Ադրբեջանում կա մեծ ճեղք՝ Ալիևը թեքվում է ՌԴ, հանրությունը չի ուզում․ ՀՀ-ն պիտի օգտվի դրանից․ Աննա Օհանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.07.2026 | 14:19
Մեծ Բրիտանիան կշարունակի աջակցել Հայաստանի պաշտպանության ոլորտի բարեփոխումներին․ դեսպան Քոուլ
04.07.2026 | 13:57
Ռուսաստանը, Ադրբեջանը և Իրանը ստորագրել են «Հյուսիս-Հարավ» միջանցքի զարգացման մասին եռակողմ արձանագրություն
04.07.2026 | 13:33
Հայաստանը ձգտում է արհեստական բանականությունը դարձնել տնտեսական աճի շարժիչ ուժ․ Մխիթար Հայրապետյանի հարցազրույցը Apolitical-ին
04.07.2026 | 13:22
Ուկրաինան ԱԹՍ-ներով հարձակվել է Ռուսաստանի վրա․ Սանկտ Պետերբուրգում հրդեհ է, Բելգորոդը հոսանքազրկվել է
04.07.2026 | 12:50
NYMEX․ Ոսկու գինն աճել է 0.86%-ով և կազմել 4174.60 դոլար
04.07.2026 | 12:34
ՄԻՊ Անահիտ Մանասյանն այցելել է «Խարբերդի մասնագիտացված մանկատուն»
04.07.2026 | 12:14
Ուրուգվայում ՀՀ դեսպանն ու Ինտեգրացիայի լատինամերիկյան ասոցիացիայի գլխավոր քարտուղարը քննարկել են համագործակցության հեռանկարները
04.07.2026 | 11:55
Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարակից տնակներ
04.07.2026 | 11:33
Նավթի գները նվազել են
04.07.2026 | 11:06
Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Ծովակում․ փրկարարները շուրջօրյա աշխատանքներ են իրականացրել
04.07.2026 | 10:47
Փաշինյանը շնորհավորական ուղերձներ է հղել Թրամփին և Վենսին՝ կարևորելով հայ-ամերիկյան գործընկերությունը
04.07.2026 | 10:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 4-ի դրությամբ
04.07.2026 | 10:09
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.07.2026 | 07:40
ԱԱ-2026. Հայտնի են 1/8 եզրափակիչի բոլոր զույգերը
04.07.2026 | 07:31
ԱԱ-2026. Կոլումբիան դարձավ 1/8 եզրափակիչի վերջին մասնակիցը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Հայաստան է ժամանել ԱՄՆ կոնգրեսականների ներկայացուցչական պատվիրակություն։ Վերջին մեկ ամսում սա երկրորդ այցն է․ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և մի շարք կոնգրեսականներ Հայաստան էին ժամանել լարված փուլում, երբ Ադրբեջանը ռազմական ագրեսիա՝ պատերազմ սկսեց ՀՀ-ի նկատմամբ։ ԱՄՆ-ն է զսպել Ադրբեջանի ագրեսիան և կանգնեցրել սեպտեմբերի 13-ի պատերազմը։ ՀՀ պաշտոնյաները՝ վարչապետը, ԱԳ նախարարը, ԱԽ քարտուղարը, ՊՆ ղեկավարը հանդիպել են ԱՄՆ նախագահին, պետքարտուղարին, անվտանգային կառույցների ղեկավարների։

Որքանո՞վ է լուրջ տրամադրված ԱՄՆ-ն ՀՀ-ի գործակցությունը խորացնելու հարցում։ ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը Factor TV-ին տված հարցազրույցում պատասխանելով այս հարցին՝ նշում է, որ Հայաստանի սահմանների պաշտպանության հարցում ԱՄՆ-ից հզոր պատասխան կա Ադրբեջանի դեմ․ «ԱՄՆ-ի ակտիվությունը ՀՀ-ում ցույց է տալիս, որ ԱՄՆ-ը դեմ է նվաճման քաղաքականությանը, և այդ արգելող նորմն է, որը միջազգային կայունություն է ապահովում։ ԱՄՆ-ը բռնի զավթման դեմ է։ Եթե ՀՀ-ի սահմանը պաշտպանեն, և եթե Ադրբեջանին կարողանան ուղերձներ ուղարկել, կնշանակի՝ Եվրասիական աշխարհամասում կարողացան պաշտպանել այդ նորմը, և ԱՄՆ-ը կկարողանա պաշտպանել այդ նորմն աշխարհում, որը հարաբերական խաղաղության մեջ է բռնի զավթման դեմ նորմի պաշտպանվածության շնորհիվ»։

Այս իմաստով, Աննա Օհանյանը կարծում է, որ Ուկրաինայի դեմ լայնածավալ պատերազմ հայտարարած ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և ՀՀ տարածք ներխուժած Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնվել են մեկ կողմում՝ ռազմական ագրեսորի։

