ՀՔԱՎ-ը հրապարակել է խնամքի հաստատություններում դիտորդական խմբի 2021 թ․ տարեկան զեկույցը

Լուրեր

01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
01.11.2026 | 14:06
Կանադայում ՀՀ դեսպանը մասնակցել է Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի դրամահավաք-ընթրիքին
01.11.2026 | 13:33
Աննա Ավետիսյանն ու Ամերիկայի հայկական խորհրդի ներկայացուցիչները քննարկել են ներդրումային համագործակցությունը
01.11.2026 | 13:04
Միրզոյանն ու Եգիպտոսի ԱԳ նախարարը քննարկել են երկկողմ կապերի ընդլայնման հնարավորությունները
01.11.2026 | 12:52
ՀՀ ՏԿԵ նախարարը Կոտայքի մարզպետի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ մարզպետ Լիլիթ Ստեփանյանին
Բոլորը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության՝ երեխաներին, տարեցներին և հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայություններ մատուցող պետական ոչ առևտրային կազմակերպություններում մշտադիտարկում իրականացնող հասարակական դիտորդական խումբը, որում ներգրավված է նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, հրապարակել է 2021 թ․-ի գործունեությունն ամփոփող զեկույցը։

Զեկույցն ամբողջությամբ հասանելի է ԱՅՍՏԵՂ

Հիմնական եզրակացությունները՝ ստորև

  • Դիտարկված ժամանակաշրջանում բոլոր հաստատություններում պատշաճ ուշադրություն չի դարձվել հակահամաճարակային նվազագույն կանոնների պահպանմանը։
  • Հաստատությունները թերանում են երեխաների կրթության իրավունքն ապահովելու հարցում՝ չունենալով մարդկային և տեխնիկական անհրաժեշտ ռեսուրսներ, նախապատվությունը տալով ոչ թե երեխայի լավագույն շահին, այլ վարչարարությանը և հաստատությունների դերի մեծացմանը։
  • Առկա չէ բռնությունների և վատ վերաբերմունքի կանխարգելման արդյունավետ համակարգ, բոլոր հաստատություններում արմատացած է հաշմանդամության կարծրատիպային մոտեցումները, ինչը խոչընդոտում է երեխաների ներդաշնակ զարգացմանը և ապաինստիտուցիոնալացմանը։
  • Պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության և սպասարկման համակարգը բավարար ճկուն չէ, չի արձագանքում այն երեխաների և չափահասների կարիքներին, ովքեր ունեն երկրորդային կամ քիչ հանդիպող հիվանդություններ։
  • Հաստատություններում պետական բյուջեի միջոցներից գնվող հիգիենիկ պարագաները նախատեսված չեն բավարար քանակով, հիմնականում զիջում են որակով և երբեմն անվտանգ չեն։
  • Սննդի կազմակերպման (ներառյալ գնման) համակարգը ներառական չէ, հիմնականում բացառում է այն անձանց, որոնց ցուցված է հատուկ սննդակարգ։
  • Առկա չէ ազատ և մեկուսի պայմաններում հաղորդակցության հավասար հնարավորություն հաստատություններում ապրող չափահասների համար։