ՄԻԵԴ-ն ընդդեմ Հայաստանի վճիռ է կայացրել 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանության բաժնում խոշտանգված Վահան Խալաֆյանի գործով 

Լուրեր

26.04.2024 | 23:30
Հարցումների համաձայն՝ Էրդողանի կուսակցության վարկանիշը շարունակում է նվազել
26.04.2024 | 23:14
Երևանում և 5 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
26.04.2024 | 22:58
Ճապոնիայում Ֆուձի լեռան տեսարանը կփակվի ցանկապատով, քանի որ տեղի գյուղի բնակիչները հոգնել են զբոսաշրջիկների բազմությունից
26.04.2024 | 22:44
Բախումներ քաղաքացիների և սևբերետավորների միջև՝ Կիրանցում
26.04.2024 | 22:24
Փաշինյանին ուղեկցող մեքենայի կողմից հղի կնոջը վրաերթի ենթարկելուց 2 տարի անց որևէ մեկը չի պատժվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 22:16
Ռուսական «Գազպրոմ»-ի և ադրբեջանական SOCAR-ի ղեկավարներն այս տարվա արդեն 2-րդ հանդիպումն են անցկացրել
26.04.2024 | 22:03
Բլինքենը Չինաստանին նոր պատժամիջոցներով է սպառնացել՝ ՌԴ-ին օգնելու դեպքում
26.04.2024 | 21:51
ՀՀ-ում չի՛ լինելու արտատարածքային միջանցք. ՀՀ-ն է վերահսկելու իր կոմունիկացիաները․ Ռուբեն Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 21:36
ՀՀ ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել, բացառությամբ, երբ նա բռնվել է հանցանք կատարելու պահին կամ դրանից անմիջապես հետո. ՄԻՊ
26.04.2024 | 21:14
Ամերիկյան համալսարաններում հակաիսրայելական բողոքի ցույցեր են
26.04.2024 | 21:00
2 կրակոց ճակատին, հոդվածը՝ ինքնասպանություն. բանակում մահերի խնդրահարույց դեպքերը Պետդեպի զեկույցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ 
26.04.2024 | 20:51
«Հայաստան» խմբակցությունը պատերազմի և արկածախնդրության կոչ չի անում․ Գեղամ Նազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:40
Քաղաքագետ Սուրեն Պետրոսյանն ազատ է արձակվել
26.04.2024 | 20:30
Այո՛, կոշտ և ռադիկալ ենք․ նեյնիմների ժամանակը չէ, երկիրը գոյութենական վտանգի մեջ է․ Արա Պապյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.04.2024 | 20:26
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց բնակարանային ապահովման ծրագրի նախագիծը
Բոլորը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը «Վարդանյանը և Խալաֆյանն ընդդեմ Հայաստանի» գործով վճիռ է կայացրել։ Եվրադատարանն արձանագրել է, որ 12 տարի առաջ Չարենցավանի ոստիկանական բաժնում խախտվել է 24-ամյա Վահան Խալաֆյանի կյանքի և խոշտանգումներից զերծ մնալու իրավունքները՝ համապատասխանաբար Կոնվեցիայի 2-րդ և 3-րդ հոդվածները։ Ստրասբուրգյան դատարանը ՀՀ-ին պարտավորեցրել է եռամսյա ժամկետում 50 հազար եվրո փոխհատուցել վճարել Խալաֆյաններին։

Վահան Խալաֆյանի մահվան դեպքը  ժամանակին հանրային լայն հնչեղություն էր ստացել։ Դեպքը տեղի էր ունեցել 2010 թվականի ապրիլի 13-ին․ ոստիկանները, գողություն կատարելու կասկածանքով, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Վահան Խալաֆյանին տարել էին Չարենցավանի ոստիկանական բաժանմունք։ Արդեն երեկոյան, ժամը 17:00-ին պարզ էր դարձել որ նա մահացել է՝ ըստ պաշտոնական վարկածի պատուհանից նետվելով ինքնասպանություն գործելով։ Այնինչ, Խալաֆյանի հարազատները դատարանում հակառակն էին պնդում՝ իրենց որդին մահացել է բաժնում ստացած վնասվածքներից, սակայն բաժանմունքում ինքնասպանության իմիտացիա է կատարվել։

«Տղուս ծեծել, ենթարկել են խոշտանգման, որ ինքնախոստովանական ցուցմունք տա»,- դատական նիստերից մեկի ժամանակ ասել էր Խալաֆյանի մայրը։

Քրեական գործի շրջանակներում մեղադրանք էր առաջադրվել ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական բաժանմունքի պետ Աշոտ Հարությունյանին, օպերլիազորներ Գարիկ Դավթյանին, Գագիկ Ղազարյանին և Մորես Հայրապետյանին։

Ըստ Հատուկ քննչական ծառայության հաղորդագրության՝ պարզվել է, որ Աշոտ Հարությունյանը, ակնհայտորեն դուրս գալով իր պաշտոնեական լիազորությունների շրջանակից, այն է` չունենալով անձին ոստիկանության բաժին բերման ենթարկելու վերաբերյալ վարույթ իրականացնող մարմնի համապատասխան որոշում, ոստիկանության բաժնի աշխատակիցներին հրահանգել է Չարենցավանի բաժին բերման ենթարկել գողություն կատարելու մեջ կասկածվող Վահան Խալաֆյանին։ Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն` Աշոտ Հարությունյանը նախ պարտադրել է Վահան Խալաֆյանին տալ ինքնախոստովանական ցուցմունքներ, ապա` նրա նկատմամբ կիրառել բռնություն.

«Խալաֆյանի նկատմամբ կիրառված բռնությանը ականատես են եղել նաև բաժանմունքի մի քանի աշխատակիցներ, որոնք նախաքննության շրջանակներում հարցաքննվել են և դեպքի վերաբերյալ տվել մանրամասն ցուցմունքներ»,- նշված է եղել ՀՔԾ հաղորդագրության մեջ։

Այնինչ, այդ ժամանակ ՀՀ ոստիկանապետի պաշտոնը զբաղեցնող Ալիկ Սարգսյանը հայտարարել էր, որ Խալաֆյանի նկատմամբ որևէ բռնություն չի իրականացվել.

«Ծառայողական քննություն է նշանակվել, բայց իմ տղաները ոչ մեկին չեն ծեծել, առավել ևս՝ սպանել»,- ասել էր Սարգսյանը։

Մի քանի ամիս տևած դատաքննությունից հետո, նոյեմբերի վերջին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Հրազդանի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանը հրապարակեց վճիռը, ըստ որի Չարենցավանի ոստիկանության քրեական բաժնի նախկին պետ, գլխավոր ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը դատապարտվեց  8 տարվա ազատազրկման, օպերլիազոր Մորես Հայրապետյանը՝ 2 տարվա պայմանական ազատազրկման, իսկ Գարիկ Դավթյանն ու Գագիկ Ղազարյանն անմեղ ճանաչվեցին։ Ավելի ուշ, Վերաքննիչ քրեական դատարանը համաներմամբ մեկ երրորդով կրճատեց Հարությունյանի պատժաչափը, իսկ Հայրապետյանին ազատ արձակվեց։

Ներպետական ատյանները սպառելուց հետո, 2012 թվականին Խալաֆյանները և նրանց ներկայացուցիչներ Արա Ղազարյանը և Արտակ Զեյնալյանը դիմեցին ՄԻԵԴ՝ Եվրադատարանից խնդրելով արձանագրել 24-ամյա երիտասարդի նկատմամբ իրականացված խոշտանգման և կյանքի իրավունքի խախտումները։ Փաստացի, դիմումից 10 տարի անց՝ ՄԻԵԴ-ը կայացրեց սպասված վճիռը։

Ռոզա Վարդանյան