Սկսում են Նռնաձորից, ավարտում՝ Երևանով․ Փաշինյանը՝ Ադրբեջանի հավակնությունների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վերջին բրյուսելյան հանդիպման ընթացքում պարզվել է, որ Ադրբեջանը հրաժարվում է խաղաղության բանակցություններ վարել ՀՀ–ի առաջարկած սկզբունքների հիման վրա։ Ազգային ժողովում իր ելույթի ժամանակ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մանրամասներ ներկայացնելով բրյուսեյլան հանդիպումից։

«Ադրբեջանի դիրքորոշումը, որ արտահայտվել է բանակցային գործընթացում,  հետևյալն է․ չեն ուզում Հայաստանի հետ քննարկել ԼՂ-ի հարցը, քանի որ իրենց դիրքորոշումն այն է, որ Ղարաբաղի հարցը լուծված է, կամ էլ դա իրենց ներքին խնդիրն է, և չեն ուզում ՀՀ-ի հետ դա քննարկել։ Սակայն պատմությունը սրանով չի ավարտվում. նախկինում էլ ասել ենք` Ադրբեջանի կողմից առաջարկած սկզբունքները, այդ թվում տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը, մեզ համար ընդունելի է»,–ասաց Փաշինյանը։

Վարչապետը պարզաբանեց, թե Ադրբեջանն ինչ նկատի ունի տարածքային ամբողջականություն ասելով։ Այսինքն` Ադրբեջանը ՀՀ–ի տարածքային ամբողջականություն ասելով արդյոք նկատի է ունենում նաև այն տարածքները, որոնք 2021-ի մայիսին, կամ էլ Ղարաբաղյան առաջին պատերազմի ընթացքում օկուպացրել է։ Այս հարցը, ըստ Փաշինյանի, Ադրբեջանի կողմից միանշանակ արձագանք չի ստացել։

Փաշինյանի խոսքով՝ Ադրբեջանը նաև պահանջում է, որ ՀՀ-ն Ղարաբաղը ճանաչի որպես Ադրբեջանի մաս։

«Արդյոք այս երկու խնդիրներից հետո ենթադրվում է, որ Ադրբեջանը ՀՀ–ի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չի ունենալու։ Խոսակցության համատեքստում հնչում է, որ, այո, Ադրբեջանը ՀՀ-ի նկատմամբ տարածքային պահանջներ չունի։ Բայց երբ խոսակցություն է գնում դեմարկացիայի և դելիմիտացիայի գործընթացի մասին, ակնհայտ է դառնում, որ Ադրբեջանը պատրաստվում է գործընթացի համատեքստում որոշակի խնդիրներ բարձրաձայնել, իր ձևակերպմամբ` իբր ապօրինի ձևով ՀՀ-ին հանձնված որոշ տարածքների մասով»,- նշեց վարչապետը։

Փաշինյանը` հավելեց, որ նման խոսակցությունները սովորաբար սկսում են Նռնաձորով, շարունակվումեն Սյունիքով և ավարտվում են ՀՀ մայրաքաղաք Երևանով․ «Բոլոր փաստերը վկայում են, որ սա հետևողական քաղաքականություն է Ադրբեջանի կողմից»։

Մանրամասները՝ տեսանյութում։