Պատիժ ռազմական գործողություններին չմասնակցելու և կամավոր գերի հանձնվելու համար․ Պուտինն օրենքներ է ստորագրել

Լուրեր

09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
09.10.2026 | 12:01
Ուկրաինական ԱԹՍ-ները հարձակվել են Կալուգայի, Տվերի, Բելգորոդի մարզերի վրա․ զոհեր կան
09.10.2026 | 11:53
Հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը երիտասարդական ու Մ-23 ԵԱ-ում
Բոլորը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որով մինչև 10 տարի ազատազրկում է նախատեսվում «կամավոր գերի հանձնվելու» համար՝ «Պետական դավաճանություն» հոդվածով նախատեսված հանցագործության նշանների բացակայության դեպքում: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Պատժի ստորին նշաձողը կլինի երեք տարվա ազատազրկում. «Կամավոր հանձնումը գերության մեջ» հոդվածը նախկինում չի եղել ՌԴ ՔՕ-ում։
Ընդ որում, առաջին անգամ այդ հանցագործությունը կատարած զինծառայողը կարող է ազատվել քրեական պատասխանատվությունից, եթե նա միջոցներ է ձեռնարկել իր ազատ արձակման համար, վերադարձել է զորամաս կամ ծառայության վայր և գերության մեջ գտնվելու ժամանակ այլ հանցագործություններ չի կատարել, ասված է օրենքում:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ՌԴ Քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է մինչև 10 տարի ազատազրկում ռազմական դրության կամ զինված բախումների ժամանակ ծառայելուց խուսափելու համար, որը «առաջացրել է ծանր հետևանքներ»։

Նույն պատիժը նախատեսված է նաև նույն պայմաններում ենթակաների կողմից պետի հրամանը չկատարելու համար:
Օրենքը նաև նախատեսում է, որ զորահավաքի, ռազմական դրության, մարտական գործողությունների կամ ռազմական հակամարտության ժամանակ զինվորական ծառայության պետի նկատմամբ բռնության համար սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում: Խոսքը պետին դիմադրելու, պարտականությունները խախտելուն հարկադրելու, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու ժամանակ ծեծի ենթարկելու մասին է։