Ոչ մի բառ՝ սպանված հայ բնակիչների մասին․ ռուսական «Առաջին ալիքը» կեղծում է Բաքվի ագրեսիայի պատկերը․ FIP

Լուրեր

06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյանը՝ Չեռնոգորիայի հավաքականի հետ ոչ-ոքիի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
Բոլորը

Ռուսաստանի «Առաջին ալիքի» «Վրեմյա» լրատվական ծրագրի սեպտեմբերի 17-ի հիմնական թողարկման ընթացքում անդրադարձ է կատարվել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ մոնիթորինգային առաքելության օպերատիվ խմբի աշխատանքներին։

Օպերատիվ խումբը՝ ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովի գլխավորությամբ, Հայաստան է ժամանել սեպտեմբերի 15-ին՝ ՀՀ ինքնիշխան տարածքի վրա Ադրբեջանի հարձակումից երկու օր անց։

«Փաստերի ստուգման հարթակը» մի շարք ապակողմնորոշող և ակնհայտ կողմնակալ ձևակերպումներ է բացահայտել լրատվական ծրագրի թղթակից Օլեգ Շիշկինի համապատասխան ռեպորտաժում։

Լրագրողը սահմանային հայկական բնակավայրերը չի նկատում երկնքից

Լրագրող Շիշկինն իր ռեպորտաժը սկսում է ուղղաթիռի միջից, որը, իր պնդմամբ, այդ պահին թռչում է հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով՝ մոտ 2600 մետր բարձրության վրա։ Ըստ լրագրողի՝ զուգահեռաբար թռչում է նաև Օպերատիվ շտաբի զինվորականներին տեղափոխող ուղղաթիռը։

«Նրանց (նկատի ունի Օպերատիվ շտաբի զինվորականների,- խմբ․) առաջադրանքը ուշադրությամբ ուսումնասիրելն է, փաստերն արձանագրելն ու հետևություններ անելը։ Աշխատանքը սկսվում է օդում՝ սահմանի վրա։ Ներքևում գեղատեսիլ լեռնային բնապատկեր է․ բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայր չկա»,- հաղորդում է ռուսաստանցի թղթակիցը։

Ռուս լրագրողի ձևակերպումը, թե սահմանի «բազմաթիվ կիլոմետրերի հեռավորության վրա բնակավայրեր չկան», վերոհիշյալ համատեքստում, ապակողմնորոշիչ է և կարող է թյուր կարծիք ստեղծել, թե ռազմական գործողությունները չեն ընթացել խաղաղ բնակավայրերում:

Փաստացի, ՀԱՊԿ օպերատիվ առաքելության խնդիրը, ինչպես ինքը լրագրողն է նշում, ուսումնասիրելն ու փաստեր արձանագրելն է, որը վերջիններս իրականացնում են սահմանի այն ուղղություններում, որտեղից սկսվել է ադրբեջանական ագրեսիան։ Այդ ուղղություններում՝ հայ-ադրբեջանական սահմանից ընդամենը մի քանի կմ հեռավորության վրա, բազմաթիվ հայկական բնակավայրեր կան։

FIP.am-ն ավելի վաղ անդրադարձել է ադրբեջանական հարձակման թիրախ դարձած այդպիսի բնակավայրերի հեռավորությանը հայ-ադրբեջանական սահմանից։ Օրինակ՝ Գեղարքունիքի մարզի Սոթք բնակավայրը, ըստ Google Earth արբանյակային քարտեզի, գտնվում է Հայաստանի սահմանից ներս՝ ավելի քան 8․5 կմ խորքում, Սյունիքի մարզի Վերիշեն բնակավայրը՝ ավելի քան 9 կմ, Քարաշեն բնակավայրը՝ ավելի քան 3 կմ, Ջերմուկ քաղաքը՝ 13 կմ խորքում։

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը, սակայն, չի խոսում այս բնակավայրերի՝ սահմանին մոտ գտնվելու մասին, ավելին՝ հակառակն է պնդում։ Սա տպավորություն է ստեղծում, որ ոչ թե ներխուժում-հարձակում է եղել, որի ուղիղ թիրախ են եղել բնակավայրերը, այլ բախումներ են եղել հայ-ադրբեջանական սահմանին՝ բնակավայրերից հեռու։

Միայն Բաքվի տեսակետը․ լրագրողը չի հիշատակում զոհված ու վիրավոր հայ բնակիչներին

Ռուսաստանի «Առաջին ալիքի» լրագրողը ռեպորտաժում ներկայացնում է նաև միայն ադրբեջանական պաշտոնական այն հաղորդագրությունը, թե Բաքուն «ստիպված է եղել կրակել՝ ի պատասխան հայկական կողմի սադրանքի»։ Վերջինս, սակայն, խուսափում է հղում անել նաև հայկական կողմի պաշտոնական տեսակետին:

Ռուսաստանցի լրագրողը, շարունակելով հղում անել միայն Ադրբեջանի պաշտոնական աղբյուրներին, նշում է, որ այդ երկիրը քաղաքացիականների շրջանում երկու վիրավոր ունի։ Լրագրողը որևէ բառ չի ասում հայկական կողմից վիրավոր և զոհված քաղաքացիականների մասին։

Մինչդեռ, հայկական կողմը, ռեպորտաժի հրապարակման պահին, պաշտոնապես հայտնել էր խաղաղ բնակիչների շրջանում 7 վիրավորի և 1 զոհի մասին։ Ավելի ուշ՝ հայտնի դարձավ, որ խաղաղ բնակիչների շրջանում զոհերի թիվը հասել է 3-ի:

Այսպիսով, ռուսական «Առաջին ալիքի» ռեպորտաժը կրկնում է միայն պաշտոնական Բաքվի թեզերը ինչպես ռազմական էսկալացիայի դրդապատճառների, բախումների աշխարհագրության, այնպես էլ քաղաքացիականների շրջանում տուժածների տվյալների մասին, ինչի հետևանքով սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիան ներկայացվում է որպես սահմանային միջադեպ և ոչ որպես ներխուժում ՀՀ ինքնիշխան տարածք, որի ընթացքում նպատակաուղղված թիրախավորվել են հայկական բնակավայրերը։