Ադրբեջանը սխալ գործեց՝ ՀՀ սահմանների վրա հարձակվելով․ ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձեռքին հայտնվեց բանալի, ինչից պիտի օգտվենք․ Վարդան Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

03.06.2026 | 00:40
Փաշինյանը Էրդողանի հետ քննարկել է Ախալքալաք–Կարս երկաթուղով Հայաստանից արտահանումների հարցը
02.06.2026 | 23:49
Փաշինյանն ու Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել
02.06.2026 | 23:22
Երևանի տներից մեկում բռնկված հրդեհը մարվել է
02.06.2026 | 23:13
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
02.06.2026 | 23:01
ԱՄՆ պատվիրակության՝ Ադրբեջան կատարած այցի ընթացքում ստորագրվել են 8 միլիարդ դոլարի համաձայնագրեր
02.06.2026 | 22:51
Ռուսաստանը փակում է դուռը, Փաշինյանը հայտարարում է Եվրոպա արտահանման մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.06.2026 | 22:44
Ֆիդանը հայտարարել է, որ Թրամփը ծրագրում է մասնակցել Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին
02.06.2026 | 22:30
ՀՀ ԱԳ փոխնախարարն ու Իսպանիայի պետքարտուղարը քննարկել են Հայաստան-ԵՄ օրակարգը
02.06.2026 | 22:18
Հրդեհի ահազանգ Երևանում. դեպքի վայր է մեկնել 4 մարտական հաշվարկ
02.06.2026 | 22:10
BP-ն Բաքու-Սուփսա նավթամուղի կառավարումը կհանձնի Ադրբեջանին և Վրաստանին
02.06.2026 | 21:56
Հանցագործության մասին 78 հաղորդում, կալանավորվածներ. ՆԳՆ-ն՝ նախընտրական շրջանում արձանագրված դեպքերի մասին
02.06.2026 | 21:43
Խուդաթյանը մասնակցել է «Բաքու-Թբիլիսի-Կարս» երկաթուղու ամբողջական գործարկման պաշտոնական բացման արարողությանը
02.06.2026 | 21:31
Կան ապացույցներ, որ Ռուսաստանը ցանկանում է՝ ՀՀ ներկայիս վարչապետը պարտվի ընտրություններում. Մարկո Ռուբիո
02.06.2026 | 21:23
Բախում Մասիսում՝ «Ուժեղ Հայաստան»-ի քարոզարշավի ժամանակ․ ՆԳՆ-ն հաղորդումն ուղարկել է ՔԿ
02.06.2026 | 21:13
Իսրայելն ու Լիբանանը նոր բանակցություններ են սկսել ԱՄՆ-ում՝ շարունակվող հարձակումների ֆոնին
Բոլորը

Ադրբեջանը սխալ է թույլ տվել՝ սեպտեմբերի 13-ին լայնածավալ ագրեսիա սկսելով ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ, օկուպացնելով որոշ հատվածներ։ Factor TV-ին տված հարցազրույցում նման տեսակետ հայտնեց «Իրավունքի և ազատության կենտրոնի» հիմնադիր, իրավապաշտպան Վարդան Հարությունյանը՝ հիմնավորելով այսպես Ալիևի այս ագրեսիայի արդյունքում 2020 թվականի նոյեմբերի 9-ի ստեղծած իրավիճակը փոխվեց, և ԼՂ-ի կոնֆլիկտի լուծման, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու բանալին հայտնվեց ԱՄՆ-ի և Ֆրանսիայի ձեռքում։ Մինչ ադրբեջանական հարձակումը և Ուկրաինայի դեմ պատերազմ սկսելը տարածաշրջանում մեծ էր ՌԴ-ի դերը, որն ուներ մեծ ազդեցություն ՀՀ-ի և Ադրբեջանի վրա, բայց այդ իրականությունն այլևս չկա՝ մեծացել է Արևմուտքի գործոնը։ Ըստ իրավապաշտպանի՝ այս փաստը հնարավորություն է բացում Հայաստանի համար՝ ձեռք բերելու դաշնակիցներ, որոնք կպաշտպանեն ՀՀ-ին Ադրբեջանի հերթական ագրեսիայի դեպքում։

-Պարո՛ն Հարությունյան, այսօր լրացավ 44-օրյա պատերազմի մեկնարկի 2-րդ տարին պատերազմ, որը մեզ բերեց տարածքային և մարդկային չափազանց ցավոտ կորուստներ, որոնց վերականգնումը հնարավոր չէ։ Արդյո՞ք մենք՝ որպես հանրություն, ճիշտ վերլուծեցինք և գնահատեցինք, թե ինչու տեղի ունեցավ աղետը։ 

-Ո՛չ, բացարձակապես չեղան եզրահանգումներ։ Պատերազմն սկսվեց երկու տարի առաջ այս օրը և ավարտվեց մեր ջախջախիչ պարտությամբ։ Սա արձանագրված փաստ է, և դրա դեմ ոչ ոք չի կարող ասել ոչինչ։ Բայց ամենասարսափելին այն է, որ հետպատերազմյան այս երկու տարվա ընթացքում ոչինչ չենք արել, որպեսզի մեզ պարտության բերած վնասներից խուսափենք։ Շատ բնական է, որ պարտությունը թելադրել և թելադրում է իր կանոնները։ Բայց մենք այս երկու տարվա ընթացքում հրաժարվել ենք ենթարկվել պարտության թելադրած կանոններին։ Մենք փորձել ենք խոսել այն բառապաշարով, որ ունեցել ենք 22-23 տարի անընդհատ։

-Այսինքն՝ ՀՀ-ն իրեն պահել է չպարտվածի՞ պես այս երկու տարում։

-Այո՛, մեզ պահել ենք չպարտվածի պես, շարունակել ենք մտածել, կարծել, որ մենք կարող ենք անել բաներ, որոնք իրականում մենք չենք կարող անել։ Օրինակ՝ քաղաքական գործիչներ կան, որ ասում են՝ պետք է պատերազմական գործողությունները տեղափոխել Ադրբեջանի տարածք, մյուսներն ասում են՝ պետք է շատ արագ զինվենք և մեր կորցրածը հետ բերենք, քաղաքական գործիչներ կան, որ ասում են՝ հզոր դաշնակիցը կգա վաղը, մեր փոխարեն կկռվի և մեր բոլոր խնդիրները կլուծվեն։

-Քաղաքական գործիչներ կան, որ ասում են՝ 2020-ի պարտությունը Նիկոլ Փաշինյանի տապալումն ու պարտությունն էր, և ո՛չ պետության, ըստ այդմ՝ նրան փոխելու և այլ ուժերի իշխանության գալու պարագայում Ադրբեջանին հնարավոր կլինի հաղթել։ Սա՝ Ձեր թվարկմանը որպես լրացում։

-Նրանք տարանջատում են պետությունը իշխանությունից՝ չհասկանալով, որ հենց մենք՝ Հայաստանի Հանրապետությունն է պարտվել։

-Բայց օբյեկտիվ չե՞ն այդ մարդիկ, որոնք պնդում են՝ եթե պարտված իշխանությունը հեռանա, հնարավոր կլինի իրավիճակը բարելավել։

-Նրանք բոլորն օբյեկտիվ չեն, սուբյեկտիվ են շատ և, որ ամենակարևորն է, իրենց վարքով վտանգի տակ են դնում Հայաստանի Հանրապետություն պետությունը։ Ինչո՞ւ այսպես եղավ, որովհետև մենք 90-ականների վերջին չկարողացանք ուժ գտնել մեր մեջ և գնալ փոխհամաձայնեցված լուծումների մեր հարևանների հետ։ Եթե չենք գնացել հաշտության, ուրեմն՝ միշտ կար պատերազմի վտանգ։ Եթե կար պատերազմի վտանգ, ուրեմն՝ կա նաև պարտության վտանգ։ Մենք դա չենք հաշվարկել, մտածել ենք, որ միշտ հաղթելու ենք և միշտ մտածել ենք, որ ինչ-որ հզոր ուժ թույլ չի տա պատերազմ լինի։

Մեր հույսը կապել ենք առերևույթ ուժերի հետ, այն մարմնավորել ենք Ռուսաստանով։ Դրանով ենք ապրել։ 2016-ի պատերազմը մեզ համար դաս չեղավ և մտածելու տեղիք չտվեց, և մենք հասանք այս պարտությանն ու պատերազմին։ Կորցրեցինք բոլոր հնարավորությունները։ Այսօր մենք սեղանի շուրջ դատարկ ձեռքերով ենք, և այսօր մեզ համար կարող է լինել վատ լուծում կամ շատ վատ լուծում։ Եթե մենք մեկուկես տարի առաջ գնացած լինեինք լուծումների, ավելի քիչ վատ լուծում կունենայինք, քան այսօր, ադրբեջանցիները գոնե չէին լինի ՀՀ ինքնիշխան տարածքում։ Այսօր եթե չգնացինք լուծման, վաղը գնալու ենք ավելի վատ տարբերակի՝ ամեն հաջորդ օրը պակասեցնում է մեր հնարավորությունը։ Ճիշտ է՝ կա փոքր, շատ փոքր նշմարվող ելք դեպի ավելի քիչ, ավելի վատ լուծում մեզ համար։ Ադրբեջանը սխալ թույլ տվեց սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ-ի վրա լայնամասշտաբ հարձակումով։

-Ի՞նչ փոխվեց սեպտեմբերի 13-ի հարձակումով։

-Այդ հարձակումն իրավիճակ փոխեց ՀՀ-ի շուրջ։ Դա փոխեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստեղծված իրավիճակը՝ այս պահին ՀՀ-ն, այո՛, կարող է ձեռք բերել աջակիցներ՝ հզոր աջակիցներ, որոնք կարող են հանդես գալ մեր պաշտպանության դիրքերից։ Խոսքը ԱՄՆ-ի և Ֆրանսիայի մասին է։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան