Առողջապահության նախարարն այցելել է վիրավորներին
Անահիտ Ավանեսյանը տեսակցել է Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ հրետակոծության հետևանքով վիրավորում ստացածներին․ տեղեկացնում են ՀՀ ԱՆ-ից։
Նախարարին ներկայացվել է նրանց առողջական վիճակը և բուժման ընթացքը:
Հրետակոծության հետևանքով վիրավորում է ստացել վեց քաղաքացիական անձ, որոնցից չորսը շարունակում են ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում: