ Վերը նշված հետազոտության արդյունքներով հարցվածների միայն 28,3 տոկոսն է նշել, որ իրենց աշխատավայրում կա արհմիություն, իսկ  Արագածոտնի մարզում՝ 17,4 տոկոսը, այս դեպքում սա ամենաբացասական ցուցանիշն է։ 

Տեղում արձանագրում են, որ գործող արհմիությունները խնդիրների լուծման համար հազվադեպ դեպքերում են աշխատողների շահերի պաշտպանության համար դիմել, օրինակ, մարզպետարան կամ նախարարություն։ 

Այս հարցերում  իրավաբանական անվճար խորհրդատվություն ստանալու հնարավորություն ունեն բոլոր քաղաքացիները։ Խորհրդատվություն ու աջակցություն կարող են ստանալ դիմելով Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմին՝ զանգահարելով  8107 թեժ գծին կամ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ՝ 041 12 33 02 հեռախոսահամարով։ Մարդու իրավունքների պաշտպանի թեժ գծի համարն է՝ 116, իսկ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համարը՝ 114։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան