Քիչ հավանական է, որ այդ հրթիռն արձակված լինի Ռուսաստանի կողմից. Բայդենը՝ Լեհաստանին հարվածած հրթիռի մասին

Լուրեր

26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
26.04.2024 | 20:22
Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է
26.04.2024 | 20:18
Մոմավառություն Փաշինյանի շարասյան կողմից վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հիշատակին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:09
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում
26.04.2024 | 20:02
Կոյուղաջրերը տուն են լցվում, առնետները մինչև վերջին հարկեր հասնում․ շուրջ 20 տարի չլուծվող խնդիր. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:48
Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել
26.04.2024 | 19:30
Դուռ է բացվում Ադրբեջանի զորքի համար, որ անցնեն ՀՀ տարածք․ կորպուսի հրամանատարը ո՞նց է գիշերը քնում․ Անդրիաս Ղուկասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 19:27
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Կատարի ԱԳՆ պետնախարարն անդրադարձել են տարածաշրջանային անվտանգության հարցերին
26.04.2024 | 19:18
Հարկադիր քարաթափում Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում
26.04.2024 | 19:08
Ավտոբուսով ոստիկաններ են բերվել Լեո-Պարոնյան խաչմերուկ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, որ նախագահում է աշխարհի խոշոր տերությունների առաջնորդների արտակարգ նիստը, հայտարարել է, որ երեքշաբթի օրը Լեհաստանի արևելքում երկու մարդու կյանք խլած հրթիռը, ամենայն հավանականությամբ, Ռուսաստանից չի արձակվել, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Փորձագետները դեռ հետաքննում են միջադեպի հանգամանքները, սակայն նախագահ Բայդենը հայտարարել է, որ ունի «նախնական տեղեկություններ, որոնք վիճարկում են» այն ենթադրությունը, որ հրթիռը արձակվել է ռուս զինվորականների կողմից։ Ավելի վաղ Լեհաստանի իշխանությունները հայտնել էին, որ Պրժևոդուվ գյուղում ընկած հրթիռը ռուսական արտադրության է։

«Ես չեմ ուզում ասել նախքան ամբողջական հետաքննություն կատարելը, սակայն դրա հետագծից ելնելով, դժվար թե այն արձակած լինեն Ռուսաստանից, բայց կտեսնենք»,- ասել է Բայդենը։ Նա նաև հայտարարել է, որ համաշխարհային առաջնորդները կորոշեն իրենց հետագա քայլերը այն բանից հետո, երբ հստակեցվի, թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել։

Հիշեցնենք՝ երեկ տեղեկություններ հայտնվեցին, թե ռուսական երկու հրթիռ է ընկել Լեհաստանի Լյուբելսկի վոյևոդությունում Պրժևոդովի ֆերմայում, որը գտնվում է Ուկրաինայի հետ սահմանից 65 կմ հեռավորության վրա։

Տաթև Ֆռանգյան