Կարծում եմ՝ հնարավորություն է ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

03.10.2026 | 22:08
Հայաստանի հավաքականը ժամանել է Պոդգորիցա
03.10.2026 | 21:58
Աշխարհի առաջնությանը կմասնակցի չորս հայ մարմնամարզիկ
03.10.2026 | 20:41
Հայաստանի ներկայացուցիչը սենսացիոն հաղթանակ տարավ աշխարհի առաջին ռակետի նկատմամբ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
03.10.2026 | 19:52
Վահագն Խաչատուրյանը հեռախոսազրույց է ունեցել Լիբանանի Հանրապետության նախագահ Ժոզեֆ Աունի հետ
03.10.2026 | 19:17
ԱԹՍ-ներ և հրթիռներ անցել են Մոլդովայի վրայով, իսկ տարբեր բնակավայրերում լսվել են պայթյուններ
03.10.2026 | 19:01
Կադիրովը Ռուսաստանում ստացել է բարձրագույն զինվորական կոչումը, ոսկեգույն ուսադիրներ և կարմիր բերետ. ТАСС
03.10.2026 | 18:18
Ընթերցանությունը կրթության կարևորագույն մարտահրավերներից է. ԿԳՄՍ նախարար
03.10.2026 | 17:56
Վարորդը ծխեց դպրոցական ավտոբուսում՝ կազատվի, սա կարմիր գիծ ա. Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
03.10.2026 | 17:29
ԱՄԷ-ի գլխավոր դատախազ․ Flydubai-ի երկրորդ օդաչուն ահաբեկչություն էր ծրագրում
03.10.2026 | 17:11
ԱՄՆ-ն Ռուսաստանի հետ քննարկում է բազմամիլիարդանոց նավթային գործարք․ NYT
03.10.2026 | 16:58
Մահացել է Անատոլի Կաշպիրովսկին
03.10.2026 | 16:32
Վիլնյուսի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը օդային տագնապի հայտարարման պատճառով
03.10.2026 | 16:11
Վթարային ջրանջատում Արաբկիրում
03.10.2026 | 15:55
Օդի ջերմաստիճանը հողի մակերևույթին կնվազի մինչև −4°C
03.10.2026 | 15:44
5 բնակավայրում դպրոցական ավտոբուսների ծառայություն կգործարկվի․ Փաշինյանը ծանոթացել է նոր ավտոբուսներին
Բոլորը

Իշխանության և եկեղեցու միջև պառակտման մասին խոսելը ճիշտ չէ, որովհետև իշխանությունն ու եկեղեցին տարբեր, իրարից անջատ մարմիններ են: Այս մասին Հանրային հեռուստատեսության եթերում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես պրոցեսը կձևակերպեմ այսպես. կարծում եմ՝ տեղի է ունենում շատ կարևոր մի բան, ձևավորվում են պետության և եկեղեցու նոր հարաբերություններ:

Իմ կարծիքով՝ ձևավորվում են Հայաստան-Սփյուռք նոր հարաբերություններ: Այդ ձևավորումը տեղի է ունենում հաջող, որովհետև միանշանակ է և աներկբա, որ համաշխարհային հայկական  առաջին գագաթնաժողովը անցել է շատ հաջող: Ես հենց մասնակիցներից ստացել եմ առաջարկներ, որ այդ գագաթնաժողովը դառնա ամենամյա: Եվ արդեն Սփյուռքի գործերով գլծավոր հանձնակատարին այդ հանձնարարականը տվել եմ:

Այն ալգորիթմները, որոնք դրվել են գագաթնաժողովի կազմակերպման հիմքում, մեզ հնարավորություն է տալիս շփվել իրական Սփյուռքի հետ,  Սփյուռքի բացարձակ մեծամասնության հետ, Սփյուռքի 95 տոկոսի հետ, որոնք գուցե թե մի շարք հանգամանքների բերումով մինչ այս նկատելի ու տեսանելի չեն եղել, ինչքան էլ դա տարօրինակ հնչի:

Մենք հիմա ուրիշ բանաձևով ենք աշխատում Սփյուռքի հետ և կարծում եմ՝ այդ բանաձևը ճիշտ է: Առաջին գագաթնաժողովը տվեց իր արդյունքը»,-ասաց Փաշինյանը:

«Ինչ վերաբերում է եկեղեցի-պետություն հարաբերություններին, կարծում եմ՝ հնարավորություն է ստեղծվել, որ եկեղեցին զբաղվի իր բուն գործառույթներով և ավելի համապարփակ անդրադառնա հոգևոր խնդիրներն ու հարցերին, և հոգևոր օրակարգին»,-ընդգծեց վարչապետը։

Հարցին, թե մտահոգիչ չէ՞ր, որ համաշխարհային հայկական համաժողովին հրաժարվեցին մասնակցել երկու կաթողիկոսները, վարչապետը նշեց, որ Հայաստանը ժողովրդավարական երկիր է և ընտրության ազատությունը հռչակել է որպես կարևորագույն արժեք․ «Յուրաքանչյուր ինստիտուտ ինքն է որոշում մասնակցի, թե ոչ, մենք ցանկացել ենք, որ մասնակցեն, բայց ի վերջո որոշումը կայացրել են իրենք»։

Մանրամասն՝ տեսանյութում։