Ադրբեջանից գերիների մարմինները վերադարձվել են հետմահու խոշտանգված՝ ականջ և գլուխ կտրած. Ալիևի ռեժիմը պիտի պատժվի․ Սիրանույշ Սահակյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.01.2026 | 01:05
«Բարսելոնան» հաղթեց «Ռեալին» ու դարձավ Իսպանիայի սուպերգավաթակիր․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.01.2026 | 23:59
Մահացել է Վազգեն Սարգսյանի հայրը
11.01.2026 | 21:12
ԱՄՆ ցանկացած հարձակում կհանգեցնի Իսրայելի և Մերձավոր Արևելքում ամերիկյան ռազմաբազաների վրա պատասխան հարձակման. Իրանի խորհրդարանի խոսնակ
11.01.2026 | 20:30
Ահազանգ է ստացվել, որ մատուռի մոտակայքում բուք է, քաղաքացիները չեն կարողանում ինքնուրույն իջնել
11.01.2026 | 20:24
Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
11.01.2026 | 19:41
Թրամփը Կուբային կոչ է արել գործարք կնքել ԱՄՆ-ի հետ՝ «քանի դեռ ուշ չէ»
11.01.2026 | 19:02
ՃՏՊ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհին․ կա տուժած
11.01.2026 | 18:11
Սևանի թերակղզուց մինչև Ծովագյուղ, Ճամբարակի, Արագածի, Արթիկի տարածաշրջանների ավտոճանապարհներին բուք է
11.01.2026 | 17:35
Ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել․ ՆԳՆ
11.01.2026 | 17:07
Նարեկ Սամսոնյանը չի պահվում պատժախցային ռեժիմով․ ՔԿԾ
11.01.2026 | 16:35
ԱՄՆ-ը հարվածներ է հասցրել Սիրիայում «Իսլամական պետություն» խմբավորման օբյեկտներին
11.01.2026 | 16:19
ԱՄՆ-ը կհանեն Վենեսուելայի նկատմամբ կիրառվող որոշ պատժամիջոցներ՝ նավթի վաճառքը հեշտացնելու համար․ ԱՄՆ ֆինանսների նախարար
11.01.2026 | 15:28
Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը. ԱՆ
11.01.2026 | 14:33
Վթարային ջրանջատում Լոռիում և Արմավիրում
11.01.2026 | 14:25
Instagram-ի 17,5 միլիոն օգտատերերի անձնական տվյալները արտահոսել են DarkNet. Malwarebytes
Բոլորը

Քաղաքակիրթ մարդկությունը՝ ԱՄՆ-ը, Ֆրանսիան, ԵՄ-ն, Մեծ Բրիտանիան և այլ պետություններ, «սարսափած են» Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից, թե ինչպես են գնդակահարում ադրբեջանցիները հայ ռազմագերի զինծառայողներին, որոնք առանց զենքի էին, չէին դիմադրում և ակնհայտորեն՝ զինաթափվել և գերեվարվել էին։ Հայտարարություններ են տարածվել և Արևմուտքը կոչ է արել Ադրբեջանին՝ պատժել մեղավորներին։ Իսկ ահա ՌԴ-ն կոչ արեց Երևանին և Բաքվին հետաքննել տեսանյութը։ Իրավապաշտպան Սիրանույշ Սահակյանը Factor TV-ի հարցազրույցում ասում է՝ թեև կոշտ էր միջազգային հանրության արձագանքն ադրբեջանական պատերազմական հանցագործությանը, այդուհանդերձ, սա իրավապաշտպան համայնքի սպասածը չէ․

«Հանցագործությունը դատապարտելու մեկ ընդունելի ձև կա, որն է՝ հանցագործին արդարադատության առջև ներկայացնելը և սոցիալական անարդարությունը վերականգնող պատիժ նշանակելը։ Այս դեպքում՝ պատիժը պետք է լինի շատ ծանր՝ ցմահ ազատազրկում, հաշվի առնելով, որ մահապատիժը Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում գործող պատժատեսակ չէ»,- ասաց Սահակյանը։ Նա իրավական պրակտիկայի փորձով է համոզվել, որ Ադրբեջանում արդյունավետ քննություն և պատժի անխուսափելիության սկզբունքի իրացում չի կարող տեղի ունենալ․

