Պահեստազորն է թուլացվում․ 4,5 ամսում որևէ զինվոր բան չի սովորելու․ Սաքունց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.10.2026 | 20:00
1700 տոննա աղբ՝ օրական․ ինչ գնով է մաքրվում Երևանը. աղբահանության ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
04.10.2026 | 19:13
Մենք TRIPP երթուղին մրցակից չենք համարում․ Կոբախիձե
04.10.2026 | 18:56
Ժանտախտի կասկած․ Իրկուտսկի հիվանդանոցներում կարանտին է հայտարարվել
04.10.2026 | 18:05
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով հաղթել է Ռուսաստանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 17:02
Հարկային վարչարարությունը պետք է դառնա ավելի կանխարգելիչ, կանխատեսելի և գործընկերային. ՊԵԿ նախագահ
04.10.2026 | 16:07
Վթարային ջրանջատում Գեղարքունիքի մարզում
04.10.2026 | 15:18
ՆԳ նախարարն ու ղեկավար կազմը հարգանքի տուրք են մատուցել զոհված ոստիկանների հիշատակին
04.10.2026 | 14:27
Առաջիկա օրերին հանրապետությունում անձրև և ամպրոպ է սպասվում
04.10.2026 | 14:01
Ռուսաստանը Կիևում հարվածել է կամրջին՝ Մերցի այցի օրը
04.10.2026 | 13:29
Բեռլինը Ուկրաինային զենքի և էներգետիկայի համար 1,35 միլիարդ եվրո կհատկացնի
04.10.2026 | 13:15
Պեկին. Կարեն Խաչանովը չկարողացավ դուրս գալ կիսաեզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.10.2026 | 12:55
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.10.2026 | 12:27
Հրետանային ստորաբաժանման վարժանքը, այդ թվում՝ «Տորք» հաուբիցներով. ՊՆ
04.10.2026 | 11:56
Պատգամավորները հանդիպել են Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջը և նրա երեխաներին
04.10.2026 | 11:33
Հոկտեմբերի 4-ին Երևանի մի շարք հասցեներում ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
Բոլորը

ինված ուժերի վերականգնման աշխատանքներին անցնելու առաջին քայլը հայեցակարգ ունենալն է։ Այս մասին «Պատերազմի երկրորդ տարելից. պաշտպանական բարեփոխումների թերացումները» թեմայով քննարկման ժամանակ նշեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը։

Իրավապաշտպանի խոսքով՝ խորհրդարանը մասնակցություն չի ունենում պաշտպանական համակարգի վերականգնման վերաբերյալ փորձագիտական քննարկումներին։

«Տեղեկություններ չկան, թե ինչ գործողություններ են իրականացվում Զինված ուժերի վերականգնման ուղղությամբ․․․ Սեպտեմբերի 13-ի հարձակումը ևս մեկ ապացույց է, որ վիճակը խիստ մտահոգիչ է։ Կառավարման առումով այնպիսի տպավորություն է, որ կրակմարիչը ձեռքներին փորձում են առանձին հրդեհներ հանգցնել, որը չի հաջողվում, և կորուստներ ենք ունենում, այդ թվում՝ անպատկերացնելի թվով մարդկային կորուստներ»,- նշեց Սաքունցը։

Անդրադառնալով պաշտպանության նախարարության շրջանառության մեջ դրած նախագծին, որով առաջարկվում է վճարել 24 մլն դրամ և ազատվել զինվորական ծառայությունից՝ 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելուց հետո, Սաքունցը նշեց․ «Հայեցակարգի բացակայությունը հանգեցնում է նրան, որ նման ախմախ նախագիծ է առաջ բերվում․․․ Քննարկումներ կազմակերպե՞լ եք փորձագետների հետ, մշակումներ արվե՞լ են, թե մեզ ի՞նչ բանակ է պետք, պրոֆեսիոնալ, խառը կամ այլ տեսակի․․․ Չկա որևիցե հիմնավորում 4,5 ամիս ուսումնական փուլ անցնելու վերաբերյալ, ավելին՝ 4,5 ամսում որևէ զինվոր բան չի սովորելու, դրանով պահեստազորն էլ է թուլացվում, էլ չեմ խոսում սոցիալական բևեռվածության մասին»։

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ պետությունը երկրի անվտանգության նպատակով պաշտպանական հայեցակարգ մշակելու պարտավորություն ունի․ «Հղում անելով զիվորների հերոսականությանը և ամբողջությամբ դրա հիման վրա հայեցակարգը կառուցելը ճիշտ չէ։ Ինչո՞վ ես ապահովում զինվորներին, որ հարցը չհասնի հերոսականությանը։ Բայրաքթարի» դեմ ասում ես գնա Կալաշնիկովով» հերոսականություն արա, մինչդեռ պատասխանատվություն պետք է լինի մարդկանց կյանքի նկատմամբ»։

Մանրամասները՝ տեսանյութում։