«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը պնդում է՝ իրեն բերման են ենթարկել, ոստիկանությունը՝ հերքում

Լուրեր

08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 23:18
Սահմանադրությունը պաշտպանելու համար հուսով եմ՝ հանրությունն այդ քայլը կանի․ Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.11.2026 | 20:28
Նարեկ Կարապետյանի հանդիպումը համախմբման կոչին արձագանքած ուժերի հետ. ՈՒՂԻՂ
Բոլորը

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանին ոստիկանները քաշքշելով բերման են ենթարկել Երևան-Հրազդան մայրուղուց, տեղեկությունը Factor.am-ի հետ զրույցում հայտնեց պատգամավորը։

«Մարդու կամքին հակառակ, ուժ գործադրելով նստացրել են ոստիկանության մեքենան և բերել են բաժին, բա դա ի՞նչ է, եթե ոչ բերման ենթարկել», – ասաց պատգամավորը։

ՆԳՆ ոստիկանության բաժնից, սակայն, Factor.am-ի հետ զրույցում հայտնեցին, որ Արթուր Խաչատրյանը բերման չի ենթարկվել։

Այդուհանդերձ, լրատվամիջոցներում տարածված տեսանյութում երևում է, որ ոստիկաններն Արթուր Խաչատրյանին բերում են ոստիկանության մեքենայի մոտ և մեքենայի դուռը բացում։ Թե ինչ է տեղի ունենում հետո՝ տեսանյութում չի երևում։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր Երևան- Հրազդան ճանապահահատվածին, որտեղ մի խումբ քաղաքացիներ որոշ ժամանակով փակել էին ճանապարհը՝ իրենց բողոքն արտահայտելով սահմանազատման հետ կապված իշխանությունների որդեգած քաղաքականության դեմ։

Մանյա Պողոսյան