Ո՞ր ՀԱՊԿ-ին ենք քննադատում և դիմում․ որին խայտառա՞կ արեց Փաշինյանը, դրանից հետո պիտի օգնի՞․ Գեղամ Մանուկյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Factor TV-ի հարցազրույցը ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Անվտանգության և պաշտպանության հարցերի հանձնաժողովի անդամ Գեղամ Մանուկյանի հետ

-Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային դրությունը։

-Բնականաբար, տարածաշրջանի կոնֆլիկտները մեկ օրվա կամ մեկ տարվա կոնֆլիկտներ չեն, դրան գումարած՝ նոր առաջացած կոնֆլիկտները․ նկատի ունեմ Ռուսաստան-Ուկրաինա կոնֆլիկտը և պարբերաբար տեղի ունեցող լարվածությունը Թուրքիա-Հունաստան և այլ ուղղություններով։ Մեր երկրի շուրջ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, որ այսպիսի պայմաններում շատ դժվար է գործունեություն ծավալելը, անհրաժեշտ է շատ մանրակրկիտ, զգույշ, չափված-ձևված, կշռադատված քաղաքականություն վարել։ Պետք է գիտակցել, թե անվտանգային համակարգը, պաշտպանիչ վահանն ինչ արժեքների, ինչ գործողությունների հիման վրա պետք է կառուցվի։ Ցավոք, այս տարածաշրջանում, որտեղ այլ կանոններ են գործում, 4 տարի այս իշխանությունը, չգիտեմ՝ գիտակցաբար, թե անգիտակցաբար, կարծում էր, թե իր հռչակած ժողովրդավարությունն ամենապաշտպանիչ միջոցն է և ժողովրդավարությամբ է, որ հնարավոր է Հայաստանի անվտանգությունն ապահովել։ Նույնիսկ այս բոլոր փլուզումներից հետո հաճախ իշխանությունների բառապաշարում հանդիպում ենք այս մտքին․ թշնամին՝ Ադրբեջանը, հարձակվել է հայկական ժողովրդավարության վրա։ Ժողովրդավարությունն այս տարածաշրջանում պաշտպանիչ միջոցը չէ․․․

-Միգուցե արևմտյան գործընկերների համար է ասվում, որ ավտորիտար Ադրբեջանը հարձակվել է ժողովրդավարական Հայաստանի վրա։

-Չորս տարվա ընթացքում ավտորիտար Ադրբեջան և, պայմանական ասած, ժողովրդավարական Հայաստան երկընտրանքի մեջ մենք տեսանք, որ Արևմուտքը կամ արևմտյան արժեքներ կրողները գործնականում որևէ ակտիվ գործունեություն չծավալեցին։ Կարող եք ասել՝ պատերազմի ընթացքում և հիմա էլ դատապարտող հայտարարություններ են հնչել, բայց Հայաստանի անվտանգությունը պաշտպանելու համար որևէ բան չարվեց։

-Դե մենք Ռուսաստանի դաշնակիցն ենք։

-Ավելին՝ չորս տարվա ընթացքում նույնիսկ Հայաստանի անվտանգային համակարգում կարևոր դերակատարություն ունեցող երկրների հետ հարաբերություններում շատ լուրջ բացթողումներ, ձախողումներ եղան, ինչը շատ ավելի թուլացրեց Հայաստանի անվտանգությունը․ ես նկատի ունեմ և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի հետ հարաբերությունները։

-Ինչո՞ւ Ռուսստանը և ՀԱՊԿ-ը, հատկապես այս վերջին սրացումների ժամանակ, չկատարեցին Հայաստանի նկատմամբ անվտանգային պարտականությունները․․․

-Պետք է հիշենք, որ մեր պտամության ընթացքում հնարավոր է եղել փոխգործակցություն ապահովել և՛ Արևմուտքի հետ, և՛ ՀԱՊԿ-ի, և՛ Ռուսաստանի։ Որևէ մեկը չի արդարացնում Ռուսաստանի կրավորականությունը, ՀԱՊԿ-ի դանդաղկոտությունը կամ ձևականություները, բայց մեկ հարց տամ՝ ինչո՞ւ ժամանակին՝ ապրիլյանի ժամանակ կամ Տավուշի դիվերսիաների ժամանակ, Հայաստանը չէր դիմում ՀԱՊԿ-ին․ ՀԱՊԿ-ին դիմելը սեփական թուլությունը ցույց տալու նշան էր համարվում․․․ Ո՞ր ՀԱՊԿ-ին եք հիմա դիմում և քննադատում, այն ՀԱՊԿ-ին, որին խայտառա՞կ արեց Փաշինյանն իր կառավարման առաջին ամիսներին։ Այս ամենի մեղավորությունը և մեր բոլոր զոհերի արյունը բոլոր այն մարդկանց վրա է, որոնք 2018-ին ծնծղաներով, դհոլ-զուռնաներով ՀԱՊԿ-ին խայտառակ էին անում ամբողջ աշխարհում՝ սեփական փոքրոգության պատճառով ձերբակալելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին։ Դրանից հետո ուզում եք, որ ՀԱՊԿ-ն ակտիվ, գործուն միջամտությո՞ւն իրականացնի։ Հիմա էլ շարունակում են մանիպուլյացիայի ենթարկել և ՀԱՊԿ-ին հեղինակազրկել հայաստանյան հասարակության առաջ։ Դիմել եմ, մինչև հիմա չեն պատասխանում, թե ի՞նչ հոդվածներով են դիմել ՀԱՊԿ-ին․․․ Իրականում ՀԱՊԿ-ը կանհանգստանա Հայաստանի մասին, երբ հասկանա, որ Հայաստանն է իր մասին անհանգստանում։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան