Պատերազմ՝ իրական և վիրտուալ. ո՞ւր են տանում խուճապի ակունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.07.2026 | 15:58
Լիտվան ցանկանում է երկրում ելույթ ունեցող ռուս արտիստներին պարտավորեցնել՝ հակապատերազմական հռչակագիր ստորագրեն
27.07.2026 | 15:49
ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակումն» Ուդմուրտիայում․ Զելենսկին հայտնել է սահմանից 1300 կմ հեռավորության նավթային օբյեկտներին հարվածի մասին
27.07.2026 | 15:40
Ուսուցիչների կամավոր ատեստավորման հայտերն ընդունվում են մինչև սեպտեմբերի 30-ը․ ԿԳՄՍՆ
27.07.2026 | 15:31
Մ-17 ԱԱ. Երկու հայ ըմբիշներ կիսաեզրափակիչ են դուրս եկել Բաքվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 15:20
ԵՄ-ն քննարկում է ՌԴ-ի դեմ պատժամիջոցների «փաթեթներից» հրաժարվելու հարցը՝ որոշ երկրների վետոյից խուսափելու համար
27.07.2026 | 15:10
Ծեծի ենթարկված Կոնջորյանի եղբայրը հիվանդանոցում է // Զելենսկին պնդում է՝ Պուտինը մոբիլիզացիա է անելու․ ԼՈՒՐԵՐ
27.07.2026 | 15:03
Կոլումբիայի նորընտիր նախագահը հայտնել է Ադրբեջանում երկրի դեսպանատունը փակելու մասին
27.07.2026 | 14:56
Հայկ Կոնջորյանի եղբոր ծեծի գործով ևս մեկ անձ է ձերբակալվել
27.07.2026 | 14:46
Իրանը սպառնում է Ուկրաինային՝ Կասպից ծովում նավի վրա հարձակումից հետո
27.07.2026 | 14:37
Հայկ Կոնջորյանի եղբորը ծեծել են․ տեսանյութ է տարածվել, որում հնչող հայհոյանքները վերագրվում են նրան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.07.2026 | 14:21
ԱԱ-2028. Հայտնի է ֆուտզալի Հայաստանի հավաքականի խաղացանկը
27.07.2026 | 14:06
Ղազախստանը պատրաստ է ընդլայնել արդյունաբերական ապրանքների մատակարարումները Հայաստան
27.07.2026 | 13:50
ԱԱ-2026-ի եզրափակիչի մրցավարն ավարտել է կարիերան
27.07.2026 | 13:39
Քաղաքացին վնասել է ոտքը, օգնել են փրկարարները
27.07.2026 | 13:29
WTA. Էլինա Ավանեսյանը մեծ առաջընթաց է գրանցել դասակարգման աղյուսակում
Բոլորը

Սոցիալական ցանցերում, տելեգրամյան ալիքներում երեկ խուճապային տրամադրություններ էին․ օգտատերերը նախ գրում էին, թե ադրբեջանական կողմը կրկին հարձակվելու է, պետք է զգոն լինել, հետո ակտիվ քննարկվում էր, թե Մարտունիում, Ալավերդիում և այլ քաղաքներում ադրբեջանցի դիվերսանտներ կան։ Նման տեղեկություններ տարածում են նաև հանրային դեմքեր, որոնք սոցիալական ցանցերում ունեն բազմահազար հետևորդներ։ Ինչո՞ւ կամ ո՞ւմ մեղքով է առաջանում տեղեկատվական այս աղմուկը, ինչո՞ւ են նման տեղեկությունները հայտնվում համացանցում՝ առաջացնելով հիմնականում չարդարացված անհանգստություն։

Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանի կարծիքով՝ այս ամենին նպաստող մի քանի պատճառներ կան, բայց նախ՝ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարություններ անելիս պիտի զգույշ լինեն, որ հնչեցրած մտքերը հանրության շրջանում այլ կերպ չընկալվեն ու խուճապ չառաջացնեն։ Այդուհանդերձ, 44-օրյա պատերազմից հետո հանրությունը կորցրել է վստահությունը պետական օղակների հանդեպ․ ոմանք միտումնավոր, ոմանք էլ՝ էմոցիաների ազդեցության տակ են նման գրառումներ անում՝ կարծում է մեդիափորձագետը։

«Մարդիկ ինչ-որ բան լսում, իմանում են, հետո որոշում են, որ պետք է բոլորին ասել, լավություն անել։ Բայց սովորաբար, եթե բոլորին հայտնում ես, որ 10 րոպեից պատերազմ է սկսվում կամ ինչ-որ դիվերսանտ կանանց են բռնել, չեմ կարծում, որ օգտակար է։ ԱԱԾ-ն լավ կլիներ՝ «թեժ գիծ» բացեր, որպեսզի այդ ամենը համակարգվեր, այլ ոչ թե հանրային դաշտ դուրս գար»,- ասում է Մարտիրոսյանը։

Երկրորդ պատճառը, ըստ Սամվել Մարտիրոսյանի, ադրբեջանական կողմի քարոզչությունն է․ սոցիալական տարբեր հարթակներով տարածում են տեսանյութեր, թե ինչպես են վարվում մեր զոհվածների մարմինների, գերեվարված զինծառայողների հետ։ Այդ տեսանյութերն ակտիվորեն տարածում են հայ օգտատերերը, ընդ որում՝ նրանք, ովքեր ունեն մեծ լսարան։ Մարտիրոսյանի խոսքով՝ ադրբեջանցիներն այդ ամենն անում են ուղղորդված ու ադրբեջանական ռազմական ղեկավարության հովանավորությամբ․ հոգեբանական պայքարի միջոց է, որով փորձում են մարդկանց վախի մթնոլորտում պահել։ Ադրբեջանական կողմն ուրախանում է իր, այսպես ասած, հաջողություններով․ տեղեկատվական անվտանգության փորձագետը կոչ է անում չդիտել և չտարածել նման տեսանյութեր:

Կիբերանվտանգության մասնագետ Սամվել Հայրապետյանն էլ ասում է՝ երեկ համացանցում տարածված խուճապի ակունքներն ադրբեջանական տելեգրամյան ալիքներում են․ խնդիրն այստեղ ոչ մեդիագրագետ հասարակությունն է, որը հավատում է ցանկացած լուրի ու տարածում դա։

«Ցանկացած մարդ, որ կարողանում է հայերեն տառերով գրել, չի նշանակում՝ հայ է, կարող է լինել այլազգի, որի նպատակը խուճապ, հոգեբանական տեռոր առաջացնելն է»,- ասում է Հայրապետյանը։

Ըստ նրա՝ իրականում չկար պաշտոնական տեղեկատվության պակաս, որը կարող էր տեղեկատվական նման վակուում առաջացնել․ մասնագետը քաղաքացիներին կոչ է անում չհետևել սկզբնաղբյուր չունեցող լուրերի, չկարդալ ու չտարածել թշնամու դաշտում եղած տեղեկատվությունը։

«Մենք պետք է մի բան ֆիքսենք՝ այդ լուրերն ինչի՞ց հետո են տարածվել․ իմ տեղեկություններով՝ դա եղել է յութուբյան ուղիղ եթերից հետո, որի օգտատերը հայտնի է, ունի բլոգ, քաղաքական գործընթացների մեջ է, հետո մարդիկ սկսել են ծաղկեցնել, արդյունքում ստեղծվել է այդպիսի քաոսային վիճակ»,- նշում է Հայրապետյանը։

Սամվել Մարտիրոսյանը ևս հիշատակում է այդպիսի դեմքերի, որոնք, հնարավոր է, ինչ-որ պատվեր են կատարում։

«Կան նաև ինչ-որ տելեգրամ-ալիքներ, որոնք վարում են կիսապղտոր դեմքեր, որոնք պարզ չէ, թե որտեղ են։ Նրանք ուզում են կա՛մ հայտնի դառնալ, կա՛մ 3-րդ կողմի երկրների կառույցների պատվերներ են կատարում»,- ընդգծում է Մարտիրոսյանը։

Այդ մարդկանց, այսպես ասած, լռեցնելու միակ տարբերակը սոցցանցեր նրանց մուտքն արգելելն է կամ հաշիվները ջնջելը, ինչը, սակայն, հնարավոր չէ։ Ի տարբերություն Հայրապետյանի՝ Սամվել Մարտիրոսյանը կարծում է, որ պաշտոնական տեղեկատվությունը սահմանափակ է․ պաշտպանական գերատեսչությունը չպիտի սահմանափակվի օրական մեկ կամ երկու հաղորդագրության տարածելով։

Ի դեպ, երեկ ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ հանդիպմանն ասել էր, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջևանի կողմից։ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանն էլ ուղերձում շեշտել էր, որ Հայոց պետականությունը կանգնած է նոր ու աղետալի պատերազմի շեմին։ Բարձրաստիճան պաշտոնյաների այսպիսի հայտարարությունները քննադատում է այսօր Նիկոլ Փաշինյանի հետ արտախորհրդարանական այլ ուժերի հանդիպմանը մասնակցած «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը։

Հանրության հետ լուրջ աշխատանք է պետք տանել, քանի որ քաղաքացիների մեդիագրագիտությունը ցածր մակարդակի վրա է, և կան հարցեր, որոնց վերաբերյալ մարդկանց պետք է շարունակաբար տալ անհրաժեշտ տեղեկատվություն, կրթել նրանց, որպեսզի փաստեր ստուգելն ու մանիպուլյացիաներին չտրվելը դառնա կացութաձև՝ ասում են մեդիափորձագետները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփի Հակոբյան