Ինչքանո՞վ է ԱՄՆ-ը լուրջ տրամադրված ՀՀ ժողովրդավարությունը պաշտպանելու հարցում ավտորիտար Ադրբեջանի դեմ․ այս հարցին Աննա Օհանյանը պատասխանում է․ «Շատ ճիշտ է Ալիևի և Պուտինի միջև կապ տեսնելը։ Ռուսաստանի հարձակումն Ուկրաինայի դեմ նշաձողը շատ իջեցրեց և, փաստորեն, ՌԴ-ն նշաձողն իջեցրեց Ուկրաինայում, իսկ Ալիևը Հարավային Կովկասում անցավ դրա վրայով։ ՌԴ-ի քայլը Ուկրաինայի դեմ հզոր հարված է միջազգային նորմերին, և աշխարհի փոքր երկրներն անգամ վախեցած են ՌԴ-ի քայլերից, քանի որ դա հնարավորություն է ստեղծում, որ այլ տարածաշրջաններում նման հարձակումներ լինեն։ Այդ պատճառով Ալիևն օգտագործեց ՌԴ-ի հարձակման փաստը, իսկ Արևմուտքը համախմբվել է դրա դեմ։ Այդ համատեքստում է պետք դիտարկել Արևմուտքի ակտիվացումը Հարավային Կովկասում»։

Օրերս Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը France 2-ի եթերում մեղադրեց ՀՀ-ում 5․000 զինվոր ունեցող ՌԴ-ին՝ Հարավային Կովկասն ապակայունացնելու մեջ։

«Ռուսաստանն օգտագործեց մի քանի տասնամյակների վաղեմության այս հակամարտությունը, միջամտեց հակամարտությանը և ակնհայտորեն խաղաց Ադրբեջանի խաղը՝ թուրքական մեղսակցությամբ, և վերադարձավ այնտեղ՝ թուլացնելու Հայաստանը։ Եվ տեսեք, այստեղ տեղի ունեցողը Ռուսաստանի կողմից ապակայունացնող մանևր է, որը Կովկասում փորձում է անկայունություն հրահրել՝ բոլորիս թուլացնելու և պառակտելու համար։ Ֆրանսիան ներկա է՝ միջնորդ ուժ է: Իսկ հայերին չենք լքի»,- ասել էր Մակրոնը։

Արձագանքելով՝ Պուտինը ոչ կոռեկտ և անընդունելի որակեց Մակրոնի մտքերը և հավաստիացրեց, որ ՌԴ-ն միշտ անկեղծորեն ձգտել է լուծել ցանկացած հակամարտություն, այդ թվում՝ ԼՂ-ում։ Արդյո՞ք Մակրոնն անկեղծ է ՌԴ-ին մեղադրելով։ Աննա Օհանյանը, որն այս թեմայով նաև երկու գիրք է գրել, պատասխանում է, որ Մակրոնի մեղադրանքը՝ ուղղված ՌԴ-ին, վիճելի չէ։

«ՌԴ-ի մասնակցությունն այդ կոնֆլիկտին մեկ դարից ավելի պատմություն ունի, և ՌԴ-ն ուներ 100 տարի՝ լուծելու համար այն, բայց հետխորհրդային տարածքներում կոնֆլիկտների սկսումը նշանակում է, որ ԽՍՀՄ-ն ուժեղ չէր՝ վերևից համակարգ էր, և չկարողացավ իրականության մեջ այնպիսի կապեր հաստատել իր տիրապետության տակ գտնվող ժողովուրդների միջև, որ բռնություն չարտահայտվեր։ ՌԴ-ն չուզեց պաշտպանել ՀՀ սահմանները։ Անգամ նոյեմբերի 9-ի հայտարարությունը չկարողացավ իրականացնել առանց ԵՄ-ի՝ չի լինելու դա։ Խզումը շատ մեծ է, ՌԴ-ն չունի գործիքակազմ՝ նոյեմբերի 9-ի հայտարարությունն իրականացնելու, քաղաքական կամքը՝ չգիտեմ, բայց գործիքակազմ հաստատ չունի։ ՌԴ-ն հիմա գտնվում է իմպերիալ ճգնաժամի մեջ, ինքը մխրճված էր տնտեսական արևմտյան համակարգում, բայց հիմա մեկուսանում է, կապերը թուլանում են, հետևաբար, ՌԴ-ի լծակները՝ որպես կայսրություն գործելու, էլիտաների հետ աշխատելու, ևս թուլանում են»,- ասաց ԱՄՆ Մասաչուսեթսի Սթոնհիլ քոլեջի քաղաքագիտության դասախոս Աննա Օհանյանը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան