Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում․ Փրայսը՝ Միրզոյան-Բայրամով հանդիպման մասին

Լուրեր

02.11.2026 | 14:49
Պլանային ջրանջատում Երևանում և Կոտայքի մարզում
02.11.2026 | 14:39
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կարող է ցանկացած պահի «փակել» Իրանը
02.11.2026 | 14:31
Հույս ունեմ` հարցը ընդդիմադիրներին ճնշելուն չի հասնի. Վոլոդյա Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:29
Եռամսյա դադարից հետո Կարեն Սարուխանյանը նշանակվել է ՀԷՑ-ի Գյումրու ցանցի պետ
02.11.2026 | 14:23
Դե՞մ եք, որ էդ վարկերը տվել են այն ժամանակ․ Ֆինանսների նախարարը՝ Արցախին տրամադրված միջոցների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:17
45 միավոր վաստակած Լուկա Դոնչիչը պատմական ցուցանիշ է գրանցել NBA-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 14:08
2018 թվի Փաշինյանը չէ, որ մի կոչով 100 հազար մարդ դուրս գա փողոց. Աննա Գրիգորյան
02.11.2026 | 14:00
«Գաղտնի պլանը» ՌԴ-ի և ԵՏՄ-ի որոշ շրջանակներում ունի աջակցություն․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:55
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
02.11.2026 | 13:52
Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է Թուրքիայում հանդիպել Պուտինի հետ
02.11.2026 | 13:47
Սահմանազատման հաջորդ փուլը կարող է անցկացվել Սյունիքում՝ TRIPP-ի հատվածում. Մհեր Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:44
Փաշինյանը պետական հեղաշրջման մասին հայտարարեց. Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:36
«Ճնշումը հակառակ ուղղությամբ է լինելու»․ Նարեկ Կարապետյանը՝ Փաշինյանի հայտարարության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:27
Միակ երաշխիքը ստորագրված խաղաղության պայմանագիրն է. Տիգրան Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.11.2026 | 13:19
ՌԴ-ն ժամանակավոր արգելք է սահմանել ԵՏՄ սահմաններից դուրս նավթաքիմիական արտադրանքի որոշ տեսակների արտահանման համար
Բոլորը

ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսն անդրադարձել է Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի վաշինգտոնյան հանդիպման արդյունքներին։ Ամերիկացի պաշտոնյան ճեպազրույցում ,մասնավորապես, ասել է․

«Հանդիպմանը արտգործնախարարները պայմանավորվել են ընդլայնել իրենց բանակցությունները և առաջիկա շաբաթներին կազմակերպել ևս մեկ հանդիպում։ Պետք է նշեմ, որ պետքարտուղար Բլինքենը երեկ ներգրավված էր քննարկումներում, սակայն օրվա ընթացքում երկու կողմերի համար հնարավորություններ կային հանդիպելու և փորձելու կամրջել իրենց տարաձայնությունները, որոշ դեպքերում՝ առանց Միացյալ Նահանգների ակտիվ մասնակցության: Կարծում ենք, որ շարունակական ուղիղ երկխոսությունը առանցքային է խնդիրների լուծման և կայուն խաղաղության հասնելու համար:

Կարծում եմ, վերադառնալով ձեր սկզբնական հարցին, մեր դերն այս հարցում եղել է օժանդակող: Մենք երեկ օրվա ընթացքում տարածք տրամադրեցինք՝ Բլեր Հաուսում, այս դեպքում՝  երկու երկրների քննարկման համար, ճիշտ այնպես, ինչպես արեցինք Նյու Յորքում մի քանի շաբաթ առաջ սեպտեմբերի վերջին:

Բայց սա համաձայնություն չէ, որը Միացյալ Նահանգները փորձում է կամ ձգտում է, կամ նույնիսկ կարող է պարտադրել երկու կողմերին: Այն, ինչ մենք անում ենք, փորձում ենք ստեղծել տարածք և հնարավորություն, որպեսզի երկու կողմերը հանդիպեն, բացահայտեն իրենց տարաձայնությունները, որոնք շատ են, և փորձեն դրանք կամրջել:

Եվ կարծում եմ, որ երեկ դրական էր այն առումով, որ երկու կողմերը հանդիպեցին, նրանք բացահայտեցին իրենց տարաձայնությունների շատ ոլորտները: ․․․ Նրանք կարողացան համաձայնվել հաջորդ շաբաթների ընթացքում շարունակել հանդիպումները և ներգրավվել ուղիղ երկխոսության և դիվանագիտության մեջ: Սա բավականին կարևոր է։

Բայց մենք չէ, որ պետք է նախատեսենք, թե ինչպիսին կարող է լինել երկու երկրների միջև այդ կայուն համապարփակ խաղաղությունը: Մենք նրանց ստորագրման պատրաստ փաստաթուղթ չենք ներկայացնում։ Մենք անում ենք ամեն ինչ, որպեսզի օգնենք հնարավորություն ստեղծել դիվանագիտության համար, որը նրանք իրենք պետք է ձեռնարկեն, և սա նման է ամբողջ աշխարհում մի շարք այլ մարտահրավերների նկատմամբ մեր մոտեցումներին, որով մենք ցույց ենք տվել այս մոդելի կենսունակությունն ու արդյունավետությունը: Պատմական համաձայնությունը, որը ձեռք է բերվել Իսրայելի և Լիբանանի միջև ընդամենը մի քանի շաբաթ առաջ. Միացյալ Նահանգները խաղում էր միջնորդի դեր, բայց, իհարկե, մենք չէինք թելադրում պայմանները»,- հավելել է Փրայսը։

Լրագրողի այն հարցին, թե արդյոք ԱՄՆ հույս կամ ակնկալիք ունի, որ ՀՀ-ն ու Ադրբեջանը մինչ տարեվերջ խաղաղության պայմանագիր կստորագրեն, Փրայսը հայտարարել է, որ դա պետք է կողմերը որոշեն և կողմերը համաձայնել են արագացնել բանակցությունները։

«Մենք դա կթողնենք կողմերին։ Դա այն որոշումն է, որը նրանք պետք է կայացնեն։ Ինչպես տեսաք երեկվա հայտարարությունից, նախարարները բաց չեն թողել հնարավորությունն ու կիսվել են հնարավոր խաղաղության պայմանագրի կետերի վերաբերյալ իրենց տեսակետներով։ Նրանք գիտակցում են, կան խնդիրներ որոնք պետք է ուղղվեն։ Սակայն նրանք համաձայնել են արագացնել բանակցություններն ու կազմակերպել մեկ այլ հանդիպում առաջիկա շաբաթներին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի նրանք կարողանան հնարավորինս արագ առաջընթաց գրանցել դեպի այդ համապարփակ և տևական խաղաղությունը, որը, ի վերջո, կհանգեցնի համապարփակ և կայուն խաղաղության»,-եզրափակել է Փրայսը:

Տաթև Ֆռանգյան