Այս պահին Ֆրանսիայի ջանքերի առանցքն է՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծումը․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

Լուրեր

01.11.2026 | 21:56
Լրագրողներն այցելել են բանակային դիրք ու ամրացված շրջան, հանդիպել Սուրեն Պապիկյանի հետ
01.11.2026 | 21:01
Սարգիս Ստեփանյանը՝ հինգերորդ անգամ աշխարհի չեմպիոն
01.11.2026 | 20:30
Նոր Նորքի 9 զանգվածներում և Կոտայքի մի քանի բնակավայրերում ջուր չի լինի
01.11.2026 | 20:00
Ինչի համար են համատիրությունները․ Ավինյանն ասում է՝ «պորտաբույծներ» են․ կեղտոտ «պադիեզդի» ՇԵՐՏԵՐԸ
01.11.2026 | 19:20
Արագածոտնի թեմը դատապարտել է Գառնահովիտի եկեղեցում կարգալույծ նախկին հոգևորականի կողմից Պատարագ մատուցելը
01.11.2026 | 18:39
Թայվանի հյուսիսարևելյան ափերի մոտ 5,6 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել
01.11.2026 | 18:03
Փոթորիկներն իրական են, բայց իրական է նաև մեր ընտրությունը. Միրզոյանի ելույթը Մանամայում
01.11.2026 | 17:54
Ուկրաինայի հարցով բանակցությունները պետք է սկսել ԱՄՆ-ի մասնակցությամբ. Կրեմլ
01.11.2026 | 17:23
Բուլղարիայում մեկնարկել է նախագահական ընտրությունների երկրորդ փուլը
01.11.2026 | 16:55
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը՝ Վանաձորում և Ալավերդիում
01.11.2026 | 16:29
Աղավնատուն բնակավայրում գործարկվելու է էլեկտրաշչակ
01.11.2026 | 15:55
Հանրապետությունում ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով
01.11.2026 | 15:16
Գերմանիայում Սերունդ Z-ի ակցիաները վերածվել են անկարգությունների․ Ֆրանկֆուրտում ցուցարարները ներխուժել են զենքի խանութ
01.11.2026 | 15:05
Սպանության նախապատրաստության գործով երեք անձ կալանավորվել է
01.11.2026 | 14:44
«Արենի-1» քարայրը ներառվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում
Բոլորը

Ֆրանսիայի Ազգային ժողովում այսօր պատգամավոր Ան-Լորանս Պետելն անդրադարձել է ՀՀ ինքնիշխան տարածքների դեմ ադրբեջանական ռազմական ագրեսիային, ադրբեջանական զինծառայողների վայրագություններին, որոնք գնդակահարել էին գերեվարված անզեն հայ զինծառայողներին։ Խոսելով ադրբեջանական վայրագությունների մասին՝ ֆրանսիացի պատգամավորը հայտարարել է, որ Ադրբեջանը ոչ միայն պետք է պատասխան տա իր արարքների համար, այլև հետապնդումների ենթարկվի։

Դիմելով Ֆրանսիայի Եվրոպայի և ԱԳ նախարար Կատրին Կոլոնային՝ Ան-Լորանս Պետելը հարց է ուղղել՝ արդյո՞ք Փարիզը պատրաստ է ավելի ուժգին աջակցել Հայաստանին։

ՀՀ-ում Ֆրանսիայի նախկին դեսպան Ժոնաթան Լաքոթն իր ֆեյսբուքյան էջում ներկայացրել է Կատրին Կոլոննայի պատասխանը․

«Տիկի՛ն պատգամավոր, ես հասկանում եմ Ձեր վրդովմունքը և կիսում եմ այն, ինչպես բոլորն այստեղ՝ լինի դա Ազգային ժողովի, թե կառավարության անդամների հարցը։ Այո՛, ռազմագերիների մահապատիժը միջազգային մարդասիրական իրավունքի խախտում է և ռազմական հանցագործություն։ Նման դեպքերում անպատժելիություն լինել չի կարող։

Ֆրանսիան համերաշխ է հայ ժողովրդի հետ, նորից եմ կրկնում՝ առանց երկիմաստության։ Ուստի, մենք կոչ արեցինք անհապաղ սկսել անաչառ և անկախ հետաքննություն՝ բացահայտելու այս գործողությունների մեղավորներին և ապահովելու, որ նրանք պատասխանատվության ենթարկվեն: Եվ այստեղ էլ, հավելեմ, կոչ արեցինք ազատ արձակել անազատության մեջ պահվող բոլոր հայ գերիներին։ Եվ ես այսօր թարմացնում եմ այս կոչը։

Հակամարտության ֆոնին Ադրբեջանի վերջին զինված ներխուժումները Հայաստան չափազանց լուրջ են։ Հանրապետության նախագահն անմիջապես կապ է հաստատել իր հայ և ադրբեջանցի գործընկերների հետ՝ կոչ անելով դադարեցնել մարտերը, հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հետ քաշվել Ադրբեջանի կողմից գրավված դիրքերից։ Ես էլ նույնն արեցի։ Մենք հրավիրեցինք նաև ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ սեպտեմբերի 15-ին և 16-ին։

Միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքում տեղի ունեցած այս իրադարձությունները բացահայտեցին նաև, ընդգծում եմ, Ռուսաստանի անկարողությունը՝ խաղալու արբիտրի դերը, որը նա հավակնում էր միայնակ ստանձնել 2020 թվականի բախումներից հետո։

Ֆրանսիան կշարունակի գործել այս ճգնաժամի խաղաղ և բանակցային կարգավորման համար, մասնավորապես, այս պահին մեր ջանքերի առանցքն է՝ ԵԱՀԿ փաստահավաք առաքելության ստեղծումը։ Ընդամենը մի քանի օր առաջ ես խոսեցի ԵԱՀԿ գործող նախագահի՝ իմ լեհ գործընկերոջ հետ»։