Արդյոք քայլ արվե՞ց խաղաղության օրակարգի ուղղությամբ, այո՛, միանշանակ․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

31.10.2026 | 14:42
COP17-ի շրջանակում ընդունվել է շուրջ 50 որոշում․ արդյունքները գերազանցել են սպասելիքները․ նախարար
31.10.2026 | 14:18
Հայաստանի և Ֆրանսիայի փրկարար ծառայությունները կշարունակեն համագործակցությունը
31.10.2026 | 13:56
Հայաստանից՝ Էկվադոր. COP18-ը հյուրընկալող երկիրն ընտրված է
31.10.2026 | 13:33
Ամերիկյան ինդեքսները նվազել են
31.10.2026 | 13:24
Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի վերջին ներկայացուցիչները պարտվեցին
31.10.2026 | 13:06
Արարատ Միրզոյանը մասնակցել է «Մանամայի երկխոսության» բացման արարողությանը
31.10.2026 | 12:34
Կյանքի թանկացման դեմ բողոքի ցույցերը տարածվում են Եվրոպայում․ ակցիաներ են եղել նաև Իտալիայի ավելի քան 60 քաղաքում
31.10.2026 | 12:28
Վահան Բիչախչյանը խաղադաշտ է վերադարձել շուրջ 3 ամսվա ընդմիջումից հետո. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 12:15
Ժաննա Անդրեասյանը գիտական ինստիտուտների ղեկավարների հետ քննարկել է ոլորտի բարեփոխումները
31.10.2026 | 11:55
Brent տեսակի նավթի գինը նվազել է
31.10.2026 | 11:33
Հորդառատ անձրևի հետևանքով Երևանում և Կոտայքում ջրալցումներ են եղել․ հեռացվել է մոտ 27 տոննա ջուր
31.10.2026 | 11:08
ԿԸՀ-ն սահմանել է նոյեմբերի 29-ի ՏԻՄ ընտրություններին մասնակցող ուժերի հերթական համարները
31.10.2026 | 10:43
Հայաստանի չեմպիոնը հաղթական խաղով է ավարտել պայքարը ֆուտզալի Չեմպիոնների լիգայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:25
Երևան մոլում բացվել է HayPass-ի գրասենյակը. Փաշինյանը ծանոթացել է անձնագիր ստանալու նոր համակարգին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
31.10.2026 | 10:07
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Պաշտպանության ոլորտի ծախսերի ավելացումը, նպատակադրումը՝ անցնել պրոֆեսիոնալ բանակի, որևէ կերպ չեն հակասում խաղաղության այն օրակարգին, որը որդեգրել է ՀՀ Կառավարությունը: Այս մասին ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Բանակը պետության կարևորագույն ինստիտուտներից մեկն է, որը պետք է կայանա, մենք խնդիր ունենք բարձր ստանդարտների բանակ ունենալ, մյուս կողմից՝ դա որևէ կերպ չի հակասում խաղաղության օրակարգին:

Հայաստանը հռչակած խաղաղության օրակարգը հետևողականորեն առաջ է մղելու»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նաև հիծեցրեց, որ պաշտպանության ոլորտի ծախսերը 2018 թվականի համեմատ 2023 թվականին աճելու են 113 տոկոսով կամ 270 մլրդ դրամով: 2023 թվականի պետական բյուջեի նախագծով ոլորտի ծախսերը կկազմեն 509 մլրդ դրամ:

Փաշինյանն անդրադարձավ նաև Սոչիում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջնորդությամբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպմանը՝ վստահեցնելով, որ այդ հանդիպման արդյունքում քայլ արվեց խաղաղության օրակարգի իրականացման ուղղությամբ:

«Արդյոք քայլ արվե՞ց խաղաղության օրակարգի ուղղությամբ, այո՛, միանշանակ։
Դա շատ օգտակար և կարևոր հանդիպում էր: Իհարկե, այն ունեցել է հրապարակային ու դռնփակ մաս, կարևոր հարցեր են հնչել: Հայաստանում այդ հանդիպումից առաջ որոշակի քննարկումներ էին ծավալվել, թե արդյո՞ք ՀՀ-ն Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման և ԼՂ հիմնախնդրի կարգավորման ճանապարհին գնում է այն հնարավոր ամենաօպտիմալ տարբերակով, որն առկա է դաշտում: Խոսվում էր այն մասին, թե բովանդակային առումով ինչքանով է բանակցություններում ներգրավված պաշտոնյաների վարած քաղաքականությունը համապատասխանում Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շահերին:

Հիմա մենք հրապարակային կարող ենք տեսնել ու համեմատել, թե ինչքանով է մեր քաղաքականությունը համապատասխանում այն տեսլականին ու շրջանակին, որն այսօրվա իրողությունների պայմաններում բարձրաձայնվում և առաջարկվում է նաև ընդդիմության կողմից:

Քանի որ քննարկվել է, գիտեք` քննարկում կա, որ կա ռուսական առաջարկ կամ ռուսական հայեցակարգ և ոչ ռուսական հայեցակարգ: Փորձ է արվում տպավորություն ստեղծել, որ Հայաստանի Կառավարության քայլերը հակասության մեջ են մտնում ռուսական հայեցակարգի հետ: Դա այդպես չէ: Ես հիմա կարող եմ ներկայացնել, թե ինչու այդպես չէ:

Հնչել են հրապարակային հայտարարություններ: Ես ինքս չէի կարող դա հրապարակային հնչեցնել նախկինում, քանի որ ինչ-որ առումով կլիներ էթիկայի խախտում, բայց քանի որ հայեցակարգերի հեղինակներն իրենք որոշակիորեն բացահայտել են, թե ինչում է նրբությունը, ես կարող եմ արդեն այդ դիտանկյունից անդրադառնալ հարցին:

Ռուսաստանի մեր գործընկերները հայտարարել են, որ իրենց կարծիքով ճիշտ մոտեցումը կլինի այն, որ ԼՂ կարգավիճակի հարցը հետաձգվի անորոշ ժամանակով»,- ասաց վարչապետը՝ հավելելով՝ սա հիմնավորվում է նրանով, որ այս պահին օբյեկտիվորեն չկա մի կարգավիճակ, որը փոխընդունելի կլինի:

Փաշինյանի խոսքով` ՀՀ կառավարության քաղաքականությունը լիարժեք համապատասխանում է այս տեսլականի հետ:

Նա հիշեցրեց հարցի 3 բաղադրիչը` ԼՂ հայության անվտանգություն, իրավունքներ և կարգավիճակ։

«Դուք նկատել եք, որ հընթացս կարգավիճակ բառը, որպես այսօրվա ամենօրյա լուծման խնդիր, փորձել ենք մի կողմ դնել հենց այս տեսլականի բերումով: Համաձայնել ենք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, որ այդ թեման հիմա չարժե գնալ ու փորձել լուծել, որովհետև դա կբերի անխուսափելի ճգնաժամի»:

Մանրամասները՝ տեսանյութում։