Ինչպես է նշվելու Քաղաքացու օրը. նախարարությունը միջոցառումների ցանկ է հրապարակել

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

«Տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքով սահմանված է Քաղաքացու օրը, որը նշվում է ապրիլի վերջին շաբաթ օրը։ Ինչպես նախորդ տարի, այս տարի նույնպես Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ հանրապետության 85 վայրերում կկազմակերպվեն հանրային քննարկում-բանախոսություններ, ինչպես նաև չորս վայրերում՝ Երևանում, Գյումրիում, Վանաձորում և Հայաստանի 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում, կկազմակերպվեն «ստրիթ-արտ» ձևաչափով մշակութային միջոցառումներ՝ տեղական խմբերի մասնակցությամբ:

Քաղաքացու օրվան ընդառաջ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցների սովորողների շրջանում անցկացվել է «Հայրենիքը պետությունն է» խորագրով ուսումնական նախագիծը: Նախագծի շրջանակում դպրոցականներն իրենց նախընտրելի ձևաչափով /նկարներ, կոլաժներ, ձեռքի աշխատանքներ/ ստեղծել են յուրահատուկ և հետաքրքիր տեղեկատվություն իրենց բնակավայրի, համայնքի մասին: Կատարված աշխատանքի ընթացքը կներկայացվի մինչև 3 րոպե տևողությամբ տեսանյութով կամ տեսանյութերի շարքով: Ապրիլի 27-ին տեսանյութերը կհրապարակվեն դպրոցների ֆեյսբուքյան էջերում և կայքերում:

Քաղաքացու օրվա շրջանակում ապրիլի 27-ին կազմակերպվող մշակութային միջոցառումները կիրականացվեն երկու ձևաչափով. գեղարվեստի և արվեստի դպրոցների հարակից տարածքներում ժամը 11:00-ից կկազմակերպվեն դպրոցների սաների նկարչական աշխատանքների ցուցադրություններ, որոնց մասնակիցները հանդես կգան նաև համերգային կատարումներով: Երկրորդ ձևաչափով Երևանում՝ Հյուսիսային պողոտայում, Վանաձորում՝ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի տան հարակից տարածքում, Գյումրիում՝ Վարդանանց հրապարակում, Գավառում՝ Լևոն Քալանթարի անվան պետական դրամատիկական թատրոնի հարակից տարածքում, ժամը 13:00-17:00-ը կկազմակերպվեն մշակութային ծրագրեր՝ տվյալ համայնքի ինքնագործ խմբերի մասնակցությամբ: 2024թ․-ի երիտասարդական մայրաքաղաք Գավառում մշակութային միջոցառումներին կմասնակցեն նաև նախընթաց տարիների երիտասարդական մայրաքաղաքների ստեղծագործական խմբերը, այդ թվում՝ Մեծամորից, Հրազդանից և Չարենացավանից։

Նույն օրը ՀՀ մարզերի 73 համայնքներում ու բնակավայրերում, ինչպես նաև Երևանի 12 վարչական շրջաններում տեղի կունենա «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով բանախոսությունների շարք: Բանախոսները կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, տեխնոլոգիաների բնագավառների ներկայացուցիչներ են, հասարակական ակտիվ գործունեություն ծավալող գործիչներ, այդ թվում՝ ինչպես քաղաքացիական հասարակության, այնպես էլ պետական ու տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ: Բանախոսները կներկայացնեն պետության, հայրենիքի, քաղաքացու մասին իերնց պատկերացումներն ու փորձառությունը: Նրանք բանախոսության և դրան հաջորդող հարցուպատասխանի միջոցով քաղաքացի-պետություն փոխհարաբերությունների, ակտիվ քաղաքացիական կեցվածքի և արժեհամակարգի մասին իրենց մոտեցումներով ու պատկերացումներով կկիսվեն քննարկումների մասնակիցների հետ՝ ոգեշնչելով և ոգևորելով երիտասարդներին։

Երևանում բանախոսությունները կմեկնարկեն ժամը 11:00-ին, իսկ մարզերում՝ ժամը 11:00-ին կամ 14:00-ին, որոնց կհաջորդեն մշակութային միջոցառումներ՝ համայնքների ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ:

Միջոցառման այս ձևաչափի հիմնական նպատակն է երիտասարդների գիտակցության մեջ քաղաքացիական արժեքների ամրագրումը, ինչպես նաև անկախություն, ինքնիշխանություն, պետականություն, քաղաքացիություն և քաղաքացիական հասարակություն հասկացությունների արժևորումն ու վերարժևորումը, պետության նկատմամբ պատասխանատու և հոգատար վարքագծի զարգացումը։

Քաղաքացու օրվան նվիրված միջոցառումների մասնակից համույթները և բանախոսությունների հարթակները՝ այստեղ։