Դոլարն ու եվրոն շարունակում են թանկանալ

Լուրեր

24.11.2026 | 23:31
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների համար
24.11.2026 | 23:26
Գրիգորյանն ու Օվերչուկը քննարկել են համագործակցության հարցեր
24.11.2026 | 23:13
Ռուսաստանում ցանկանում են սահմանափակել արտասահմանյան ֆիլմերի ցուցադրությունը
24.11.2026 | 22:58
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.11.2026 | 22:42
Իշխող ուժը չունի որևէ լեգիտիմություն սահմանադրության փոփոխություն նախաձեռնելու համար. ընդդիմադիր համախմբման հայտարարությունը
24.11.2026 | 22:28
Կամո Ցուցուլյանը Դուբայում քննարկել է Հայաստանի և ԱՄԷ-ի ոստիկանությունների համագործակցության ընդլայնման հնարավորությունները
24.11.2026 | 22:13
Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի որդին Սերբիայի քաղաքացիություն է ստացել
24.11.2026 | 22:00
Վանաձորի ի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
24.11.2026 | 21:50
Վրաստանը նպաստում է տարածաշրջանային համագործակցությանը՝ ապահովելով տարանցումը դեպի Հայաստան․ Բայրամով
24.11.2026 | 21:43
Ադրբեջանի ԱԳՆ-ն ստուգելու է հունական անձնագրում Ստեփանակերտի նշումը
24.11.2026 | 21:32
«Թրամփի ուղին»՝ պատերազմի գնո՞վ․ ինչ են իրականում հայտարարել Թեհրանից․ ԱՉՔԻ ՏԱԿ
24.11.2026 | 21:24
Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը Քիմիական զենքի կոնվենցիայի նպատակներին և սկզբունքներին
24.11.2026 | 21:11
Ուկրաինայի պատերազմում ՌԴ-ի կողմից կռված Ադրբեջանի 408 քաղաքացի է զոհվել
24.11.2026 | 21:00
Ընդդիմությո՛ւն, թող ժողովուրդը որոշի՝ ալիևյան է նոր Սահմանադրությունը, պուտինյա՞ն, թե՝ ՔՊ-ական, մի՛ խոչընդոտեք․ Արմեն Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.11.2026 | 20:52
2022 թվականից հետախուզվող 40-ամյա տղամարդը հայտնաբերվել է Զովունիում
Բոլորը

Վերջին 1 շաբաթում ԱՄՆ դոլարի ու եվրոյի փոխարժեքն աճ է գրանցել։ Եթե Սեպտեմբերի 12-ին դոլարի միջինացված փոխարժեքը 405 դրամ էր, իսկ եվրոյինը՝ 411 դրամ, այսօր արդեն դոլարը և եվրոն արժեն 418 դրամ։ Ստացվում է, որ դոլարի փոխարժեքը 1 շաբաթում աճել է 13 դրամով, եվրոյինը՝ 7 դրամով։

Դոլարի նկատմամբ դրամի արժեզրկումը սկսվեց հայ-ադրբեջանական սահմանին ռազմական գործողությունների մեկնարկի հետ միասին։

Սեպտեմբերի 15-ին արդեն դոլարը դարձավ 411 դրամ՝ այսինքն 4 օրում աճեց 6 դրամով։ Եվրոյի արժեքը գրեթե մնաց անփոփոխ՝ աննշան նվազմամբ։ Սեպտեմբերի 20-ի դրությամբ, ԿԲ ներկայացրած տվյալներով, դոլարն ուեվրոն արժեն մոտ 418 դրամ։

Ռուսական ռուբլու փոխարժեքը մնացել է գրեթե անփոփոխ։ Միջինացված փոխարժեքը սեպտեմբերի 20-ի դրությամբ 6,9 դրամ է։

Նշենք, որ Կենտրոնական բանկը ներկայացնում է միջինացված փոխարժեքները։ Իսկ Rate.am-ի տվյալներով, հայկական բանկերը սեպտեմբերի 20-ին դոլարը գնում են շուրջ 420 դրամով, վաճառում՝ 430 դրամով, եվրոն գնվում է շուրջ 418 դրամով, վաճառվում՝ 435 դրամով։

Հիշեցնենք նաև, որ սեպտեմբերի 13-ի նիստում Կենտրոնական բանկի խորհուրդը որոշեց բարձրացնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10.0%: