Անահիտ Ավանեսյանը ԱՀԿ-ի պատվիրակության հետ քննարկել է ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) պատվիրակությանը, որը Հայաստանում է Հոգեկան առողջության համաշխարհային օրվան ընդառաջ, հյուրընկալել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից՝ նախարարն ԱՀԿ եվրոպական տարածաշրջանային գրասենյակի առողջապահական քաղաքականության և համակարգերի տնօրեն Նատաշա Մուսկատին է ներկայացրել առողջության համընդհանուր ծածկույթի ապահովման 3 բաղադրիչների՝ առողջության առաջնային պահպանման (ԱԱՊ) օղակ, առողջության համապարփակ ապահովագրության ներդրում, բժշկական ծառայությունների որակի բարելավում, ուղղությամբ տարվող աշխատանքները, քննարկել ԱՀԿ համագործակցությամբ իրականացվող նախագծերի ընթացքը:

Նաև ներկայացվել է Լոռու մարզում նախատեսվող փորձարարական ծրագիրը, որով նախատեսվում են մարզային ԱԱՊ օղակի ենթակառուցվածքների վերակառուցում և վերազինում, ընտանեկան բժիշկների վերապատրաստում, թվայնացման գործընթաց և այլն։

Հյուրը բարձր է գնահատել մեր երկրի առողջապահության ոլորտում իրականացվող ծրագրերը, նշել, որ COVID-19-ը համավարակը ցույց տվեց առաջնային օղակի կարևորությունը, և որ Հայաստանը բարեփոխման ճիշտ ուղղություններ է ընտրել:

Երկուստեք ընդգծվել է հոգեկան առողջության պահպանման ծառայությունների ինտեգրման անհրաժեշտությունը ԱԱՊ օղակ։