«Եթե Ադրբեջանը ցանկանար պատժել հանցագործներին, հերոսի կարգավիճակից կզրկեր Ռամիլ Սաֆարովին, Քյարամ Սլոյանին գլխատած զինվորականին, բայց մենք տեսնում ենք, որ իրական գործողություններ չեն լինում։ Եթե նույնիսկ միջազգային կոչն ուղղված լինի հետաքննության իրականացմանը, դա չի կարող տեղի ունենալ Ադրբեջանում՝ այդ երկրի իրավապահները անկախ չեն և քննությունները կարող են օգտագործել, որպեսզի մոլորեցնեն միջազգային հանրությանը»։

Ադրբեջանի զինվորականների արարքը դատապարտած երկրներն ունեն ընդհանուր իրավազորություն այդ երկրի հետ և իրենց երկրներում կարող են սկսել քրեական հետապնդումներ, պատերազմական հանցագործությունների պարագայում խնդիրը բարձրացնել ՄԱԿ Անվտանգության խորհրդում և այնտեղ կոնսեսուսային քվեարկության հիման վրա դեպքն ուղղել միջազգային քրեական դատարան, որը համալիր քննության առարկա կդարձնի Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունները․

«Եվ այո, կարող են  քննության առարկա դարձվել հայ զինվորականների կողմից նմանատիպ արարանքեր, եթե այդպիսիք կան։ Մենք վստահ ենք, որ դրանք չեն եղել, բայց եթե նույնիսկ եղել են, շատ լոկալ դրսևորումներ են և մենք չենք կարող խոսել զինված ուժերի ներգրավմամբ ծրագրված պատերազմական հանցագործությունների մասին»,- ասաց իրավապաշտպանը։

Ադրբեջանում իշխող Իլհամ Ալիևի ռեժիմի կողմից պատերազմական հանցագործությունների ծավալն այնքան մեծ է և փաստացի, որ ըստ Սիրանույշ Սահակյանի՝ պետք է պատժվի հենց այդ երկրի կառավարող ռեժիմը։ Անհրաժեշտ ապացույցներից են ո՛չ միայն հայ ռազմագերիներին սպանելու վերջին և նախորդ դեպքերը, այլ դիակների խոշտանգումների փաստերը։ Հայ ռազմագերիները սպանվել են Իշխանասարի տարածքում, ինչը հաստատվել է սեպտեմբերի 13-ի ագրեսիայի ժամանակ նկարահանված սպանության տեսագրության ուսումնասիրմամբ։ Պարզվել է նաև այնտեղ մարտական հերթապահություն իրականացրած հայկական ստորաբաժանումը, դրանում ներգրավված զինծառայողների անուններն են հայտնի։ Սպանված երկու գերու անձը նույնականացված է, մյուսների մասով շարունակվում են ուսումնասիրությունները։ Հաստատված է նաև, որ նորաստեղծ «Կոմանդո» զորամիավորումն է ներգրավված պատերազմական այս հանցագործության մեջ, որն ստեղծվել է Արցախի Պաշտպանության բանակի ոչնչացման նպատակով։

Սիրանույշ Սահակյանը հայտնեց նաև, որ հայտնի տեսանյութում թեև 4 հայ զինծառայողի սպանելու պատկեր է երևում, սակայն ինքը ունի համոզում, որ ադրբեջանցի զինծառայողները սպանել են ավելի մեծ թվով հայ ռազմագերիների։ Ադրբեջանը հայկական կողմին է ներկայացրել դիեր՝ պնդելով, թե ռազմական գործողությունների ժամանակ են այդ զինվորականները մահացել, սակայն իրականում սպանված ռազմագերիների դիեր են վերադարձվածները։ Փոխանցված մարմինները հետմահու խոշտանգել են ադրբեջանցի զինծառայողները՝ կտրել են գլուխ, ականջ, դանակահարել են։ Սա ևս մարդասիրական իրավունքի խախտում է, քանի որ իրավունքը պաշտպանության տակ է առնում սպանված զինծառայողների մարմինները։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան